Մատչելիության հղումներ

Միջնորդներ. «Հետագա աշխատանքը` նախարարների մակարդակով»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Իգոր Պոպով (Ռուսաստան) եւ Ժակ Ֆոր (Ֆրանսիա)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Իգոր Պոպով (Ռուսաստան) եւ Ժակ Ֆոր (Ֆրանսիա)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը երկուշաբթի օրը Բաքվում հայտարարությամբ են հանդես եկել` ամփոփելով նոյեմբերի 19-26-ը տարածաշրջան կատարած իրենց այցի արդյունքները։

Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, միջնորդները հայտնում են, որ հերթական այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին օժանդակելու ջանքերը շարունակելն էր։

«Երեւանում համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպեցին նախագահ Սարգսյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի, Բաքվում նոյեմբերի 26-ին` նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հետ։ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 21-22-ը նրանք հանդիպեցին փաստացի իշխանությունների հետ։ Նոյեմբերի 21-ին դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհին համանախագահները այցելեցին Զանգիլանի եւ Ջեբրայիլի շրջաններ` գնահատելու զարգացումները այդ տարածքներում 2010 թվականի հոկտեմբերին իրենց նախորդ այցից հետո», - ասված է հայտարարությունում։

«Համանախագահները նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ քննարկեցին օգոստոսին եւ սեպտեմբերին արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ անցկացրած առանձին հանդիպումների արդյունքները եւ խաղաղ գործընթացի շարունակման վերաբերյալ գաղափարները, որ նրանք ներկայացրել էին նախարարներին հոկտեմբերի 27-ի համատեղ հանդիպմանը: Կողմերը նաեւ համաձայնեցին հետագա աշխատանք տանել արտգործնախարարների մակարդակով», - փոխանցում են միջնորդները` նաեւ իրենց գնահատանքը հայտնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ Անջեյ Կասպշիկին ու նրա թիմին` «այս դժվարին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման աշխատանքի եւ տարածաշրջան այս ուղեւորությունը, հատկապես` Զանգիլանի եւ Ջեբրայիլի շրջաններ այցելությունը, դյուրացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG