Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջեցին, որպեսզի վերջինս խորհրդարանում քննարկումներ կազմակերպի Մաքսային միություն մտնելու՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության շուրջ:
Մաքսային միության հարցը, գոնե առերևույթ, կարծես թե շատերին չէր մտահոգում, քանի որ այս խնդրի հետ կապված հրատապ քննարկումների պահանջ ներկայացրեցին միայն ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջիններս իրենց ելույթներում նշում էին, որ երկրի օրենսդիր մարմինը որևէ տեղեկություն չունի, թե ինչու և ինչպես է Հայաստանը որոշել մտնել Մաքսային միություն:
Մասնավորապես, եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովը դիմել է Ազգային ժողովի նախագահին, որպեսզի խորհրդարան հրավիրվեն արտաքին գործերի նախարարության պատասխանատուները, ովքեր բանակցություններ են վարել Եվրամիության հետ և տեղյակ են Մաքսային միության փաթեթից:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե պետք է հարցի շուրջ որպես հիմնական զեկուցող հրավիրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջիններս խորհրդարանին ներկայացնեն անհրաժեշտ պարզաբանումներ, որոնք վերաբերում են Հայաստանին և նրա ժողովրդի ապագային:
«Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունները և Էդվարդ Նալբանդյանի այցերը դեպի արևմուտք՝ ափալ-թափալ այցերը, երբ Հայաստանի արտգործնախարարը շատ դեպքերում ստիպված է վազել Եվրոպացի պաշտոնյաների հետևից, շատ կարևոր և հրատապ հարցեր են առաջացնում», - նշեց Փաշինյանը:
Ազգային ժողովի նախագահը նախ հայտարարեց, թե մինչև Մոսկվայում իր համաձայնությունը տալը Սերժ Սարգսյանն այդ հարցը քննարկել է ԱԺ մեծամասնության և կոալիցիայի հետ, պնդելով, թե Մաքսային միություն մտնելը բխում է Հայաստանի շահերից:
«Այնպես չէ, որ ափալ-թափալ կամ մենք որևէ մեկի հետևից վազում ենք: Առաջնահերթ յուրաքանչյուր համաձայնագիր, յուրաքանչյուր պայմանավորվածության, համաձայնության հիմքում պետք է դրված լինի մեր պետության, մեր ժողովրդի շահը: Եվ իրոք, ես համոզված եմ, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից և ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ մենք մեր ինքնիշխանությունը կորցնում ենք, մեր ինքնորոշումը կորցնում ենք: Հակառակը, մենք փորձում ենք մեր տնտեսության զարգացմանը նպաստել», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց Հովիկ Աբրահամյանի այն պնդմանը, թե երբ Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերը կբերվեն խորհրդարան, այն ժամանակ էլ պատգամավորները հնարավորություն կունենան ծանոթանալ դրանց և իրենց կարծիքը հայտնել:
«Պարոն նախագահ, Դուք մի քանի անգամ նշեցիք, որ երբ պատրաստ կլինի ողջ փաթեթը, բանակցված կլինի, կբերեն և մենք կքննարկենք: Պրոբլեմը հենց դրանում է կայանում, որ մենք չենք ուզում այդ փաթեթը բերվի: Սա պարզ մի համաձայնագիր չէ գյուղատնտեսության նախարարությունների միջև, սա մեր ճակատագրին է վերաբերում և այստեղ հարցականի տակ են դրվում Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին կետը, որը չի կարող փոխվել նույնիսկ ռեֆերենդումով: Դեռ չգիտենք, սա քանի որ սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը, գուցե կարիք լինի անցկացնել հանրաքվե Հայաստանի Հանրապետությունում՝ պարզելու համար մեր ընտրողների տեսակետը, կարծիքը», - ասաց Արզումանյանը:
Հովիկ Աբրահամյանը հակադարձեց․ - «Ո՞ր Սահմանադրության կամ օրենքի համաձայն պիտի Հանրապետության նախագահը բերի պատգամավորների հետ համաձայնեցնի, նոր գնա ստորագրի: Ես խնդրում եմ՝ այդ ո՞ր օրենքի ո՞ր կետն է, Սահմանադրության ո՞ր հոդվածն է: Ես զարմացած եմ ուղղակի ձեր վրա»:
Ազգային ժողովի նախագահի զարմանքին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ ԱՄՆ սահմանադրության համաձայն, ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել երկրի զինուժը առանց Կոնգրեսի համաձայնության, բայց միևնույնն է՝ Բարաք Օբաման, ով «մի քիչ ավելի լեգիտիմ ընտրություններով է ընտրվել քան Սերժ Սարգսյանը», Սիրիայի խնդրի հետ կապված որոշեց այնուամենայնիվ դիմել Կոնգրեսին, գիտակցելով, որ գործ ունի երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդրի հետ:
Ազգային ժողովի նախագահը, ի պատասխան պատգամավորների հորդորներին, հայտարարեց, թե համաձայն է, որ հարցի շուրջ պետք է քննարկումներ: Նա խոստացավ, որ հարցը նախ կքննարկվի արտգործնախարարի հետ և գաղտնի որևէ բան չեն անելու: Ուշագրավ է, սակայն, որ քննարկումներ անցկացնելու իր պատրաստակամությունը Հայաստանի ազգային ժողովի նախագահն արեց ռուսերեն լեզվով:
«Պատրաստ ենք՝ боевая готовность номер один: Քննարկելու, կազմակերպելու, քննարկելու», - ասաց Աբրահամյանը:
Չնայած Եվրամիությունից հնչող բացասական գնահատականներին, թե Մաքսային միությանը միանալու որոշումը նվազեցնում է Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության և ինտեգրացիայի հավակնությունները, Ազգային ժողովի նախագահը նույնպես հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը, սակայն նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց, թե պետք չէ հասարակությանը թյուրիմացության մեջ գցել և պատկերավոր համեմատություն արեց․ - «Պայմանագրերը ստորագրում են երկկողմ: Երկրորդ կողմը ասել է, որ չի ստորագրում: Դա նույնն է, որ ասես հարսին տվել են ուրիշին, բայց ես մեկա՝ պսակվելու եմ հետը»:
Նշենք, որ առայժմ միայն իշխող Հանրապետականն է պնդում, թե Մաքսային միություն մտնելը բխում է Հայաստանի շահերից: Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանը» առայսօր պաշտոնապես հստակ տեսակետ չեն հայտնել:
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, թե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին արդեն խոսել է, և հավելելու բան չունի:
Հիշեցնենք, Տեր-Պետրոսյանը ՀԱԿ վարչության նիստի ժամանակ ասել էր, թե՝ «Մաքսային միությունը գուցե լավ էլ բան է, ես չգիտեմ: Պրոֆեսիոնալ առումով էլ չեմ կարող սրա մասին խոսել, որովհետև նախևառաջ սա պետք է ուսումնասիրեն տնտեսագետները: Մինչև դա չարվի, ես որևէ գնահատական տալ չեմ կարող»:
«Բարգավաճ Հայաստանն» առայժմ սահմանափակվում է խորհրդարանում լսումներ անցկացնելու պահանջով, սակայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց, թե կարող է իր անձնական կարծիքը հայտնել:
«Ես սլավոնական աշխարհի ջերմ կողմնակից եմ: Հայ ժողովրդի պատմական թելը միահյուսված է ռուսական, սլավոնական էթնոսի պատմության թելին վերջին 200 տարվա ընթացքում: Ես կողմնակից եմ, որպեսզի այդ միահյուսումը չպոկվի: Սա իմ անձնական՝ Գուրգեն Արսենյան քաղաքացու տեսակետն է», - ասաց Արսենյանը՝ խորհուրդ տալով ԵՄ ասոցացման հետ կապված հարցերով դիմել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:
Խորհրդարանական ուժերից միայն «Ժառանգությունն» է, որ դեմ է արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն: