«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր:
Օգտատերերից մեկը հարցրել էր, թե արդյոք նախագահական ընտրություններում կսատարի Հրանտ Բագրատյանին: Փաշինյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը ընտրությունները բոյկոտելու որոշում է կայացրել, բայց ինքը հարգանքով է վերաբերվում Բագրատյանի առաջադրվելու որոշմանը եւ հաջողություն է մաղթում նրան:
«Բայց ահա քաղաքական մակարդակում աջակցություն ցուցաբերելը համարում եմ պատասխանատու որոշում», - ասաց նա. - «Հարցի պատասխանը ինքս ինձ համար կհստակեցնեմ, երբ պարոն Բագրատյանի ծրագրերը, ասելիքների համակարգված ասված կլինեն, կլինի որոշակի պատկերացում, կներկայացվեն իր պատկերացումները իրադարձությունների զարգացման վերաբերյալ, եւ պարզ կլինի, թե ինչքանով են մի պատկերացումները համընկնում»:
Ֆեյսբուքի օգտատեր Արման Մուշեղյանը գրել էր. - «Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում Սերժ Սարգսյանի հաղթանակը փորձել էր հիմնավորել թվերով` ներկայացնելով դա տոկոսային հարաբերակցությամբ: Արդյունքում իշխանությունը հաղթելու է 60-65 տոկոսով: Դուք ինչպե՞ս կներկայացնեք իշխանության պարտությունը»:
Փաշինյանը այս հարցին այսպես պատասխանեց. - «Սերժ Սարգսյանը ընտրություններում չի հաղթել եւ չի հաղթի: Սերժ Սարգսյանը իր թիմի հետ 2008 թվականին իրականացրել է պետական հեղաշրջում, եւ արձանագրենք, որ մենք` որպես ընդդիմություն, չենք կարողացել այդ հեղաշրջման արդյունքները վերացնել: Բայց դա չի նշանակում, թե մենք դրանից դադարեցնում ենք պայքարը: Այո, մենք ամեն օր պարտվում ենք: Սերժ Սարգսյանը եւ իշխանությունը շարունակո՞ւմ է տիրապետել, վայելել հեղաշրջման արդյունքը, ուրեմն, այո', մենք պարտված ենք: 2008 թվականից մինչ օրս ամեն օր մենք պարտվել ենք, բայց այդ պարտությունների բեռը ավելի է ամրապնդում իրական հաղթանակի հասնելու մեր կամքը»:
Անդրադառնալով մամուլում վերջերս տարածված այն լուրերին, որ Փաշինյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի միջեւ լարվածություն է նկատվում, Փաշինյանն ասաց, որ քննադատությունը` որպես ժողովրդավարության կարեւոր գործիք, իսկապես խորը արմատներ կգցի ՀԱԿ-ում, ու հավելեց, որ որոշ փուլերում ինքը հստակ հայտնել է իր անհամաձայնությունը ինչ-որ հարցերի շուրջ, իսկ լիարժեք անհամաձայնություն չի լսել ՀԱԿ-ի որեւէ ներկայացուցչի կողմից:
«Ընդհանրապես երբ ինձ քննադատում են, եւ քննադատողները կամ ՀԱԿ-ից են լինում կամ կապված են լինում ՀԱԿ-ի հետ, դա միայն ինձ ուրախացնում է: Ես կարծում եմ, որ քննադատության մթնոլորտը այն է, ինչ անհրաժեշտ է ՀԱԿ-ին եւ երբեմն պակասել է ՀԱԿ-ից: Հարաբերությունները, լարվածություն… եթե այդ բառերը պիտի օգտագործենք կենցաղային իմաստով, մենք բացարձակապես իրականությունը նկարագրած չենք լինի: Եթե մենք լարվածություն ասելով նկատի ունենք բանավիճային լարվածությունը, կարծիքների տարբերությունը, ապա այդտեղ որեւէ գաղտնիք չկա», - ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ չի կիսում սոցիալական ցանցերում տարածված մեղադրական այն հայտարարությունները, թե «ո՞ւր են հեղափոխականները, թող գան եւ հեղափոխություն անեն»: Նա ասաց, որ հեղափոխություն կանեն, բայց թե ովքեր կփորձեն օգնել իրենց կամ խանգարել, ովքեր կմասնակցեն կամ չեն մասնակցի այդ հեղափոխությանը, դա ժամանակի ընթացքում կերեւա:
Հարցերից մեկը 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին էր. «Ի՞նչ խղճով եք շարունակում ապրել, երբ ձեր հոգիներին ծանրացավ մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվությունը»:
«Այո, ես ինձ պատասխանատու եմ համարում այսօր էլ, որպեսզի Մարտի 1-ի սպանությունների համար մեղավորները պատժվեն: Ես ասել եմ, շարունակում եմ ասել, որ մարտի 1-ի հանցագործներին, 2008 թվականի մարտի 1-ի պետական հեղաշրջման կազմակերպիչներին, որի արդյունքում բռնազավթվեց իշխանությունը Հայաստանում, այդ խմբին քրեական եւ քաղաքական պատասխանատվության ենթարկելը համարում եմ իմ քաղաքական գործունեության առաջնահերթ նպատակներից մեկը», - ասաց Փաշինյանը: