Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում։ Այդ մասին նա հայտնել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը այս կերպ է հրապարակվել: ՀԱԿ-ի այլ թեկնածուի առաջադրման մասին Կոնգրեսի առաջնորդը չի խոսել:
«Ուրեմն ի՞նչ, Դուք չե՞ք առաջադրվելու», - «Չորրորդ ինքնիշխանության» լրագրողի այս հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Ո՛չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է։ Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»։
Նա հիշեցրել է դեռեւս նախորդ նախագահական ընտրություններից առաջ իր այն հայտարարությունը, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո պատրաստ էր ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` հանրությանը օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրելու հնարավորություն տալով:
Հարցին, թե տարիքային հանգամանքից բացի իր չառաջադրման այլ պատճառ չկա՞, Հայաստանի առաջին նախագահը պատասխանել է, որ ցանկության դեպքում «գուցե շատ պատճառներ կարելի է գտնել»: «Բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող զանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ. կա եւս մեկ, թեեւ աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետեւ մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան», - ասել է Տեր-Պետրոսյանը։
Չառաջադրվելու որոշումից համակիրների դժգոհությունների եւ հակառակորդների հրճվանքի մասին հարցին ի պատասխան` Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց համակիրներն իրեն կհասկանան, որ իր որոշումը ճիշտ եւ ազնիվ էր։ «Իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաեւ, որ բացի վերը նշվածից լինելու են նաեւ իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ որ շատերի կարծիքով` իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական դաշտը, ինչի հետեւանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում», - ասել է առաջին նախագահը` շարունակելով. - «Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում այդպիսի լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա Աստված»:
Կոնգրեսի այլ թեկնածուի առաջադրման կամ որեւէ թեկնածուի սատարելու մասին ՀԱԿ առաջնորդը չի խոսել:
Ընդդիմադիր դաշինքը առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի գալիս:
«Կարծում ենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը մեկնաբանության կարիք չունի», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Այլ թեկնածու առաջադրելու կամ ինչ որ մեկին սատարելու մասին հարցերին ի պատասխան` նա ասաց, որ ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձեւաչափի մասին քննարկումները շարունակվում են: Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է որոշվի սատարել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, Զուրաբյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ում «նման հարց չի քննարկվել»:
Քաղաքական ուժերը հարգանքով են վերաբերվում Տեր-Պետրոսյանի որոշմանը
Կոնգրեսի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում երեկ իր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը առաջարկեց որպես նախագահի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում Կոնգրեսից անկախ առաջադրվելու իր որոշումը վերջնական է` ձեռնպահ մնալով Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին որեւէ մեկնաբանությունից:
«Գնահատականներ տալ որոշմանը չեմ պատրաստվում: Ես մի անգամ չէ, որ վերջին ամիսներին իր հետ այդ խոսակցություններն ունեցել եմ, ես մի անգամ չէ, որ պնդել եմ, որ չի խաչաձեւվի մեր ճամփեքը, որ կհանեմ թեկնածությունս հօգուտ նրա: Այսինքն ես ոչ մի գաղտնի բան չեմ արել», - ասաց Բագրատյանը:
Ինչ վերաբերում է Կոնգրեսի անդամ մյուս ուժերին, Տեր-Պետրոսյանի որոշումից հետո այսօր Պահպանողական կուսակցությունն է հայտարարել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը լքելու մասին: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն էլ քաղխորհրդի նիստ է անցկացրել, բայց որոշել է առայժմ մնալ դաշինքի կազմում:
«Որպես Կոնգրեսի անդամ կուսակցության ղեկավար, որպես 15 տարվա այս դժոխքով անցած մարդ, բնականաբար, ես բացասական եմ վերաբերվում որոշմանը, բայց ի՞նչ կարող ես անել, դա այդ մարդու որոշումն է: Մռայլ մթնոլորտ է, բայց հուսահատված չենք, կյանքը չի վերջանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժողովրդավարական հայրենիք»ի ղեկավար Պետրոս Մակեյանը:
Կոնգրեսի գործընկեր կուսակցություններն էլ են հարգանքով վերաբերվում Տեր-Պետրոսյանի որոշմանը. Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ որոշումն իր համար անակնկալ չէր` ձեռնպահ մնալով մանրամասնել, թե ինչու:
«Որպես քաղաքական գործիչ` իմ անձնական վերլուծությունները բերում էին նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի: Ես որեւէ ինֆորմացիա չեմ ունեցել, ես որեւէ մեկի հետ այդ խնդիրը չեմ քննարկել, պարզապես ունեի այդ դիրքորոշումը, որ այդպես էլ լինելու է: Եվ ես կարծում եմ, ցանկացած գործչի ցանկացած որոշում պիտի հարգել եւ ոչ թե անել տարբեր անպարկեշտ վերլուծություններ, ինչն առ այս պահը տարբեր կարգի, դասի եւ կլասի թափթփուկներ շարունակում են անել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի եւ կուսակցության որոշման հետ կապված», - ասաց նա:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Տեր-Պետրոսյանի որոշումը որակեց «քաղաքական իրողությունների վրա հիմնված անձնական որոշում»: «Մասնավորապես ո՞ր քաղաքական իրողությունների» հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. - «Այն իրողությունը, որ 2007-08 թվականների Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ 2012-13 թվականներին սպասվող Լեւոն Տեր-Պետրոսյանը տարբեր էին լինելու իրենց եւ աջակիցների թվով, եւ վարկանիշի առումով: Շատ հանգիստ եմ վերաբերվում, հարգանքով եմ վերաբերվում առաջին նախագահի այս որոշմանը»:
Իշխող Հանրապետականը հայտարարում է, որ իր համար ընդունելի կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած որոշում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի համար, մինչդեռ, համոզիչ չեն տարիքի վերաբերյալ առաջին նախագահի հիմնավորումները:
«Ընտրություններում պետք է քաղաքական պաշարով եւ համակիրներով մասնակցել: Ըստ էության` ՀԱԿ-ն ինքն իրեն կարողացավ սպառել: Շատ անհարմար կլիներ, եթե առաջին նախագահը թեկնածությունն առաջադրեր եւ 8-10 տոկոս վերցներ: Դա նաեւ մեր հասարակության համար վիրավորական կլիներ», - հայտարարեց Սահակյանը: