Ուրբաթ օրը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստի Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, շեշտվում է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը:
«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ կողմերը «վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի զարգացնելու և խորացնելու համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Հռչակագրի նախնական տեքստում արտացոլվել է նաև Հայաստանի՝ անսպասելիորեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքումից հրաժարվելու հանգամանքը: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է․ - «Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակը և նպատակները»:
Հիշեցնենք՝ Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման վերաբերյալ չորս տարի տևած և հաջողությամբ ավարտված բանակցություններից հետո, սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ Մաքսային միության կազմի մեջ մտնելու ցանկության մասին, այդպիսով, փաստորեն, կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման գործընթացը:
Չնայած հնչող մեկնաբանություններին, որ Հայաստանն այս քայլին դիմել է ռուսական ճնշման ազդեցությամբ, Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Մաքսային միությանը անդամակցելու քայլին գնացել են սեփական նախաձեռնությամբ, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել քաղաքական համագործակցությունը Եվրամիության հետ, ընդհուպ՝ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի՝ զերծ մնալով ասոցացման գործընթացի բաղադրիչը հանդիսացող տնտեսական ինտեգրացիայից: Եվրոպացի պաշտոնյաները, մինչդեռ, բազմիցս հայտարարել են, որ այդ տարբերակն իրենց համար ընդունելի չէ: