Նրանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում են, որ երկու տարի առաջ չնայած իրենց բարձրացրած բողոքի ձայնին, իրենց շենքի խաղահրապարակի, կանաչ տարածքի ու Բրյուսովի լեզվաբանական համալսարանի սպորտ դահլիճի հաշվին «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը ստացավ բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն և այսօր 16 հարկանի կառույցն արդեն կանգնած է։ Այն ժամանակ բողոքն անարդյունք էր, սակայն հիմա էլ բնակիչներին անհանգստացնում է այն, որ երկու շենքի արանքում ցանկապատ է կառուցվում։
«Ասում են, որ այդ շենքի տարածքը վերցրել ենք մեզ։ Հիմա ոնց հասկանանք, այս շենքը կառուցվել է 1969 թվականին, սա դեռ չի կառուցվել։ Էդ ինչպե՞ս եղավ, որ մենք բակային տարածք չունենք, իրենք պետք է իրենցն ունենան ու պարիսպով փակեն»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Պուշկինի 40 շենքը գրեթե գտնվում է փակուղու մեջ։ Շենքի բակ մուտք գործելու համար կամ ստիպված ես անցնել երկու բարձրահարկ շենքերի արանքով, որոնց երեսպատման սալիկներն արդեն թափվում են ու վտանգավոր է տակով անցնել, առավել ևս, որ տարածքի լայնությունը չի գերազանցում 50 սանտիմետր, կամ շենքի մյուս կողքի կամարանցումով, որը նախատեսված է մեքենաների համար։ Բնակիչները բողոքում են, թե երկու դեպքում էլ վտանգում են սեփական կյանքը։
Բնակիչները համոզված են, հիմա էլ պարսպի կառուցումով կրկնակի հարվածի տակ է դրվելու իրենց անվտանգության հարցը։
«Նորակառույցի ստորգետնյա ավտոկայանատեղիից մեքենաները դուրս են գալիս ուղիղ մեր բակ, մեզ անցնելու տեղ էլ չի մնում։ Շտապօգնության մեքենա բակ չի կարող մտնել, հիվանդ կին եմ, հաճախ շտապօգնության կարիք եմ ունենում, հիմա էլ բակ չի մտնի։ Սաղ դուռը, ելքը փակել են»,- ասաց 83-ամյա կինը։
Այսօր արդեն շենքի աղբահանությունն իրականացվում է մեծ դժվարությամբ, բնակիչները նշում են, որ աղբի մեքենան ստիպված կայանում է շենքի սկզբնամասում, իսկ աշխատողները աղբը պարկերով մոտեցնում են մեքենային և աղբանոցից մի քանի պարկ աղբ դուրս հանելով գործը համարում են ավարտված, իսկ 80-90 տոկոսը մնում է աղբանոցում, տարածքում գարշահոտություն է ու հակասանիտարական պայմաններ։
1991 թվականին Պուշկինի 40-ում բնակիչների անփութության պատճառով շենքում մեծ հրդեհ էր բռնկվել։ Բնակիչները պատմում են, որ 8 մեքենա էր աշխատում հրդեհը մարելու համար. ասում են՝ վատատես չեն, սակայն, արտակարգ իրավիճակներից էլ ապահովագրված չեն և առիթի դեպքում նույնիսկ մեկ մեքենա շենքին չի մոտենա։
Բնակիչներն ասում են, որ բազմիցս դիմել են քաղաքապետարան, թաղապետարան, իսկ քաղաքապետարանից պատասխանել են, որ շենքին կից կառուցվում է ոչ թե ցանկապատ, այլ հենապատ, ինչը պայմանավորված է տարածքի ռելիեֆային թեքությամբ, իսկ նորակառույցի համար առանձին բակային տարածք չի նախատեսված։ Պատասխանում նաև ասվում է, որ շինարարության ավարտական փուլում կդիտարկվեն ու կճշգրտվեն որոշ բարեկարգման էլեմենտների լուծումները, բակային միջավայրը առավել հարմարավետ դարձնելու նպատակով, այդ ժամանակ հաշվի կառնվի նաև բնակիչների բարձրացված խնդիրները։
«Իրենք անընդհատ խառնում են, հենապատն այն կողմում է, իսկ այս կողմում հենապատ չկա, ինչի՞ համար է հենապատը, եթե նույն նիշի վրա են շենքերը, իսկ եթե տարածքն ընդհանուր է, թեկուզ 5, 10 սանտիմետր բարձրացնելու դեպքում արդեն կտրվում է բակը»,- նշեցին բնակիչները։
Քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին խոստացան նախագիծը արխիվից հանել, խնդիրն ուսումնասիրել ու խախտումների դեպքում անպայման արձագանքել։