2008 թվականի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական նոր հանձնաժողովի ստեղծումը, ինչի նախաձեռնությամբ օրերս հանդես եկավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), նոր հույս է մարտի 1-ի զոհերի ծնողների, հարազատների համար։
«Այս հանձնաժողովի ստեղծել-չստեղծելուց կերեւա` որ քաղաքական ուժերն են շահագրգիռ, որպեսզի բացահայտվեն մարտի 1-ի սպանությունները, որոնք` ոչ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց 2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը։
Անկախ նրանից` ով կղեկավարի հանձնաժողովը, ովքեր կլինեն անդամները, Ալլա Հովհաննիսյանը ասում է` մարտի 1-ի զոհերի հարազատներին արդյունքն է հետաքրքրում։
«Պարտադիր պետք է։ Եթե իրոք իշխանությունները չեն սպանել իմ երեխային, թող այդ հանձնաժողովով դա ապացուցեն։ Եթե իմ երեխան որեւէ անկարգություն է արել ու մեղք ունի` թող այդ հանձնաժողովով ապացուցեն։ Այդ հանձնաժողովը պիտի պարզություն մտցնի։ Հանձնաժողովը թող ստեղծվի` եթե մենք կզգանք, որ լավ են աշխատում, կողջունենք, եթե կսկսեն նորից Նիկոյանի նման կոծկելը, մենք էլ նորից կսկսենք բողոքարկելը», - ասաց նա։
Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը պնդեց, թե նախաքննական մարմինը իրենց վաղուց չի տեղեկացնում գործի ընթացքին։ Ալլա Հովհաննիսյանը ասաց, որ իր նախաձեռնությամբ է դիմել նախաքննական մարմնի նոր ղեկավարին` Վաղինակ Ջանազյանին։ Նա պատասխանել է, թե հանրային հետաքրքրություն չկա, դրա համար գործի ընթացքի մասին լրագրողներին այլեւս չեն տեղեկացնում։
Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մեկ-երկու անգամ է եղել դատախազությունում, չհիշեց, թե վերջին անգամ երբ։ Գործի ընթացքին էլ զանգվածային լրատվամիջոցներից է տեղեկանում, այդ պատճառով կողմ է, որ ձեռքը զարկերակին պահեն։
«Բոլոր ծնողներս էլ ընդառաջ ենք` նորից վերականգնենք։ Սամվել Նիկոյանը ոչ մի բան չարեց. ինչ էին փնտրում` ես չեմ իմանում... Մարտի 1-ը` պարզ, զոհվածները` պարզ, խփողները` պարզ, թե մինչեւ հիմա ինչ են ման գալիս...», - ասաց նա։
«Մեզ` մարտի 1-ի զոհերի հարազատներիս համար այդ հանձնաժողովի ստեղծումը նոր հույս է», - ընդգծեց Վաչագան Ֆարմանյանը. - «Տեսնենք` դա էլ ինչ կլինի։ Դա էլ ձեռնարկենք, դա էլ անենք... »։
Խորհրդարանում ներկայացված «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը դեռեւս չեն քննարկել` կմիանա՞ն մարտի 1-ի սպանությունները ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու` Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը, թե՞` ոչ։
Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ Հանրապետականում էլ հարցը չի քննարկվել, բայց անձամբ ինքը դեմ է նախաձեռնությանը։ Նրա կարծիքով` ՀԱԿ-ի նախաձեռնությունը նախագահական ընտրություններից առաջ քաղաքական հնարք է։
Նա նաեւ հիշում է` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական առաջին ժամանակավոր հանձնաժողովը` Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, ընդդիմությանը հրավիրել էր մասնակցելու իր աշխատանքներին. նրանք չեկան, չմասնակցեցին։
«Արդեն իրավական տիրույթում է հարցը. եթե որեւէ մեկը ունի փաստեր` պարտադիր չէ հանձնաժողով ստեղծել, հանձնաժողովում գալ, կամ ասուլիսի ժամանակ ասել` «ես գիտեմ, որ Պողոս Պողոսյանն է կամ Պետրոս Պետրոսյանն է պատվիրել, կամ մեղավորը, կամ կրակողը, բերեք բռնենք»։ Նախ, եթե ունեիք այդ փաստերը` ներկայացնեիք։ Եթե նախաքննող մարմինն էլ կոծկում է` Ազգային ժողովում կա հայտարարությունների ժամ, կա հարցուպատասխանի ժամ` կանգնիր, երեք րոպեն օգտագործիր նրա համար, որ դու փաստը ներկայացրել ես` համապատասխան նախաքննող մարմինն էլ, լիազոր մարմինն էլ կոծկել է։ Բայց եթե դա չկա, եւ մենք միանգամից արդեն շոուների ճանապարհով ենք գնում, այդ ճանապարհը մեզ լուսավոր կետի չի հասցնի», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։