«Դե, ես հլը չգիտեմ` ինքը ինչ ա ուզում, ինչ ա ցանկանում, ես ինքս պետք ա ցանկանամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` մեկնաբանելով իր հետ հանդիպելու մտադրության մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը։
«Իրա ցանկությունները դա ցանկություններ են, բայց ես ինքս պետք է ցանկանամ, էլի, թե ե՛ս ինչ եմ ուզում», - հավելեց մարզպետը։
Մարզպետների եւ մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի` «Ժառանգության» առաջնորդի պահանջի կապակցությամբ էլ Սյունիքի մարզպետը հայտարարեց. - «Դե դեռեւս բան չի, որ ինքը ասում ա, էդ ինքը, բան ա, էլի, տենց, կոպիտ ա օրինակը հնչում, ասում ա... Վերջը, հիմա էդ կոպիտ օրինակներով չասեմ ես, դա իրա ցանկությունն ա, իրանից ոչ մեկը չի հարցնում` Սյունիքի մարզպետը հրաժարական կտա, թե Սյունիքի մարզպետը կմնա կաշխատի»։
Հայաստանի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված եւ դրանք վիճարկող Հովհաննիսյանը նախօրեին «Ազատություն TV»-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր լինելու է Սյունիքի մարզում, որտեղ պահանջելու է մարզպետի հրաժարականը, ինչպես նաեւ վերջինիս հետ հանդիպում է ակնկալում։