Բանակցությունների հաջորդ փուլին կարելի է անցնել այն բանից հետո, երբ կհայտարարվի, թե արդյոք քաղաքական խորհրդակցություններին մասնակցող քաղաքական ուժերը ընդունում են Դաշնակցության ներկայացրած օրակարգը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ խորհրդակցություններին մասնակցող ուժերը ի վերջո նախագահական ընտրություններին մասնակցեն միասնական թեկնածուով:
Դաշնակցությունը այս ամսվա սկզբին հայտարարեց, որ սկսում է քաղաքական քննարկումներ անցկացնել կուսակցությունների, հասարակական լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ։ Քննարկումների ընթացքում դաշնակցականները ներկայացրեցին իրենց յոթ կետից բաղկացած օրակարգը, որում ներառել էին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու, տարբեր հանձնաժողովներում ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրելու եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Դրանից առաջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու իր օրակարգը հրապարակել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ):
Ռուստամյանի փոխանցմամբ` այնպես չէ, որ բոլոր հարցերը հարթ ընդունվել են. օրինակ, կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու Դաշնակցության սկզբունքային առաջարկին դեմ է ոչ միայն իշխող Հանրապետականը, այլ բանակցություններին մասնակցող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Իսկ եթե օրակարգային այս կարեւոր հարցը ընդունելի չէ ՀԱԿ-ի համար, ապա Արմեն Ոուստամյանի համոզմամբ` էական չէ, թե ով է լինելու այն անձը, որի թեկնածության շուրջ բանակցություններ կվարվեն:
«Անձերին բոլորս էլ լավ ճանաչում ենք, մոտավորապես ում մասին են ամեն մեկը մտածում, եւ առանձնապես որեւէ մեկի նկատմամբ չկա այնպիսի 100 տոկոսանոց երաշխիք, որ նա ոտքերն ամպոտ հրեշտակի նման կգա, կփրկի հայ ժողովրդին: Հենց այդ պատճառով է, որ մենք պետք է երաշխիքներ ստանանք կոնկրետ խնդիրներ, քայլեր կատարելու ժամանակացույցով, ծրագրով, հաստատ իմանանք, որ ընտրությունն ավարտվեց, եթե մեր թեկնածուն ընտրվեց, դրանից հետո ամեն օր ինչ պետք է սպասել, որ իրականացվի», - ասաց Ռուստամյանը:
Հարցին` եթե ՀԱԿ-ը չհամաձայնի խորհրդարանական համակարգին անցում կատարելուն, բացառվո՞ւմ է, որ Դաշնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած թեկնածուին սատարի, Ռուստամյանը պատասխանեց. - «Չեն համաձայնվում նաեւ իշխանությունները, տարբերությունը ո՞րն է: Ի՞նչ տարբերություն ո'վ չի համաձայնվում` իշխանությունները, թե՞ ընդդիմության մեջ եղած այս կամ այն քաղաքական ուժերը: Ովքեր չեն համաձայնվում, կասկած են առաջացնում, որ ուզում են օգտագործել նույն լծակները` պարզապես անունները փոխելով: Մարդկանց փոփոխություն տեղի ունենա, եւ հայ ժողովուրդը այդ ամեն ինչի մեջ որտե՞ղ է, անհասկանալի է»:
Ռուստամյանի փոխանցմամբ` ԲՀԿ-ն թեեւ կողմ է խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարին, սակայն կան հարցեր, որոնք հստակեցումներ են պահանջում առաջարկված քայլերը ամբողջությամբ ընդունելու առնչությամբ: Օրինակ, Ղարաբաղյան խնդրի հետ կապված Դաշնակցությունն առաջարկում է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կնքել ռազմաքաղաքական դաշինք: Խնդիրներ կան նաեւ առաջ քաշված հարցերի իրականացման ժամկետների առնչությամբ:
«Եթե բոլորի մտքում եղել է այն, որ ձեւականորեն համաձայնվեն, դա երկրորդական համարեն, միեւնույն է, գալու է այն փուլը, որ պետք է իրենց թեկնածուներին ներկայացնեն եւ ասեն` մեր թեկնածուն ամենալավն է, եկեք մերին պաշտպանենք. սա ձախողման ճանապարհ է, սա փակուղի է, եւ այս ընթացքն է, որ մենք ուզում ենք կանխել` այս փուլում առնվազն ստանալով համաձայնություն այն հաստատումների հետ կապված, թե ինչպես պետք է երկիրը փրկվի», - ասաց Ռուստամյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ն նույնպես Դաշնակցության ներկայացրած օրակարգային հարցերի շուրջ վերջնական կարծիք չի հայտնել: Փոխարենը այս պահի դրությամբ ԲՀԿ-ում քննարկվում է դեկտեմբերի սկզբին Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ պատգամավորներից կազմված պատվիրակության Բրյուսել կատարելիք աշխատանքային այցի վերաբերյալ ծրագիրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Երկուշաբթի պաշտոնապես կհայտարարվի, թե այցի ընթացքում ինչ հանդիպումներ են նախատեսվում: Ենթադրվում է, որ ԲՀԿ ղեկավարը հանդիպումներ պետք է ունենա եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայան հարցին` եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այդպես էլ համաձայնության չգան Դաշնակցության ներկայացրած օրակարգային հարցերի շուրջ, ի՞նչ է անելու Դաշնակցությունը, Ռուստամյանը ասաց, թե իրենք կգնան «իրենց ճանապարհով»: Տվյալ դեպքում, հաշվի առնելով բոլոր քննարկումներն ու դրանց արդյունքները, դեկտեմբերին կուսակցության Գերագույն ժողովը որոշում կկայացնի մասնակցել ընտրություններին, թե` ոչ:
«Այո', շատ հնարավոր է, որ ցանկացած որոշում այդ ժողովից դուրս գա», - ասաց դաշնակցական գործիչը: