Բաբայանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական ուղղությունը ազգայնամոլությունն է, իսկ դրա հեղինակը տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդի մեջ հայատյացություն սերմանող Իլհամ Ալիևն է:
«Սա դարձել է ժողովրդի ուշադրությունը շեղելու տարբերակ՝ հայերը մեղավոր են, մեր տարածքներն օկուպացված են․․․ Այսպիսի կլիշեներով առաջնորդվելը և բնակչության այդ հայատյացության քաղաքականությունը սրսկելը դարձել է շատ արդյունավետ տարբերակ իշխանությունը պահելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Բաբայանը:
Խոսելով ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի մասին՝ Բաբայանը կարծիք հայտնեց, թե վերջապես Ադրբեջանում հայտնվեց մեկը, ով հրապարակավ դեմ արտահայտվեց այդ երկրում առկա «նացիստական գաղափարախոսությանը»:
«Նա [Իբրահիմբեկովը] փաստորեն առաջինն է, որ պայքարելով երկրի նախագահի պաշտոնի համար՝ հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է առաջնորդվեն հայատյացության գաղափարով, որ հայերը նույնպիսի մարդիկ են», - նշեց ԼՂ նախագահի խոսնակը:
Քաղաքական մեկնաբան Մասիս Մայիլյանի ձեւակերպմամբ՝ գուցեև Ալիևն ավելի կանխատեսելի է, քան մյուս թեկնածուները, սակայն ընդհանրապես անկանխատեսելի են Ադրբեջանի նախագահի հետագա քայլերը՝ հաշվի առնելով այն ռազմական ներուժը, որի համար Ադրբեջանն այդքան մեծ գումարներ է ծախսել:
«Բայց մենք՝ որպես հայ ժողովուրդ, որպես երկու հայկական պետությունները, չպետք է մեր բախտը կապենք Ադրբեջանի իշխանությունների անելիքների կամ չանելիքների հետ: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն մի սցենարի: Պետք է թե՛ պահպանել ռազմաքաղաքական այդ բալանսը, որ ստեղծվել է վերջին տարիներին և որի վրա է հիմնված այսօրվա զինադադարը, թե՛ փխրուն խաղաղությունը, թե՛ մենք տարբեր ճանապարհներով՝ հիմնականում դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով պետք է ապահովենք խաղաղ իրավիճակը: Եվ այդ խաղաղ պայմաններում, կայուն պայմաններում պետք է ապահովենք մեր պետությունների զարգացումը», - հավելեց Մայիլյանը: