Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեմ է աբխազական երկաթուղու վերագործարկմանը, ինչին մեկ օր առաջ Երեւանում հավանություն էր տվել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Թբիլիսին չպետք է նպաստի երկաթուղու աբխազական հատվածի վերականգմանը, քանի դեռ չի լուծվել Աբխազիայի շրջանի ազատագրման հարցը», - ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության` հայտարարել է Վրաստանի նախագահը:
Թբիլիսիում հրավիրված ասուլիսում Սաակաշվիլին պնդել է, թե այս երկաթուղու վերագործարկումը առավել բխում է Ռուսաստանի, քան Վրաստանի շահերից, եւ Իվանիշվիլին հանցավոր, հակապետական եւ հակավրացական քայլ կանի, եթե համաձայնի դրան՝ առանց Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու: «Ներկայիս կառավարությունը կամ պատկերացում չունի մեր երկրի ռազմավարական քաղաքական շահերի մասին, կամ էլ միտումնավոր խարխլում է արտաքին քաղաքականության հիմքերը եւ ուղղակիորեն աշխատում մեր տարածքները զավթած երկրի՝ Ռուսաստանի պատվերով», - ասել է Սաակաշվիլին:
Հայտարարությունից ժամեր առաջ, հիշեցնենք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, թե Թբիլիսին պատրաստ է աբխազական երկաթուղու վերագործարկմանը եւ դրական է վերաբերվում այդ հարցին: «Կարծում եմ այն անպայման կվերագործարկվի: Մեր կողմից պատրաստակամություն կա այն վերագործարկելու», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել էր Իվանիշվիլին:
«Այս հայտարարությունը բխում է ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի շահերից, որը երկաթուղու վերագործարկմամբ փորձում է լեգիտիմացնել Աբխազիայի օկուպացիան», - հայտարարել է Վրաստանի նախագահը եւ հիշեցրել, որ Վրաստանը Եվրոպային կապելու համար երկրում նոր եւ ժամանակակից երկաթուղի է կառուցվում՝ Թբիլիսի - Կարս - Բաքու երկաթգիծը, որը կարող է դառնալ ռուսականի լուրջ մրցակիցը։