«Երեւանում հայտնի «Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության վերաբերյալ հայտարարությունն արդեն հրապարակված է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Սթար»-ի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը։
Հայտարարությունն իր մեջ ներառում է սնանկության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հուլիսի 29-ի որոշման, այդ գործով կառավարիչ նշանակելու, ինչպես նաեւ «Սթար»-ի պարտատերերի պահանջները ներկայացնելու ժամկետների մասին տեղեկություններ։
Որոշումն ուժի մեջ դեռևս չի մտել։ «Սթար»-ը, չհամաձայնելով դրա հետ, այն կբողոքարկի վերաքննիչ ատյանում։ Սակայն դա, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը, սնանկության գործընթացը սկսելուն չի խոչընդոտի։ Եթե դատական վերադաս ատյանները բեկանեն առաջին ատյանի դատարանի որոշումը, գործընթացը կկասեցվի։
Վերջին 2 տարիներին երբեմնի մրցունակ, մայրաքաղաքի թերևս ամենահին սուպերմարկետների ցանցում նկատելիորեն պակասեցին ապրանքատեսակները, խանութների ցանցը դատարկվեց։
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Սթար»-ի սնանկության գործով կառավարիչը փոխանցեց, որ սնանկության վերաբերյալ «Սթար»-ի բոլոր պահանջատերերը իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան, ինչից հետո` մեկ ամսվա ընթացքում դատարանը կհաստատի պարտատերերի ցանկը:
Դրանից հետո՝ կախված վերադաս դատական ատյանների որոշումից, արգելանք կդրվի «Սթար»-ի գույքի վրա, այն կհանվի վաճառքի, որպեսզի մարվեն «Սթար»-ի պարտատերերի գումարները։
Արման Սարգսյանն ասում է, որ այս ամենը, սակայն, դեռևս չի նշանակում, որ սուպերմարկետների ցանցն անխուսափելիորեն կսնանկանա։ Նա հույս է հայտնում, որ գուցեև վերադաս դատական ատյանները ի օգուտ ընկերության որոշում կայացնեն։ «Այս հնարավորությունից զատ, մեկ այլ հնարավորություն էլ կա», - ասում է Սարգսյանը։ «Սթար»-ը առողջացման ծրագիր է մշակել։ Համաձայն դրա, ընկերությունը իրականացնում էր աշխատակազմի օպտիմիզացիա։ Այս գործընթացն արդեն ավարտվել է, ինչին հաջորդելու են կայունացման, այնուհետև՝ զարգացման փուլերը։
Սնանկության գործով կառավարիչն ասում է, որ առողջացման ծրագիրը կարող է ներկայացվել պարտատերերին, որոնք էլ, եթե հավանություն տան դրան, ապա դատարանը կարող է որոշում կայացնել դադարեցնել սնանկության գործընթացը։
«Այնպես չէ, որ միանշանակ մենք ասենք, որ երկու ամսից կամ երեք ամսից կամ չորս ամսից մենք միանգամից դիմելու ենք ու գույքը վաճառելու ենք: Կազմակերպությունը կարող է ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր», - նշեց Արման Սահակյանը:
«Սթար»-ը ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործելաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշում է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջեւ գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը։
Թեև պատասխանում չի նշվում, թե որ ընկերությունների մասին է խոսքը, վերջին շրջանում մամուլում շրջանառվում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, որը, հիշեցնենք, պատկանում է իշխող քաղաքական ուժի աջակցությունը վայելող պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Հիշեցնենեք, որ այս ընտանիքին է պատկանում նաեւ «Ալեքս Գրիգ» խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկը:
«Երևան սիթի»-ում, ինչպես նաև «ՍԱՍ»-ում հրաժարվեցին մեկնաբանել երբեմնի մրցակից ընկերության գնահատականները:
Տնտեսագետ, տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Սթար»-ի շուրջ ստեղծված իրավիճակիը համարեց Հայաստանի տնտեսական ոլորտին բնորոշ երեւույթ. - «Սա վառ օրինակ է տնտեսության ու իշխանության սերտաճման: Սա ամենամեծ ահազանգն է Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին: Սա նշանակում է, որ ինչ-որ մի օլիգարխ, որը ապրանք է բերում, այդ ապրանքն իրենց տալիս է նույն գնով, որով ինքը վաճառում է: Նման դեպքերում շուկայական տնտեսության մեջ խոշոր սուպերմարկետներն իրենք էլ են փորձում այդ նույն ապրանքից ներմուծել: Բայց ստացվում է, իրենք այդ նույն ապրանքատեսակները ներմուծելու հնարավորություն չունեն` ինչ-ինչ պատճառներով: Սա էլ գնում է նրան, որ որոշ ապրանքատեսակների գծով գոյություն ունեն մոնոպոլիաներ, որոնք կարող են մրցակցության հիմքերը խարխլել»:
Բացի մրցակցային անառողջ մթնոլորտից, երբեմնի մրցունակ «Սթար«-ի ճգնաժամի պատճառների շարքում տնտեսագետը չի բացառում նաեւ «Սթար»-ի ներքին խոհանոցում տեղի ունեցած պատմությունները, սեփականատերերի փոփոխությունները. - «Նշվեց, որ ինչ-որ յուրացումներ են կատարվել, ոչ արդյունավետ կառավարում է իրականացվել: Բայց, թե իրականում ինչ կատարվեց, դժվար է ասել: Իհարկե, իրենց նշած պատճառը տեղ ունի: Բայց միգուցե ստվերային ինչ-որ երևույթներ էլ են կատարվել, որոնց մասին մենք տեղյակ չենք: Ուզում եմ ասել, որ եթե մենք համարում ենք, որ Հայաստանում ամեն ինչը հովանավորչական մեթոդներով է կատարվում, ավտոմատ կերպով տարածվում է նաև «Սթար»-ի վրա»: