«Եթե ես լինեի Բաշար ալ-Ասադի տեղը, կհեռանայի Սիրիայից և երբեք չէի վերադառանա». Միհրան Բերթիզլյանը, ով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տիկնոջ՝ Ասմա ալ-Ասադի թարգմանիչն է եղել, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում ասաց, թե նման կոչ կուղղեր Սիրիայի գործող նախագահին, եթե նրա հետ զրուցելու հնարավորություն ունենար:
Բերթիզլյանը Հալեպից է։ «Իրավիճակը Սիրիայում, Հալեպում շատ ծանր է, բայց ոչ ղեկավարների համար, ովքեր այսօր էլ ունեն սնունդ, ջուր, էլեկտրաէներգիա և ամեն ինչ»,- ասաց նա:
«Արդեն մոտ տաս օր է, ինչ չենք կարողանում կապվել Հալեպում մեր բարեկամների հետ, չկա ո՛չ ինտերնետ, ո՛չ հեռախոս, որևէ տեղեկություն չունենք նրանց մասին»:
Սիրիահայ թարգմանչի կարծիքով, ալ-Ասադների ընտանիքը «փորձում է լավ բան անել Սիրիայի համար», սակայն «խնդիրը դրսի ուժերի հետ է կապված՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Չինաստանի միջև է, ու Սիրիան մեծ պատերազմի խաղացողներից մեկն է»:
«Ես ցանկանում եմ, որ հեղափոխություն լինի Սիրիայում, բայց սիրիացիների՛ կողմից: Հեղափոխությունը սկսվեց սիրիացիների կողմից, սակայն այն այլևս սիրիացիների հեղափոխությունը չէ: Եթե այս հեղափոխությունը սիրիական լիներ, [երկրում բնակվող] բոլոր ազգերը, կրոնական խմբերը՝ քրիստոնյաներ, քրդեր և այլն, կլինեին հեղափոխության հետ: Ալ-Սսադների դեմ կռվող խմբերը կռվում են իրենց կրոնի՝ իսլամի համար: Շատ վարձկանների եմ հանդիպել, որոնք, սակայն եկել էին Լիբիայից ու Աֆղանստանից, ու նրանց նպատակն է, ինչպես իրենք են ասում, ի վերջո ազատագրել Երուսաղեմը»:
Միհրան Բերթիզլյան կասկած հայտնեց, թե ալ-Ասադի վարչակազմը կարող էր քիմիական զենք կիրառել.- «Ճանաչելով Բաշար ալ-Ասադին՝ չեմ կարծում, թե նրա նման մարդը նման քայլի կգնար»,- ընդգծեց «Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցը:
Բերթիզլյանը նաև ասաց, թե անձամբ ինքը չի հավատում, որ ամերիկացիները կռմբակոծեն Սիրիան, քանի որ «այնտեղ են ռուսները և կա որոշակի հավասարակշռություն»:
Լինելով Ասմա ալ-Ասադի թարգմանիչը՝ Միհրան Բերթիզլյանը նաև կիսվեց իր անձնական հիշողություններով, պատմեց, թե ժամանակին ինչ ջերմ հարաբերություններ են եղել Սիրիայի նախագահի ու Թուրքիայի վարչապետի ընտանիքների միջև։
«Նրանք ընտանիքներով շատ լավ հարաբերություններ ունեին, և բազմիցս ես՝ որպես թարգմանիչ ներկա եմ գտնվել նրանց հանդիպումներում, անգամ ընտանիքներով երեխաների հետ հանդիպումներում, երբ Էրդողանը ժամանում էր Սիրիա: Այդ հանդիպումներից հետո, երբ Էրդողանը վերադառնում էր Ստամբուլ, թուրքական հեռուստատեսությամբ տեսնում էինք, թե ինչպես է նա ասում, որ իրենք ընկերներ են, ընտանիքներով են մոտ: Բայց հետո Էրդողանը սկսեց այնպիսի բաներ ասել, որից մենք ուղղակի շոկի մեջ էինք․․․ ի՞նչ պատահեց Էրդողանի հետ: Կարծում եմ, Էրդողանն էլ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի խաղացողներից մեկն է: Ինչպե՞ս կարող է մարդ նման կերպ փոխվել․․․երեկ ընկներ, իսկ այսօր․․․», - ասաց Բերթիզլյանը:
Բերթիզլյանը ընտանիքի հետ մոտ հինգ ամիս է, ինչ Երևանում է, ասաց, որ ցանկանում է հաստատվել հայրենիքում։
«Երբ անցնում էի Հայաստանի սահմանը, ասացի՝ ես հայ եմ, սա իմ սիրիական անձնագիրն է, ասացին շատ լավ, բարի գալուստ․․․շատ հաճելի էր տեսնել, հայրենիքը, մենք պարզապես լացում էինք, երբ եկանք»,- պատմեց թարգմանիչը։