2013-ին վերընտրվելու դեպքում, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ,
Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար:
«Ով իշխանության գլուխ է, նա է տիրանում սեփականությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ՀԱԿ-ի համակարող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` շարունակելով. - «Ուստի այն մարդը, ով կորցնի իշխանությունը, կորցնելու է նաեւ սեփականությունը»:
Սերժ Սարգսյանը, Զուրաբյանի համոզմամբ` «շատ լավ գիտի, որ նման համակարգում, որի պահպանմանը ինքը ամեն ինչով նպաստում է, հենց որ ինքը կորցնի իշխանությունը, իր բարեկամների, հարազատների, ընկերների ձեռքից այդ իշխանությունը առնվելու է». - «Ուստի իր պատկերացրած, այսպես ասած քաղաքականության շրջանակներում, նա ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013 թվականին, այլ նաեւ դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետը օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում: Իսկ դա իր համար առաջին հերթին նշանակում է հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաեւ ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ նրա «Բարգավաճ Հայաստան»-ը»:
Զուրաբյանի ձեւակերպմամբ` նման արատավոր համակարգում բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած պահի կարող են դառնալ իշխանական կամայականությունների զոհը, եւ սա ստեղծում է շահերի լրջագույն բախում, հակասություն գործող ռեժիմի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ, եւ ընդդիմությունը պետք է օգտվի այս հակասությունից:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ` երկրում այսօր կա Սերժ Սարգսյանին մարտահրավել նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստան»-ը եւ ՀԱԿ-ը. - «Լինելու է կենաց եւ մահու պայքար, եւ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման այս պայքարում ձեռք բերել անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ այս քաղաքական տրամաբանությունը փոխվի, որ այսուհետեւ Հայաստանում լինեն լրիվ այլ խաղի կանոններ, որ քաղաքականությունը եւ բիզնեսը իրարից բաժանված լինի, որ սեփականությունն ու բիզնեսը երաշխավորված, ապահովագրված լինի դեմոկրատական կարգերով, մրցակցային միջավայրով եւ այլն: Ահա այս խնդիրների շուրջ, ես կարծում եմ, որ կարող են համախմբվել ե'ւ Հայ ազգային կոնգրեսը, ե'ւ «Բարգավաճ Հայաստան»-ը, ե'ւ ընդհանրապես լայն հասարակությունը»:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչը կարող է դրդել հաջողակ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պայքարի մեջ մտնել ընդդեմ Սերժ Սարգսյանի, Զուրաբյանն արձագանքեց. - «Ես հենց դա եմ ասում` այսօր ոչ ոք իրեն երաշխավորված չի զգում: Մարդիկ, որոնք ունեն սեփականություն, բիզնես, այսօրվա արատավոր քաղաքական համակարգում իրենց չեն զգում ապահով, չեն զգում, որ իրենց իրավունքները ապահովագրված են եւ երաշխավորված են օրենքով եւ Սահմանադրությամբ»:
Հարցին, թե ինչպես են ԲՀԿ-ի հետ միասին պայքարելու արատավոր երեւույթների դեմ` եթե մի քանի տարի առաջ ՀԱԿ-ը այն նույն երեւույթների համար մեղադրում են նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ին` «ռեժիմի հիմնասյուներից» մեկին, Զուրաբյանն արձագանքեց. - «Երբ ժողովրդական ընդդիմությունը պատերազմ էր տանում Քադաֆիի ռեժիմի դեմ, նրանք ողջունում էին բոլոր այն Քադաֆիի զինակիցներին, որոնք անցնում էին ժողովրդի կողմը: Եվ դա ճիշտ ռազմավարություն է, որովհետեւ ի վերջո նպատակը պետք է ճիշտ սահմանենք. եթե նպատակը այն է, որ մենք վրիժառությամբ զբաղվենք, քինախնդրությամբ զբաղվենք, ուրեմն եկեք այդպես սահմանենք: Իսկ եթե նպատակը այն է, որ մենք ի վերջո համատեղ ջանքերով կարողանանք Հայաստանի փրկել այս խեղդող ռեժիմից, ուրեմն սահմանենք նպատակը այդպես: Ես սահմանում են նպատակը երկրորդ կերպով եւ, մնալով մեր սկզբունքային դիրքորոշումներին, որ որեւէ հարցում, որեւէ գնահատականում մենք մեր խոսքերը հետ չենք վերցնում, բայց նաեւ հասկանում ենք, որ այսօր հայ ժողովրդի համար կարեւոր է Հայաստանը ազատել այս խեղդող, հակադեմոկրատական ռեժիմից»: