Իշխող Հանրապետական խմբակցությունը (ՀՀԿ) դեմ կքվեարկի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախագծին, եթե որոշման այդ նախագիծը մտնի Ազգային Ժողովի օրակարգ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահ, խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` Կոնգրեսի այդ նախաձեռնությունը որակելով «քաղաքական սպեկուլյացիա»:
Այս շաբաթ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագիծը նախատեսում է 2008-ի մարտի 1-ի 10 սպանությունների, հարյուրավոր վիրավորներին հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերից բացի, առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկան դարձնել նաեւ այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչությունը: Հանձնաժողովի առջեւ խնդիր է դրվում ուսումնասիրել այդ դեպքերով Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների օրինականությունը եւս: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը համոզված է, որ նման հանձնաժողովի անհրաժեշտություն չկա, քանի որ տարիներ առաջ խորհրդարանում Մարտի 1-ի հանձնաժողով գործել է եւ իր եզրակացությունն էլ ներկայացրել է:
«Սովորական քաղաքական սպեկուլյացիա է, որովհետեւ մենք որեւիցե նոր կասկածներ չունենք, որ հանձնաժողով ստեղծենք: Առավել եւս պիտի մարդկանց հասկացնել, որ այդ հանձնաժողովը հետաքննող մարմին չէ», - ասաց Գալուստ Սահակյանը:
Հայտարարելով, որ քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում դեռ շարունակվում է, ՀՀԿ փոխնախագահը ընդդիմությանը խորհուրդ է տալիս նոր հանձնաժողով ստեղծելու փոխարեն 2008-ի հետընտրական հանրահավաքների մասնակից իրենց համակիրներին ուղարկել նախաքննական մարմին վկայություններ տալու:
«Իրենք կազմակերպել են հանրահավաքները, իրենք մասնակցել են, իրենք տեսել են ամեն ինչ, մնում է հայտարարություններ անեն կամ իրավապահ լիազոր մարմնին բացատրություններ տան, թե ինչ են տեսել: Մնացած բոլոր քայլերը մենք ժամավաճառություն ենք համարում», - ընդգծեց Սահակյանը:
Հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ՀԱԿ-ը հիմնավորել էր նրանով, որ նախաքննական մարմինը ամեն ինչ արել է սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը ոչ թե բացահայտելու, այլ թաքցնելու համար: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը ավելի շատ վստահում է գործով զբաղվող քննչական մարմիններին, քան ընդդիմությանը. - «Ուրեմն լիազոր մարմնին չվստահե՞մ, Կոնգրեսի՞ն վստահեմ: Դա աբսուրդ է», - հայտարարեց Սահակյանը:
Հանրապետականից հետո խորհրդարանական երկրորդ մեծ խմբակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում որդեգրի Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցում: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ նախկինում Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին էր անդամակցում, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հարցը խմբակցությունում չեն քննարկել` ձեռնպահ մնալով անձնական կարծիք հայտնել:
Դաշնակցությունը, ինչպես փոխանցեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իր կարծիքը կհրապարակի ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում` նախագծի քննարկման ժամանակ: «Ժառանգություն»-ը եւս դեռ չի քննարկել հարցը:
ՀԱԿ-ը հայտարարում է, որ սա յուրահատուկ թեստ է, որով կպարզվի, թե ովքեր են իրականում ցանկանում Մարտի 1-ի բացահայտումը: Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը զարմացած չէ իշխող կուսակցության բացասական արձագանքից:
«Եթե նման նախաձեռնությանը նրանք անմիջապես պատասխանում են ոչ, դա նշանակում է, որ եւ այդ սպանությունների համար, եւ այդ սպանությունների կոծկման համար նրանք կրում են առաջնային պատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն: Իրենք լուծում են իշխանության պահպանման հարց, իրենք բացարձակապես մտահոգված չեն Հայաստանի միջազգային վարկով, Հայաստանի ժողովրդավարությամբ եւ չեն էլ մտածում, թե տարիներ հետո միջազգային դատարանները ինչ վճիռներ են կայացնելու այս գործերի վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
2008-ի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը 20-օրյա ժամկետում պետք է արժանանա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի գնահատականին: Դրական եզրակացության դեպքում փաստաթուղթը կմտնի խորհրդարանի օրակարգ: