Մատչելիության հղումներ

Սահակյանը նկատի ուներ «քաղաքական մայրուղին»


Գալուստ Սահակյան. «Քաղաքականության մեջ էգ եւ որձ չկա»
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00
ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անհեթեթ է համարում Զարուհի Փոստանջյանի հասցեին իր արտահայտության համար ԱԺ Էթիկայի հանձնաժողով դիմելու մասին խոսելն անգամ:

«Եթե վիրավորվել են, քայլեր են կատարում, կարծում եմ, որ դա էլ իրենց գործն է», - այսօր Սարդարապատում «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա` շարունակելով. - «Ես պնդում եմ, որ ամենամեծ վիրավորվածը մենք ենք, որովհետեւ օրեր շարունակ, եւ ընդհանրապես սա առաջին դեպքը չէ` անզուսպ, պետության հիմքերը սասանող հայտարարություններ են անում: Անհրաժեշտ է քաղաքական դրսեւորումներով առաջ գնալ եւ այնպիսի ակնոց չդնել, որ բոլորը երեւան խաբեբա, սրիկաներ: Այդ առումով ավելի շատ մենք պետք է լինենք վիրավորված եւ ավելի շատ մենք ենք վիրավորված: Սակայն մեր ժողովուրդն է, ավելի հանդուրժող ենք վերաբերվում»:

Հիշեցմանը, որ ինքը խորհրդարանի ամբիոնից բազմազավակ մորը («Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին) ասել է, թե Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի, Գալուստ Սահակյանն արձագանքեց. - «Ըստ էության, կարծում եմ, որ իրենց պետք է եղել ավելի կոշտ մտածել, քան ասվածն է: Բացի դրանից, քաղաքականության մեջ էգ եւ որձ չկա… Դա քաղաքականություն է, քաղաքական մոտեցում է, սկզբունքներ են: Մենք երբեք ու երբեք որեւէ մեկին չենք վիրավորում. պարզապես հակադարձում ենք»:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ է նկատի ունեցել, Սահակյանը պատասխանեց. - «Ընդամենը քաղաքական դաշտ, քաղաքական մայրուղի: Եվ այդ մայրուղում ոչ թե պիտի մեքենաներ կանգնեցնել, մեքենայով գնալ, այլ ոտքով, խութերը հաղթահարելով` ճանապարհ գնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG