Լոս Անջելեսում գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է սփյուռքահայության հետ հանդիպումները, նախ ելույթ ունենալով Հայ փաստաբանների միության կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան:
Հովհաննիսյանը իր շուրջ տասը րոպեանոց ելույթում անդրադարձավ Առաջին Հանրապետության անցած դժվարին ուղուն եւ նշեց, թե այդ դժվարությունները այն ժամանակ հայ ազգը միասնականության շնորհիվ հաղթահարել է:
Անդրադառնալով ներկայիս Հայաստանի Հանրապետությանը` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հարցերը շատ են, իսկ դրանց բոլոր պատասխանները չէ, որ հայտնի են իրեն:
«Եվ այդ շրջանը վերջին մեկ տարվա նրա համար էր եւ այն մասին, որ մենք միասին որոնենք այդ լուծումները, որ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ եւ միջեւ չլինի այդ արհեստական տարանջատումները` ես եւ դուք, քաղաքացի թե ոչ, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն», - ասաց, մասնավորապես «Ժառանգության» առաջնորդը:
Հայաստանի նախագահիի նախկին թեկնածուն Միացյալ Նահանգներում է, իր խոսքերով, «Նոր Հայաստան» քաղաքացիական ազգային շարժումը կայացնելու նպատակով:
Սփյուռքահայերի ջերմ ընդունելությանն ի պատասխան` Հովհաննիսյանն ասաց, որ բարի կամքով կամ լավ ու վատ ասելով արդար ու ազատ երկիր չի կառուցվի: Պատրաստվել է պետք, կոչ արեց նա՝ հավելելով, որ Հայաստանը այսօր կանգնած է իրական ֆիզիկական սպառնալիքների առջեւ:
«Միայն ժողովրդին պատկանող հայրենիքով կունենանք ազգային շահի գիտակցություն` Արցախ, Ջավախք, Արեւմտյան Հայաստան եւ մեր երեխայի ապագա: Մենք կուզենք միացյալը, ազատը, անկախը, ամբողջականը, արդարը, երջանիկը: Ուրեմն` կունենանք, բայց ոչ թե բարի կամքով, ոչ թե` ինչ լավ է կամ ինչ վատ է, այլ մեկ ուժ դառնալով` համազգային, համաքաղաքացիական, համապետական ուժ դառնալով: Պատրաստվեցեք իրական մարտի», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդը ասաց, որ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա սփյուռքահայության հետ, դասախոսություններով հանդես կգա Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, ինչպես նաեւ հանդիպումներ են նախատեսված Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում:
«Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը արժանի է շատ ավելիի` ավելի ժողովրդավարության, օրինավոր ընտրությունների, ազգային շահի գիտակցման, Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության ճանաչման: Չկա ազգային անվտանգություն, չկա ազգային շահ, Ցեղասպանության ճանաչում, Արցախի ինքնիշխանություն, եթե չկա Հայաստանի Հանրապետությունում դե յուրե իշխանություն», - հայտարարեց Հովհաննիսյանը:
«Եվ ուրեմն, նրանք, ովքեր մի օրվա պայքար էին ուզում, կարող են տանը նստել կամ ուր ուզում են կարող են գնալ, բայց մեր պայքարը` հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի պայքարը շարունակվում է», - ընդգծեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածուն: