Ներածություն. Կենդանության օրոք ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանին հազիվ իր համայնքում գիտեին, էլ ուր մնաց՝ համաշխարհային արվեստի ասպարեզում։ Նրա գործերը միայն ճակատագրի քմահաճույքով խուսափեցին աղբանոցում հայտնվելուց։ Մինչդեռ այսօր նրա ստեղծագործական ժառանգությունը գնահատվում է 30 միլիոն դոլար։
Մեծ նկարչի հետմահու բացահայտման մասին է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Սոլաշի այս ռեպորտաժը։
Բնապատկեր, որը ներթափանցված է կարմիր, դեղին, կանաչ գույներով։ Մի լեռ Նյու Յորք նահանգում, որը բյուրեղանալով նկարչի երեւակայության մեջ, անկյունաձեւ բծերով տարրալուծվում է կտավի վրա․․․
Ահա այսպիսի տեսիլներ է ստեղծել անհայտ ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանը, ում մահվանը հաջորդած միակ իրադարձությունը մի մեծ աղբամանի վարձույթն էր՝ 1999 թվականին։ Աղբամանը նախատեսված էր տասնամյակների ընթացքում նրա ստեղծած մատիտանկարների, գրվածքների եւ մի ավտոտնակ լիքը կտավների համար, որոնց թիվը 6 հազարի էր հասնում։
Այսօր Փինաջյանի ստեղծագործությունները կախված են Նյու Յորքի SoHo պատկերասրահի պայծառ լուսավորված պատերին։ Առաջատար արվեստաբանները խոսում են այն մասին, որ նա Ամերիկայի լավագույն աբստրակտ էքսպրեսիոնիստներից է։ Նրա ստեղծագործական ժառանգությունը գնահատվում է 30 միլիոն դոլար։ Ճակատագրի մի քանի բարեհաճ շրջադարձ՝ եւ Փինաջյանը դուրս բերվեց անհայտությունից եւ հետմահու աներեւակայելի փառքի է արժանանում։
«Ես այդ տուն եկա, որպեսզի տեսնեմ՝ արդյոք այն հարմա՞ր է վերավաճառելու նպատակով ձեռք բերելու համար։ Եվ սկսեցի քայլել այդ ամբողջ արվեստի միջով։ Այն ինձ ապշեցրեց, քանի որ այն այդքան շատ էր։ Ես սկսեցի ավելի ուշադիր զննել այն, եւ պարզեցի, որ աշխատանքների վրա դրված ստորագրությունը միեւնույն նկարչինն էր։ Տարեթվերից կարելի էր եզրակացնել, որ այդտեղ առնվազն հինգ տասնամյակների աշխատանքներ կային։ Ես հասկացա, որ այն, ինչ տեսնում եմ, ինչ-որ մեկի ողջ կյանքի գործն է», - պատմում է Թոմաս Շուլցը։
Շուլցը ապրում էր Նյու Յորք նահանգի քնկոտ Բելփորթ քաղաքում։ 2005 թվականին ընկերոջ հետ որոշեցին զբաղվել տների առքուվաճառքով՝ օգտվելով անշարժ գույքի շուկայում արձանագրված աշխուժացումից։ Երկու սենյականոց քոթեջի վաճառքի մասին հայտարարությունից ենթադրել էին, որ կարելի էր մի փոքր վերանորոգումից հետո այն շահեկան գնով վերավաճառել։ Դրա սեփականատերը՝ Արմին Փինաջյան անունով մի կին, դրանից ոչ շատ վաղ մահացել էր։
Շուլցը պատմում է, որ կնոջ ազգականները ներողություն էին խնդրում տան ներսում տիրող անսովոր թափթփվածությունից՝ հազարավոր կտավներ, որոշները՝ բորբոսով պատված, խցկված էին ձեղնահարկում, կույտով դիզված էին ավտոտնակում։ Դրսում պատրաստ դրանց էր սպասում մեծ աղբարկղը։
Դրանց ստեղծողը՝ Արթուր Փինաջյանը, մահացել էր 85 տարեկանում, քրոջից առաջ, ում հետ ապրել էր կյանքի մեծ մասը։ Բարեկամների պատմածներից պարզ է դառնում, որ քույրը նկարչի ամենամեծ երկրպագուն էր, որպես հաշվապահ էր աշխատում խողովակների բիզնեսով զբաղվող մի ընկերության գրասենյակում եւ օժանդակում էր եղբոր ստեղծագործական մղումներին։ Կյանքի ընթացքում ճանաչում ձեռք բերելու՝ նկարչի սակավաթիվ փորձերը անհաջողության են մատնվել։
Փինաջյանը իր բոլոր գործերը շպրտելու հրահանգ էր թողել։ Ազգականները արդեն դա արած կլինեին, ասում է Շուլցը, եթե նրանցից մեկը վերջին պահին չգար եւ տառացիորեն ետ չբերեր աղբանոցից։
Շուլցի ընկերը շուրջ 300 հազար դոլար է վճարում տան եւ 2500 դոլար՝ բոլոր ստեղծագործությունների համար միասին։
Վիթխարի հավաքածուն ոչ միայն փրկվում է, այլեւ հայտնվում ճիշտ ձեռքերում։ Պատահեց այնպես, որ Շուլցը ճանաչում էր հանգուցյալ Ուիլյամ Ինն Հոմերի՝ ամերիկյան արդի արվեստի ամենահարգի գիտնականներից մեկի ազգականին։ Մի քանի ամսվա ուսումնասիրություններից հետո Հոմերը հուզված զանգահարում է ամերիկացի հայտնի արվեստի պատմաբան եւ գնահատող Փիթեր Հասթինգս Ֆոլքին։
«Եթե նայեք Ամերիկայում աբստրակցիոնիզմի պատմությանը, անշուշտ, գլխագրերը հատկացված են [Ջեքսոն] Փոլոքին եւ [Ուիլեմ] դե Կունինգին եւ այդ շրջանի բոլոր աստղերին, որոնք ներկայումս իրենց տեղն են զբաղեցնում ամերիկյան արվեստի պատմության պանթեոնում։ Եվ երկար ժամանակ կարծիք կար, թե էլ ոչ ոք երբեք չի կարող թափանցել այդ էլիտար շարքերը, քանի որ, անշուշտ, բոլորը բացահայտված են, եւ արվեստաբանները արդեն գիտեն ամեն ինչ։ Եվ ահա՝ ամերիկյան արվեստի պատմության ֆակուլտետի դեկան, որը ուղղակի ապշած է։ Եվ ես նույնպես ապշած էի։ Ահա թե ինչու է այս պատմությունը արտառոց», - ասում է Ֆոլքը։
Ֆոլքը այժմ Փինաջյանի ժառանգության ցուցահանդեսների տնօրենն է եւ գլխավոր կուրատորը։
Թեեւ Փինաջյանը նկարել է ամեն ինչ՝ սկսած էրոտիկայից մինչեւ ռեալիզմ, Ֆոլքը ասում է, որ նկարչի տաղանդը լավագույնս է դրսեւորվել «լիրիկական, ռիթմիկ, աբստրակտ բնապատկերներում»։
Ֆոլքը նաեւ Փինաջյանի մասին առաջին մենագրության խմբագիրն է։ Մենագրությունը փորձ է՝ լույս սփռել նկարչի հոգեբանության եւ ձեւավորման տարիների վրա։
Փինաջյանը ծնվել է 1914 թվականին Նյու Ջերսիի ամերիկահայ համայնքում։ Նրա ծնողները հեռացել էին ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում իրենց տնից մինչեւ Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում օսմանյան թուրքերի կողմից էթնիկ հայերի զանգվածային ջարդերը։ Նրա հայկական անունը Աշոտ էր, ընկերները նրան գիտեին որպես «Արչի»։
Փինաջյանի կարիերան որպես նկարիչ սկսվել է 1930-ականներին՝ որպես կոմիքսների գրքի նկարազարդող։ Նա ստեղծել է առաջին «զգեստափոխվող սուպերհերոսին»՝ «Տիկին Ֆաթալ» վերնագրված կոմիքսների շարքում։
Փինաջյանը Բրոնզե աստղի է արժանացել Երկրորդ աշխարհամարտում խիզախության համար, մինչեւ Նյու Յորքում Կերպարվեստի ուսանողների լիգայում ուսումնառությունը։ Այդ տարիներին, Ֆոլքի կարծիքով, Փինաջյանը հավանաբար շփումներ է ունեցել ժամանակի հայտնի ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիստների հետ։
1948 թվականը թերեւս ամենաառանցքայինն էր Փինաջյանի զարգացման մեջ։ Ֆոլքի խոսքով, Փինաջյանն այդ տարի «որոշակի հոգեխանգարմունք» է ունեցել, որի արդյունքում մի ծավալուն մանիֆեստ է գրել այն մասին, թե ինչ է նշանակում լինել մեծ նկարիչ։ Այնուհետեւ նա «միանշանակ սեւեռվածությամբ սկսում է իր այս ուղու որոնումները»։
Մինչ այդ ժամանակաշրջանը, Փինաջյանը եւ նրա քույրը տեղափոխվել էին Վուդսթոք, Նյու Յորք նահանգի հյուսիսում։ Ֆոլքը նկատում է, որ 1948 թվականը նաեւ այն տարին է, երբ Արշիլ Գորկին՝ ամենաճանաչված ամերիկահայ նկարիչը, ինքնասպանություն գործեց։ Նա եւս Վուդսթոքում էր, ինչը ոմանց մոտ ենթադրությունների տեղիք է տալիս, որ երկու նկարիչները հանդիպել են իրար։
Վուդսթոքում եւ ապա Բելփորթում Փինաջյանը գրեթե մեկուսացած կյանք է վարել, արվեստը կլանել է նրա համարյա բոլոր արթուն ժամերը՝ մինչ մահը։
Փինաջյանի ազգականներից Արամ Արամյանը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին պատմում է. - «Երբ հյուր էինք գնում, նա միշտ ծիծաղում ու կատակում էր, պատմում էր անցյալից, բարեկամներից եւ առհասարակ՝ հետաքրքրվում էր մեր ընտանիքով։ Նրա հետ շփվելը հաճելի էր, թեթեւ բնավորություն ուներ։ Եվ նա միայն մի բան էր ցանկանում՝ նկարել, նկարել, նկարել։ Առավոտ, կեսօր եւ գիշեր․․․ ամեն օր։ Տարին երեք հարյուր եւ վաթսունհինգ օր շարունակ»։
Արամյանը պատմում է, որ Փինաջյանը իր ընտանիքին մի քանի նկարներ է տվել պահպանելու, քանի որ իր տանը դրանք պահելու տեղ այլեւս չուներ։
Վուդսթոքում ապրելու ժամանակաշրջանում Փինաջյանն իր մուսան գտնում է մոտակայքում գտնվող Օվերլուք լեռան մեջ։ Այս երկգագաթ լեռան պատկերը դառնում է նրա կտավներում պարբերաբար հայտնվող թեմա՝ ստանալով պատկերային զարգացումներ՝ լիովին ճանաչելի ուրվագծից մինչեւ լիակատար աբստրակցիա։
Ֆոլքն ասում է՝ ինքը ի վերջո հասկացել է, որ այդ լեռը թերեւս Փինաջյանին հիշեցրել է այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը, որի վրա ասում են՝ իջել է Նոյան տապանը, եւ որը Հայաստանի կարեւոր խորհրդանիշերից է։
Կալիֆորնիայում գտնվող Ստեֆանի պատկերասրահի նախագահ Լինդա Ստեփանյանը ԱՄՆ-ում հայկական արվեստի վաճառքով զբաղվող առաջատար դիլերներից է։ Նրա պատկերասրահը առաջիններից էր, որ 2010 թվականին սկսեց վաճառել Փինաջյանի գործերը։ Նա պատմում է, որ անցած երեք տարիների ընթացքում նկարչի գործերը վաճառել է ամերիկահայերի, ռուսների, կոլեկցիոներների Լոնդոնում եւ Փարիզում։
«Ես վստահ եմ, որ նա մի օր ճանաչում ձեռք կբերի նաեւ իր հայրենիքում», - ասում է Ստեփանյանը, - «Դա կլինի հաջորդ քայլը»։
Նա պատմում է, որ Փինաջյանի գործերը վաճառվում են 3,000-ից մինչեւ 70,000 հազար դոլարով, եւ դրանց գները շարունակում են աճել։
Ֆոլքը Փինաջյանի գործերի ընդհանուր արժեքը գնահատում է մոտ 30 միլիոն դոլար։
Նա պատմում է, որ Նյու Յորքում իր կողմից կազմակերպված՝ Փինաջյանի գործերի առաջին ցուցադրությունից հետո նկարչի նկատմամբ զգալի հետաքրքրություն է առաջացել։ Այդ ցուցադրության ժամանակ Փինաջյանի գործերից մեկը վաճառվել է 100,000 դոլարով, ինչն առայժմ նկարչի գործերի համար վճարված ամենաբարձր գինն է։
«Ես կարծում եմ, որ գների առումով մենք դեռեւս ամենացածր աստիճանի վրա ենք», - ասում է Ֆոլքը։
Թոմաս Շուլցը, ով առաջինն էր հայտնաբերել Փինաջյանի քոթեջը, ասում է, որ աշխատանքից դուրս է եկել եւ զբաղվում է բացառապես Փինաջյանի գործերով։ Նա ասում է, որ Լոս Անջելեսի մեծ թանգարաններից մեկը վերջերս մի կտավ է ձեռք բերել։ Նկարչի գործերի հայտնաբերման պատմությամբ սկսել է հետաքրքրվել ամերիկյան խոշոր հեռուստատեսային ցանցերից մեկի՝ HBO-ի պրոդյուսերը։
Բայց Շուլցը ընդգծում է, որ իր այս նոր զբաղմունքը ավելի շատ ներշնչանք է, քան գումար վաստակելու միջոց։
«Ես իմ գործընկերոջից գնել եմ Փինաջյանի քոթեջը եւ այժմ այստեղ եմ ապրում։ Նայում եմ այստեղի ծառերին՝ դրանք պատկերված են նրա մի շարք հիասքանչ բնանկարներում։ Այնպիսի զգացողություն է, որ գտնվում եմ սուրբ մի վայրում։ Դա ասես տակնուվրա է արել իմ կյանքը։ Իմ կյանքը հիմա, այսպես ասած, այն ամենն է, ինչ Փինաջյանն է։ Ես արթնանում եմ ամեն օր մտածելով Փինաջյանի մասին եւ այն մասին, թե ինչ կարող եմ անել, որպեսզի նա ըստ արժանվույն գնահատվի։ Եվ ես զգում եմ, որ նա վերջապես սկսել է հասնել դրան»։