Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն երկուշաբթի լրագրողների հետ հարցազրույցում իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու գործընթացների վերաբերյալ։
Հուլիսի վերջին ավարտվեցին Հայաստանի՝ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում հետխորհրդային երկրներից Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան նախաստորագրելու են Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը:
Այս կապակցությամբ ԱՄՆ դեսպանն իր գովեստի խոսքերը հնչեցրեց՝ շեշտելով, թե Հայաստանն հաջողությամբ է բանակցել Եվրոպական Միության հետ։
«Չնայած ԱՄՆ-ն այս գործընթացի մաս չի, սակայն ես կողմերին այդ հաջողության համար իմ գովեստի խոսքերն են ուզում հղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար լավ է, այն կարևոր գործընթաց է, և հաջող է ընթանում»,- ասաց դեսպանը։
Լրագրողներից մեկը նկատեց՝ Ռուսաստանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Ուկրաինային, եթե պաշտոնական Կիևը առաջիկա նոյեմբերին ստորագրի Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը: Ռուսաստանի իշխանությունները հրապարակավ զգուշացնում են, թե պատրաստ են պատասխան հարված հասցնել և խստացնել ուկրաինացի գործարարների մուտքը ռուսական շուկա։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն այս դիտարկմանն ի պատասխան ասաց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, այն կկայացնի իր որոշումներն ու կընտրի, թե որ կառույցի հետ է առաջ ընթանալու։
Հեֆերնը հետաքրքիր քաղաքական աշուն է ակնկալում Հայաստանում ինչպես մի շարք կարևոր ոլորտներում, այնպես էլ՝ պայմանավորված հենց նոյեմբերին Վիլնյուսում սպասվող նախաստորագրման գործընթացով։
«Աշունը, կարծում եմ, հետաքրքրական կլինի Եվրամիության հետ գործընթացի մասով։ Քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ կարևոր որոշումների ընդունման շրջան է։ Այս աշնանը դիտարկվում են կարևոր զեկույցներ, մոտեցումներ կառավարության կողմից, մի խոսքով, կարծում եմ աշունը հետաքրքիր է լինելու»,- ասաց Հեֆերնը։
Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ԱՄՆ դեսպանը խոսեց նաև վերջին շրջանում տարբեր խնդիրների դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիական ակտիվ խմբերի մասին։ Հեֆերնը հետևում է նրանց պայքարին։ Նա գովեստով խոսեց ոստիկանների գործելակերպի մասին՝ չմոռանալով հիշել նաև ցուցարարների հետ ունեցած միջադեպերը։
«Անշուշտ հետևում եմ, ժողովրդական կամքի այդ դրսևորումները խաղաղ ցույցերի միջոցով, տեղական, ազգային և միջազգային նշանակության հարցերի վերաբերյալ կարևոր զարգացումներ են: Գովեստով եմ ուզում արտահայտվել խաղաղ ցուցարարների, ոստիկանության մասին, ովքեր պատշաճ զսպվածություն են հանդես բերում։ Առանձին միջադեպեր գրանցվել են, սակայն մենք շարունակում ենք խրախուսել ոստիկանության, անվտանգության ուժերին այդ ոլորտում դրական տեղաշարժեր իրականացնելու ուղղությամբ»,- նշեց ԱՄՆ-ի դեսպանը։