2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը հանդիպում է խնդրում Հայաստանի գործող ու նախկին նախագահներից` Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից: Նա նախագահներին ընդամենը մի հարց ունի` հանուն ինչի՞ զոհվեց իր որդին:
«Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին զինվորի 59-ամյա մայրը դժվարությամբ էր տեղաշարժվում, հիվանդ էր, ամուսնու մահից հետո միայնության է մատնվել: Ասաց, որ կորցրել է հավատն ամեն ինչի նկատմամբ, չի ակնկալում որեւէ բացահայտում, չի հետեւում քաղաքական զարգացումներին, բայց ուզում է լսել, թե մարտի 1-ի իրադարձությունների հետ առնչվող երեք նախագահներն ինչպես են բացատրում իր որդու կորուստը: Հարությունյանը խորհրդարանում «Մարտի 1»-ի ուսումնասիրման նոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնության նկատմամբ էլ վերապահումներ ուներ` համոզմունք հայտնելով, որ սպանությունները պետք է բացահայտեր քննչական մարմինը դեպքերից անմիջապես հետո:
«Հոգնել եմ բոլոր տեսակի հանձնաժողովներից էլ, ժողովներից էլ, կուսակցություններից էլ, ընդդիմությունից էլ, ղեկավարությունից էլ, պետությունից էլ: Հավատս բոլորի նկատմամբ կորցրել եմ: Քանի՞ հանձնաժողով ստեղծվեց, այդ հանձնաժողովներն ի՞նչ արեցին, որ հիմա նոր հանձնաժողով ստեղծվի: Չորս տարի է անցել արդեն, հինգերորդ տարին է գալիս, ի՞նչ անելու էր, պիտի դատախազությունն աներ առաջին մեկ ամսում, երկու շաբաթում: Նիկոյանը տարի ու կես հանձնաժողով էր ստեղծել, ի՞նչ արեցին: Հիմա նոր հանձնաժողովը ի՞նչ պիտի անի: Ո՞ւմ պիտի հարցաքննեն: Այն մարդիկ, ում ժամանակին հարցաքննել են, հիմա վաղո՜ւց Հայաստանում չեն. թեկուզ իմ տղայի կողքի զինվորները, ոչ մեկը չկան, բոլորը փախել գնացել են, դրսում են աշխատում: Այդ հանձնաժողովը կլինի ընդամենը զրուցակիցների մի խումբ, մի երկու հոգու կկանչեն կզրուցեն, հետո կասեն` լավ, հաջողություն», - ասում էր զոհվածի մայրը:
Ռուզաննա Հարությունյանի ամուսինը որդու կորստից հետո սրտի կաթվածից մահացել է: Կինը պատմում է, որ դեպքերից հետո ինչ-որ չափով հույս ունեին, որ իշխանությունները շահագրգիռ կլինեին գոնե իրենց որդու սպանությունը բացահայտել, որովհետեւ 19-ամյա զինծառայողը պետության զինվորն էր: Սկզբում մասնակցում էին բոլոր ակցիաներին, հանդիպում քննիչներին, բայց աստիճանաբար հուսահատությունը տիրեց տարեց ծնողներին:
«Ամուսինս միշտ ասում էր` ներվերդ մի փչացրու իզուր, դու չես տեսնո՞ւմ, որ ոչինչ չի լինում, մեղք ես: Վիշտը գցեց մեջը, վերջին տարում չէր էլ խոսում, ամուսիններով գրեթե չէինք խոսում իրար հետ, որովհետեւ ինքը չէր ուզում… ինքն իրեն էր խոսում իր վշտի մասին: Ինֆարկտը խփեց, մահացավ, երկու հատ խփել էր, երրորդն էլ խփեց` մահացավ», - պատմեց Հարությունյանը:
Զոհված զինծառայողի մայրը մինչ օրս չի հանդիպել «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանին, ով անցած տարվա վերջին ստանձնեց այս պաշտոնը:
«Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին գոնե մեկ-մեկ հանդիպում էի, թեկուզ ասում էր, որ ոչ մի նորություն չկա, բայց հանդիպում էի: Բայց նոր քննիչի երեսը չեմ տեսել, ոչ ոք ոչ կանչել է, ոչ հետաքրքրվել», - ցավով նշեց զոհվածի մայրը:
Հարությունյանը հարկ է համարում, որ իշխանությունները գոնե ինչ որ պատասխանատվություն զգան 10 զոհվածների ընտանիքների համար, որոնք այսօր աղքատության են մատնված: Ինքը` Ռուզաննա Հարությունյանն ապրում է պետության սահմանած 30 հազար դրամ թոշակով, բժշկի ուղեգրով չի կարողանում հիվանդանոց պառկել, որովհետեւ չունի անհրաժեշտ միջոցները: Մեր այցելության պահին, տարակուսած էր, թե ինչպե՞ս պետք է գնի բժշկի նշանակած դեղերը.
«Ինձ իմ երեխեն էր պետք, էսօր համալսարանը կավարտեր, կաշխատեր ու ինձ կպահեր, ոչ ոքի կարիքը չէի զգա», - լալիս էր որդեկորույս մայրը:
Քլոյանները եւս ծանր կացության մեջ են
Մարտի մեկին «Չերյոմուխա 7»-ից զոհված Գոռ Քլոյանի ընտանիքն էլ է բարդ վիճակում հայտնվել: Քլոյանի տարեց հայրը ամիսներ առաջ ստիպված մեկնել է արտագնա աշխատանքի` Գոռի մահից հետո որբ մնացած անչափահաս թոռներին պահելու համար:
Զոհվածի մայրը` Ազատուհի Քլոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհրաժեշտ էր համարում, որպեսզի գոնե իշխանությունները «խղճի խայթ» զգան եւ չընդդիմանան «Մարտի 1»-ի նոր հանձնաժողովի ձեւավորմանը: Հանձնաժողովից այս զոհվածի մայրն էլ մեծ ակնկալիքներ չունի, բայց ասաց` «գոնե մխիթարանք» է: Նա վրդովված է իշխող կուսակցության փոխնախագահի այն հայտարարությունից, որ Հանրապետականը միեւնույն է դեմ է արտահայտվելու հանձնաժողովին եւ դա համարում է «քաղաքական սպեկուլյացիա» ընդդիմության կողմից:
«Բնականաբար, այդպես պիտի լիներ: Որ իրենց ծվատում էին, որ մեծամասնություն կազմեն խորհրդարանում, իմաստը ո՞րն էր: Այ, սա էր իմաստը, հենց էստեղ է երեւում իմաստը, որ իրենք ծափ տան, իրենք պարն: Ինչ ուզում է լինի, ընդդիմություն չէ, ով էլ գա, ինչ անի, իրենք ծափ են տալու, իրենք պարեն: Որովհետեւ իրենք են արել, գիտեն ինչն ինչոց է ու իրենք մեծամասնություն են: Իմ երեխան երկու նորածիններին քսանութ տարեկանում թողեց, գնաց, բայց իսկի խղճի խայթ չեն զգում», - ասաց Քլոյանը: