Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Միասնական քննչական մարմնի ձևավորումը կապված չէ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի վստահեցրեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով գլխավորում է այդ կառույցի ստեղծման իրավական բազան մշակող աշխատանքային խումբը։
Սերժ Սարգսյանը համապատասխան կարգադրությամբ հանդես եկավ սեպտեմբերի 24-ին։ Աղվան Հովսեփյանի փոխանցմամբ՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծն ու համապատասխան օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթը գրեթե պատրաստ են, ներկայացված են նախագահի աշխատակազմին և արդարադատության նախարարություն։
Ազգային ժողովի կողմից օրենքների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հանրապետության նախագահը պետք է նշանակի քննչական կոմիտեի նախագահին։ Ակնկալվում է, որ Կոմիտեն կսկսի գործել հունվարի 10-ից։ Ի դեպ, նման կառույց գործում է նաև Ռուսաստանում։ Քննչական մարմինների ղեկավարումն իրականացնող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն անմիջապես երկրի նախագահին է ենթարկվում։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք օրենսդրությունը համապատասխանեցնելո՞ւ քայլ է սա, Աղվան Հովսեփյանը պատասխանեց.- «Էնպես չի, որ հանկարծ այսօր կամ երեկ մտածեցինք, որ մեզ հարկավոր է անկախ մի քննչական մարմին ստեղծել։ Այս մտահոգությունը կար շուրջ 6-7 տարի առաջ և անընդհատ այդ մտահոգությունը մեզ մտածել է տվել, թե ինչ ձևաչափով կարելի է ստեղծել անկախ քննչական մարմինը Հայաստանում։ Դրա համար տարիներ շարունակ մենք հետևել ենք այլ երկրներում գործող քննչական մարմինների փորձին, այն երկրների փորձին, որոնք ստեղծել են ավելի վաղ, քան նույնիսկ Ռուսաստանն էր ստեղծել»։
Միասնական քննչական մարմին ստեղծելու ծրագրերի մասին, հիշեցնենք, հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ էր տվել գլխավոր դատախազի պաշտոնին, և այդ պաշտոնը արդեն ստանձնում էր Գևորգ Կոստանյանը։ Լրատվամիջոցներում համառորեն սկսվեց շրջանառվել այն կարծիքը, որ այս կառույցը Սերժ Սարգսյանը ստեղծում է Աղվան Հովսեփյանի հետագա գործունեության համար։
Հովսեփյանը խուսափեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն արդեն իրեն առաջարկել է գլխավորել քննչական կոմիտեն, և արդյո՞ք կհամաձայնի ստանձնել այդ պաշտոնը։
«Համաձայն նախագահի կարգադրության, ես խնդիր ունեմ իրականացնելու հանձնաժողովի [աշխատանքային խմբի] աշխատանքները, կազմակերպելու այդ աշխատանքները և ապահովել այդ կառույցի իրավական կողմը, ինչ վերաբերում է օրենսդրական փաթեթը ստեղծելուն, ինչն արդեն հասցրել ենք իր վերջնագծին, հետագայում կաշխատենք, կտեսնենք»,- ասաց Հովսեփյանը։
Այս կառույցի ստեղծման գաղափարն այն է, որ այն պետք է լինի Գլխավոր դատախազությունից ու գործադիր իշխանությունից անկախ, պետք է հնարավորություն տա նաև ապաքաղաքականացնել նախաքննությունը։
«Արդյոք ունե՞ք երաշխիքներ, որ իշխանությունները չեն միջամտելու աղմկահարույց գործերի քննությանը». - «Ազատություն» ռադիոկայանի հարցին Աղվան Հովսեփյանը պատասխանեց՝ «պրակտիկան ցույց կտա»։
«Բոլոր այն անհրաժեշտ օրենսդրական երաշխիքները այդ միասնական քննչական մարմնի, քննչական կոմիտեի աշխատանքի համար մենք փորձել ենք օրենքով նախատեսել։ Հետագա պրակտիկան ցույց կտա, համենայնդեպս, նպատակը նա է, որ ձևավորվի մի կառույց, որը անկախ է լինելու թե' քաղաքական ազդեցություններից, թե' իշխանական մյուս ճյուղերի ազդեցություններից», - ասաց Հովսեփյանը։
Նախկին գլխավոր դատախազը չցանկացավ գնահատել նորանշանակ Գևորգ Կոստանյանի աշխատանքը, շրջանցեց հարցը, թե արդյոք նա կադրային ջարդ է իրականացնում, միայն ասաց, որ «պետական ապարատում ամեն ոք ունի իր գործառույթների շրջանակը և իրականացնում է այդ գործառույթների շրջանակը՝ ելնելով իր մոտեցումներից»։
Հարցին, թե արդյոք նոր գլխավոր դատախազի օրոք աշխատանքից ազատված պաշտոնյաները տե՞ղ կգտնեն այս կառույցում, պատասխանեց. - «Հայ ժողովուրդը մի ասացվածք ունի՝ ձուկը ջրում բազար չանենք»։
Ձևավորվելիք Միասնական քննչական կոմիտեի կազմում պետք է միավորվեն ոստիկանությունում և պաշտպանության նախարարությունում գործող քննչական ծառայությունները։ Իսկ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի համապատասխան քննչական մարմինները առայժմ նախկինի պես կշարունակեն իրենց աշխատանքը։ Թե ինչու բոլորը չեն ներառվում միասնական այս կոմիտեի կազմում, նախկին գլխավոր դատախազը հիմնավորեց, որ կոմիտեն «փուլ առ փուլ պետք է ձևավորվի, դա հետագայի խնդիր է»։
Մինչդեռ հատկապես Պետեկամուտների կոմիտեի քննչական մարմինը նոր ստեղծվող այս կառույցից դուրս թողնելը արդեն իսկ հիասթափություն է առաջացրել փաստաբանների շրջանում։
«Ամենագլխավորը հարկային և մաքսային մարմինների քննիչների հետ կապված խնդիրն է, որովհետև իրականում այդ մարմինն այժմ դարձել է շորթող մարմին, պետական մակարդակով շորթում է իրականացվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը. - «Այսինքն միևնույն մարմնի մի աշխատակիցը գնում է ակտ է գրում, մյուս աշխատակիցները քրեական գործ են հարուցում, և եթե անձը չի վճարում այդ գումարը, որը իրականում չպիտի էլ վճարի, որովհետև անօրինական ակտ է գրվել, նա ենթարկվում է քրեական պատասխանատվության, կալանավորվում է և այլն։ Ոստի եթե քննչական այս մարմինը ստեղծվելու է, և հարկային ու մաքսային մարմինների քննիչները այդ, այսպես ասած, անկախ մարմնի քննիչներ չեն լինելու, ես արդեն անիմաստ եմ համարում այդ մարմնի ստեղծումը։ Ձևական եմ համարում։ Լավ գաղափարը այս անգամ ևս ապականվեց»։
«Միանշանակ է, Հայաստանում չի կարող լինել մի մարմին, որը իշխանությունների պատվերը չի կատարի։ Հատկապես, եթե որպես այդ կառույցի հնարավոր ղեկավար նշվում է Աղվան Հովսեփյանի անունը», - հավելեց փաստաբանը։