Իշխող Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ հարյուրավոր փուչիկների բռնկման գործով դատապարտված Սերոբ Բոզոյանի փաստաբանը պատրաստ է բողոքարկել նրան մեկ տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի վճիռը:
Կարեն Մանուչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վճիռը բեկանելու բոլոր հիմքերը կան, մնում է պաշտպանյալի համաձայնությունը Վերաքննիչ դատարան դիմելու համար:
Հոկտեմբերի 17-ին ազատազրկման դատավճռի հրապարակումից ի վեր քաղցկեղով հիվանդ 54-ամյա Սերոբ Բոզոյանը, ըստ փաստաբանի, հայտնվել է խիստ ընկճված եւ ճնշված վիճակում. նաեւ կարծես փոքր ինչ վախեցած է. դեռ չի կողմնորոշվում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճիռը բողոքարկի, թե` ոչ, չնայած այն հանգամանքին, որ չբողոքարկելու դեպքում այդ վճիռը մինչեւ նոյեմբերի 17-ը կմտնի ուժի մեջ, եւ Բոզոյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Նա առայժմ ազատության մեջ է, քանի որ մինչ դատավճռի օրինական ուժ ստանալը նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոցն է կիրառվում` չհեռանալու մասին ստորագրությունը:
«Հոգեճնշված վիճակում է գտնվում, լարված է, եւ կարծում եմ` այդ վիճակը դեռ երկար նրա մոտ կշարունակվի», - նշեց փաստաբանը:
Բոզոյանը «փուչիկների գործով» միակ մեղադրյալն էր եւ մեղավոր է ճանաչվել Հանրապետականի հանրահավաքի համար պատվիրված փուչիկները դյուրավառ մեթանով լիցքավորելու մեջ, ինչի պայթյունից 154 երիտասարդներ ստացել էին մարմնական վնասվածքներ:
Փաստաբանը ընդգծեց, որ Բոզոյանին ազատազրկման դատապարտելիս` առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել իր այն պնդումները, որ պաշտպանյալը պատվիրողներին նախօրոք տեղեկացրել է մեթանով լիցքավորելու հնարավոր վտանգի մասին, բացատրել է օգտագործման կանոնները, սակայն 7000 փուչիկի համար տրված 770 հազար դրամը չի բավարարել ավելի թանկ գազով` հելիումով լիցքավորելու համար: Դատարանը հաշվի չի առել նաեւ մեղմացուցիչ հանգամանքները` քաղցկեղով հիվանդ լինելու մասին Ուռուցքաբանության ինստիտուտի տված տեղեկանքը, նաեւ Էրեբունու սոցիալական բաժնի կողմից տրված տեղեկանքն առ այն, որ ընտանիքը անապահով նպաստառու է: Բացի այդ, Սերոբ Բոզոյանը իր խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխաներ, որոնցից մեկը` իննամյա որդին, տառապում է բրոնխիալ ասթմայով:
Համոզմունք հայտնելով, որ Բոզոյանի դեմ առաջին ատյանի կայացրած վճիռը խիստ էր, պաշտպանը մտավախություն հայտնեց, որ այդ վճիռը չբեկանելու եւ պաշտպանյալի կալանավայրում հայտնվելու դեպքում նրա առողջական վիճակը էլ ավելի կվատանա:
«Որովհետեւ այն բուժումը, որ նա դրսում կարող է ստանալ, քրեակատարողական հիմնարկում հաստատ չի ստանա: Բնական է, բոլորս լավ գիտենք վիճակը: Բացի այդ, նա ընտանիքի միակ կերակրողն է, եւ երկու անչափահաս երեխաները ինչ միջոցներով պետք է գոյատեւեն, ես ուղղակի չեմ պատկերացնում: Ընտանիքը շատ-շատ բարդ իրավիճակում է հայտնվում», - հայտարարեց փաստաբանը:
Բոզոյանները չեն ցանկանում ոչ ոքի հետ շփվել
«Ազատություն» ռադիոկայանը այցելեց Սերոբ Բոզոյանի ընտանիքին, բայց դուռը ոչ ոք չբացեց, հեռախոսազանգերին էլ չպատասխանեցին: Հարեւանները փոխանցեցին, որ ընտանիքը հուսահատ վիճակում է եւ ոչ ոքի հետ չի շփվում:
«Վախենում է, վախենում, այ բալա, խուժան երկիր է, չես իմանո՞ւմ` ինչից է վախենում… Բողոքի, կարող են մեղադրանքը շուռ տան ու ավելի ծանրացնեն», - ասում էր հարեւաններից մեկը:
Բոզոյանին ծնված օրից ճանաչող հարեւանները խիստ վրդովված էին նրան ազատազրկման դատապարտելու վճռից` համոզմունք հայտնելով, որ հիվանդ, անապահով տղամարդը քավության նոխազ է դարձել:
«Մեկի՞ն պիտի դատեին, մեկը՞ պիտի պատասխան տար, իրեն դատեցին: Ուժեղի մոտ թույլն է մեղավոր, անշառ, խելոք տղան ընկավ փորձանքի մեջ: Ուրիշների մեղքը գցեցին իր վրա, ինքն էլ ստիպված մեղքն ընդունեց, ստիպված վրան առավ, աղքատ տղա էր, ի՞նչ կարար աներ»:
«Երեւի մյուս կողմը Հանրապետականն է, դե Հանրապետականում էլ դեֆեկտավոր չկա, Հանրապետականից խարդախ մարդ ո՞նց կարա լինի, նրանք լրիվ «արդար» են, չէ՞»:
Բոզոյանի հարեւաններն անհրաժեշտ էին համարում, որ իշխող կուսակցությունն ու քրեական պատասխանատվության այդպես էլ չենթարկված պատվիրատուները գոնե Բոզոյանի անազատության մեջ հայտնվելու պարագայում նրա ընտանիքին օգնեն:
Մեղադրող կողմը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սերոբ Բոզոյանի մոտ քաղցկեղի առկայությունը փաստող բոլոր անհրաժեշտ տեղեկանքները պատշաճ կերպով չեն ներկայացվել առաջին ատյանի դատարանին: Եթե հիմա դրանք ներկայացվեն վերադաս դատական ատյաններին կամ քրեակատարողական հիմնարկ, ապա նա կարող է ազատվել կալանավայրում պատիժը կրելուց, քանի որ գոյություն ունի հիվանդությունների հատուկ ցանկ, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ: