Մատչելիության հղումներ

Վալերի Բուայե. Մենք պարտավոր ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղը


Վալերի Բուայե. Մենք պարտավոր ենք ճանաչել Արցախը
please wait

No media source currently available

0:00 0:00:33 0:00
Մենք շարունակում ենք լինել ձեր խոնարհ ծառաները` սպասելով ձեր հրահանգներին, այսպիսի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հանդես եկավ Եվրախորհրդարանի ազգությամբ հույն պատգամավոր Էլենի Թեոխարուսը Ստեփանակերտում ղարաբաղցի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:

Ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղ են ժամանել մի խումբ եվրոպացի պատգամավորներ, որոնց թվում են Էլենի Թեոխարուսը եւ ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն:

Եվրոպացի պատգամավորները ժամանելով Ստեփանակերտ` ուղեւորվեցին դեպի տեսարժան վայրեր եւ ապա սկսեցին իրենց պաշտոնական հանդիպումները Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ:

Հույն քաղաքական գործիչ Թեոխարուսը առաջին անգամ Ղարաբաղ էր այցելել քսանհինգ տարի առաջ` որպես կամավոր վիրաբույժ: Այսօր արդեն որպես Եվրախորհրդարանի պատգամավոր Թեոխարուսը հայտարարում է , որ Լեռնային Ղարաբաղը համարում է իր երկրորդ հայրենիքը:

«Բայց ինձ համար Արցախը ոչ մայրենիք, եւ ոչ էլ հայրենիք է: Այն ավելի ճիշտ նորածին մանուկ է, որին ուզում եմ իմ գրկում պահել եւ գուրգուրել որպես մայր, որովհետեւ այդ մանուկը, ցավոք սրտի, ծնված օրվանից բավականին լուրջ հիվանդություններ է տարել: Չնայած դրան այն այսօր պայքարող ժողովրդավարություն է», - ասաց հույն պատգամավորը` հավելելով. - «Եվ այսօր մենք այստեղ ենք որպեսզի պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Անկախ նրանից, թե միջազգային իրավունքում որ սկզբունքն է գերակայության արժանանում եւ որը` ոչ , կգա ժամանակը, երբ մենք Եվրոպայում, ամբողջ աշխարհում կհասկանանք, որ ավելի կարեւոր է մարդու ինքնորոշման իրավունքը»:

Ընդամենը մեկ ամիս առաջ Ֆրանսիայում ստեղծված Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն, ով նաեւ հեղինակել է այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, Ղարաբաղ էր այցելում երկրորդ անգամ:

«Ստեղծելով Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ բարեկամական խումբը` մենք մեր առջեւ նպատակ ենք դրել ճանաչելի դարձնել Ղարաբաղը եւ այդ երկրում ապրող ժողովրդի համար ազատ ապրելու պայմաններ ապահովել», - հայտարարեց Բուայեն:

«Մենք պարտավոր ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որպեսզի աշխարհինք ցույց տանք ղարաբաղյան ժողովրդավարությունը, որպեսզի աշխարհին հաղորդենք, որ այս երկրի ժողովուրդն ուզում է ապրել ազատ ու անկախ», - շարունակեց ֆրանսիացի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG