Ամփոփելով 2012-ը` այս մասին այսօր հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նախորդ երկու տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տոնական երկու օրերին` դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին ճանապարհային ոստիկանությունը գրանցել է ընդհանուր առմամբ 5 զոհ:
Ամփոփելով 2012-ի 11 ամիսները` Նորիկ Սարգսյանը ասաց, որ մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվածների թվի նվազեցումը պայմանավորված է արագաչափ սարքերի եւ նկարահանող տեսախցիկների ներդրմամբ:
2012 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել 2577 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել են 306, եւ մարմնական վնասվածքներ ստացել` 3702 մարդ:
Դեկտեմբերի 27-ը դեկտեմբերի կտրվածքով ճանաչվել է վթարայնությամբ ամենաանբարենպաստ օրը` 10 պատահար եւ 4 զոհ:
«Այս տարի ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի մնա անպատիժ»,- նշեց Սարգսյանը` հավելելով. - «Եթե հայտնաբերենք ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի, հանձնարարված է բարի կամք դրսեւորել եւ տեղափոխել մեքենան իր իսկ ավտոտնակ կամ իր ցանկությամբ անհրաժեշտ վայր»:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդները կտուգանվեն 100.000 կամ 150.000 դրամով` կախված հարբածության աստիճանից:
Տոն օրերին Երեւանում նշանակված է Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հերթապահության գրաֆիկ, ըստ որի դեկտեմբերի 31-ը, Նորիկ Սարգսյանի խոսքով, բաժին է ընկել հենց իրեն:
Նորիկ Սարգսյանի խոսքով` Ճանապարհային ոստիկանության համար գերակա խնդիր է մնում հետիոտնի վրաերթ տեսակի պատահարը:
2011 թվականին Ճանապարհային ոստիկանությունը 40.000 հետիոտնի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմեց, սակայն այս տարի այդ թիվը կրճատվել է մինչեւ 17.000:
Նորիկ Սարգսյանի պնդմամբ` կին-վարորդներին կարելի է գովեստի խոսքեր ասել, քանի որ եզակի են նրանց նկատմամբ կազմված արձանագրությունները: