Իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է օգոստոսի 10-ից հետո որոշել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի իր թեկնածուին։ ԹԵկնածու իշխող կուսակցությունն անշուշտ առաջադրելու է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Սյունիքի մարզի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, թեկնածուների առաջադրումը երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 5-ից սկսված է և կավարտվի օգոստոսի 15-ին։ Ինչպես փոխանցեցին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, այս պահին դեռ որևէ առաջադրում չկա։
«Մենք կառաջադրենք թեկնածություն, պարզապես Գործադիր մարմնի անդամների մի մասը արձակուրդում են, տարբեր տեղերում են։ Կարծում եմ՝ ամսի 10-ից հետո կհավաքվենք, կորոշենք» ,- ասաց Գալուստ Սահակյանը։
Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրության անհրաժեշտություն առաջացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկանդալային իրադարձությունների հետևանքով, երբ Խաչատրյանը իր տան մոտ մահացու ելքով փոխհրաձգությունից հետո հրաժարական տվեց, և թիվ 38 ընտրատարածքից ընտրված 36-ամյա պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում։ Մամուլում համառորեն շրջանառվում են լուրեր, որ նորանշանակ մարզպետի հորեղբորորդուն՝ Առնոլդ Հակոբյանին է Հանրապետականը մտադիր այս ընտրատարածքից պատգամավոր առաջադրել։ ՀՀԿ փոխնախագահը ոչ հերքեց, ոչ հաստատեց այս լուրերը։
«Թեկնածուների պակաս չունենք, պարզապես չենք ցանկանում այդ ուղղությամբ վերլուծել, որպեսզի որոշակի լարվածություն չառաջանա ։ Շատ թեկնածուներ ունենք, շատ»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Որպես պատգամավորության հավանական թեկնածուներ շրջանառվում են նաև Կապանի նախկին քաղաքապետ,Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանի, ՀՀԿ նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի, նույնիսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունները (Սյունիքի նախկին մարզպետը ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարն է)։ Գալուստ Սահակյանը հերքեց Սուրիկ Խաչատրյանին առաջադրելու հնարավորությունը։
«Ոչ, չեմ կարծում, ինքը նույնիսկ նման խոսակցություն չի էլ վարում, մտքով էլ չի անցնում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Բացի Հանրապետական կուսակցությունից, առայժմ որևէ այլ քաղաքական ուժ չի հայտարարել թեկնածու առաջադրելու միանշանակ մտադրության մասին։ Այս պահին միայն «Ժառանգություն» կուսակցությունն է քննարկում այդ հարցը, որի վերաբերյալ կուսակցականների կարծիքները բաժանվում են։
«Առաջիկա երկու օրը վերջնական կպարզվի՝ թեկնածություն կառաջադրենք, թե՝ ոչ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.- «Եվ մասնակցելու հետ կապված կողմ կարծիքներ կան հիմնավորված, և չմասնակցելու հետ կապված հիմնավորված կարծիքներ կան։ Չեմ անձնավորի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ վարչության անդամներից ով ինչ կարծիք ունի, ես իմ կարծիքը կարող եմ ասել, ես կարծում եմ՝ չարժե մասնակցել»։
Մարտիրոսյանը իր կարծիքը հիմնավորում է նրանով, որ իշխանությունները այս անգամ էլ կենտրոնացնելու են վարչական ռեսուրսները, բաժանելու են ընտրակաշառք՝ ամեն գնով իրենց թեկնածուին անցկացնելու համար։
«Քանի որ իշխանությունները մինչև այժմ ցույց են տվել, որ իրենք որևէ միլիմետր պատրաստ չեն ընտրակեղծիքներից ետ կանգնել, չեմ կարծում, որ նման վայրում արժե մասնակցել։ Եվ վերջապես այդ մեկ մանդատը կարծես որևէ խնդիր չի լուծում, այն իրավիճակը, որ ստեղծված է Հայաստանում , մեկ մանդատով հնարավոր չէ, որ լուծվի»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե այսինքն պայքարելն անիմա՞ստ են համարում, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը հակադարձեց. -«Ոչ թե անիմաստ ենք համարում, ուղղակի կուսակցությունը, որը ֆինանսական ռեսուրսների կարիք ունի միշտ, ոչ օլիգարխիկ ֆինանսավորում ունի, ոչ նախկինում թալանած գումարներից կարող է ֆինանսավորում ապահովել և 1.5-2 տարվա մեջ անընդհատ ընտրական գործընթացների է մասնակցում, բնականաբար, իր համար շատ բարդ է լինում»։
«Ժառանգություն» կուսակցության մասնակցության պարագայում որպես հավանական թեկնածու շրջանառվում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անունը։
Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի այս ընտրություններին, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կուսակցության ղեկավար անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Հայ ազգային կոնգրեսը և ՀՅ Դաշնակցությունը թեկնածուներ առաջադրելու հարց դեռ չեն քննարկել։
Կոնգրեսի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անիմաստ համարեց մասնակցությունը՝ հիմնավորելով, որ մասնակցությունն ինքնանպատակ չպետք է լինի, հաղթանակի գոնե 5 0 տոկոս շանս պետք է նշմարվի, ինչը այս պարագայում չի նշմարվում։
«Միանշանակ, Հանրապետականն ամեն ինչ անելու է, որպեսզի այնտեղ կարողանա ապահովել իր պատգամավորը, և նա պատրաստ չէ Ազգային ժողովում մեկ պատգամավորական մանդատ որևիցե քաղաքական ուժի զիջելու։ Եվ եկեք չմոռանանք, թե տարիներ շարունակ ինչ «մշակույթ» է այնտեղ ձևավորվել, «Լիսկայի» շնորհիվ վախի մթնոլորտը համատարած է, և որքան էլ փորձեն ներկայացնել, որ այսօր իրավիճակը փոխվում է, այդ մթնոլորտը փոխելու համար առնվազն 10 տարի անհրաժեշտ է »,- ասաց պատգամավորը. -«Ամբողջ Հանրապետական կուսակցության ռեսուրսները կենտրոնանալու են այնտեղ, գիտենք, թե ինչ ռեսուրսներ են, որտեղ չեն կարողանալու վախով, փողի գործոնն է աշխատելու, հետևաբար ակնկալել, որ այնտեղ մեկ այլ քաղաքական ուժ կարող է հաջողության հասնել, կարծում եմ՝ միամտություն է.. .Դա ընդդիմության կողմից դիրքերի զիջում չի կարելի համարել, դա իրականության հստակ գիտակցում է, հետևաբար ուղղակի մասնակցությունը և մրցակցության տպավորություն ստեղծելը մեր ծրագրերի մեջ չի մտնում։ Թող Հանրապետականը երկու թեկնածու առաջադրի և իրենք էլ մրցեն»։