Մատչելիության հղումներ

ՀԱՀ-ում 2013-ից կգործի բակալավրի ծրագիր


Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) բակալավրի ծրագիր սկսելու արտոնագիր է ստացել ինչպես Հայաստանի ԿԳՆ-ից, այնպես էլ ամերիկյան լիցենզավորող կազմակերպությունից` Համալսարանների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայից:

Սկզբնապես ծրագիրը կներառի երեք մասնագիտություններ` բիզնես, անգլերեն եւ հաղորդակցություն, հաշվողական գիտություն:

ՀԱՀ-ի նախագահ Բրյուս Պողոսյանի խոսքով, իրենք փորձել են չկրկնել հայաստանյան բուհերում արդեն առկա մասնագիտությունները եւ ստեղծել կիրառական գիտելիքներ տվող ծրագրեր, որոնց շրջանավարտների կարիքը աշխատաշուկայում իսկապես կա:

Բակալավրի աստիճանը ուսանողը կստանա 4 տարվա ընթացքում` յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում սովորելով 5 առարկա:

Համալսարանն ինքնուրույն կկազմակերպի ընդունելությունը` բացառությամբ հայոց լեզվի քննության, որը դիմորդները կհանձնեն միասնական կարգով: Անգրերենի իմացությունը կստուգվի TOEFL թեստի միջոցով, իսկ մաթեմատիկայի քննությունը կկազմակերպի ՀԱՀ-ը:

Պողոսյանը հույս հայտնեց, որ դիմորդների քանակը մեծ կլինի, եւ իրենք կկարողանան տարեկան ընդունել մոտ 300 ուսանողի:

Ուսման վարձերն այստեղ ցածր չեն լինի. բիզնեսի ֆակուլտերում` 1 միլիոն 200 հազար դրամ, մյուս երկուսում` մեկական միլիոն դրամ:

please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG