Ազգային ժողովում այսօր ստացվել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:
Փաստաթուղթը գաղտնի է՝ մինչև խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկումը դրա տեքստը չի հրապարակվելու: Վաղը այն կքննարկվի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
Մինչ այդ, մի բարձրաստիճան հանրապետականից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ համաներումը տարածվելու է ինչպես 2011 թվականի օգոստոսից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, այնպես էլ վերջերս կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վրա:
Տիգրան Առաքելյանը անցած տարի 6 տարվա ազատազրկման է դատապարտվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, իսկ Վոլոդյա Ավետիսյանը այս ամիս ձերբակալվել, ապա կալանավորվել է խարդախության մեղադրանքով:
Ավետիսյանը վերջին շրջանում ազատամարտիկների կողմից անցկացվող բողոքի ակցիաների նախաձեռնողներից է, այդ ակցիաները սկիզբ առան Երևանի Ազատության հրապարակում նրա նստացույցից: