Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բնորոշմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսը ուղղակի զավեշտալի է, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Շաբաթ օրը Հանրապատականի համագումարում ունեցած իր ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանը բազմիցս կրկնեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, որով եւ նախագահի ղեկավարած քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Սա բացարձակապես դատարկ ելույթ է, իսկ ամենազավեշտալին, իհարկե նրանց կարգախոսն է: Սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, երբ չորս տարի իշխող իշխանությունները փոփոխության կարգախոս են ընտրում, ասում են` «հավատանք, որ փոխենք»: Հավատից առնվազն այդ մարդիկ խոսելու իրավունք չունենք: Եթե մի բան հիմնովին կործանել են հենց այս մարդիկ, դա հավատն է: Չորս տարի կառավարել են երկիրը, չորս տարվա մեջ եթե ինչ-որ բան ընդհանրապես երբեւէ ի վիճակի են եղել փոխելու, պետք է փոխեին: Սա ծայրահեղ ցինիզմի բացառիկ դրսեւորում է», - ասաց Զուրաբյանը:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե որեւէ մեկը իրավունք չունի ասելու, որ «երկիրը երկիր չէ», ապա ՀԱԿ-ի համակարգողը նշեց, որ իշխանություններն ուղղակի իրավունք չունեն բարոյականության դասեր տալ:
«Նրանք են կեղծել ընտրությունները, նրանք են կառուցել այս կաշառակերության ավազակապետական բուրգը, նրանք են կործանել մարդկանց մեջ հավատը բարոյականության նկատմամբ, նրանք են, որ գողությունը պետական բյուջեից դարձրել են կարգ ու կանոն, այնպես որ ուղղակի զարմանալի է, որ դրանից հետո փորձում են մեզ բարոյականության դասեր տալ», - ասաց նա:
Զուրաբյանի փոխանցմամբ` այս ամենից հետո իրենց մնում է Սերժ Սարգսյանի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին հակադրել հետեւյալն կարգախոսը` «Փոխենք այս իշխանություններին, որ հավատանք փոփոխություններին»: Զուրաբյանը, սակայն, ասաց` իրենք դեռ պաշտոնական կարգախոս չունեն, երբ ունենան, կտեղեկացնեն այդ մասին:
Հարցին, թե Կոնգրեսին կհաջողվի՞ փոխել իշխանություններին, Զուրաբյանը պատասխանեց. - «Կարող է ոչ այն ժամկետներում, որ ժողովուրդը անհամբեր մեզանից սպասում է, բայց որ դա լինելու է, ես կասկած անգամ չունեմ»:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի համագումարում, անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդգծեց, թե «պետք է լավ ընտրություններ անցկացնեն` անկախ այն հանգամանքից, որ ոմանք այսօր ոչ թե ընտրություններին են պատրաստվում, այլ դրանք կեղծված ներկայացնելու տեխնիկական կարողություններ են զարգացնում»: Զուրաբյանն ասաց` սա ցույց է տալիս, որ իշխանությունները «լավ վախեցած են»:
«Վախեցած են, ըստ երեւույթին նրանից, որ այսօրվա զարգացած աշխարհում, երբ ինտերնետ կա, սոցիալական ցանցեր կան, վեբ-տեսախցիկներ կան, մարդիկ տիրապետում են տարբեր տեսակի սմարթֆոնների, կարող են անմիջապես վերբեռնել կեղծիքների մասին տեղեկությունները ինտերնետ. ահա դրանից, ըստ երեւույթին, սարսափած են: Դուք լավ ընտրություն արեք, եւ եթե ընտրությունները արդար եւ ազատ անցնեն, ինչքան էլ տեխնիկական սարքավորումների տիրապետեն, չի կարող ներկայացվել որպես կեղծված», - ասաց Զուրաբյանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ Սերժ Սարգսյանի առաջադրած «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը շատ հետաքրքիր է համարում, բայց, նրա համոզմամբ, այդ կարգախոսը իրականության հետ որեւէ աղերս չունի:
«Ինձ մեկ-մեկ թվում է, թե ինքը [Սերժ Սարգսյանը] շատ հավատում է իր խոսքին: Բայց երբ նայում եմ իր շուրջը եղած մարդկանց եւ հատկապես պաշտոնյաներին եւ հատկապես Հանրապետական կուսակցության պաշտոնյաներին, ասում եմ` սրանք խաբում են իրենց ղեկավարին: Իրենք փոխվողը չեն, իրենք դույզն իսկ չեն ուզում փոխվել, դույզն իսկ չեն հավատում արդար ընտրություններին, դույզն իսկ ջանք չեն դնելու, որ արդար ընտրություններ անցկացվեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հակադարձելով Սերժ Սարգսյանին` Անահիտ Բախշյանն ասաց, որ այսօր էլ իշխանությունները պատրաստվում են կեղծիքների: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտոնական տվյալներով ընտրողների թիվը պակասել է, մինչդեռ Երեւանում ընտրատեղամասեր են ավելանում:
«130 հազարով պակասել է Հայաստանի ընտրող քաղաքացիների թիվը: Սակայն գիտեմ, որ, օրինակ, Մալաթիայի ընտրատարածքում երկու ընտրատեղամաս է ավելացել, եւ էլի նման խոսակցություններ եմ լսում: Կարո՞ղ եմ իմանալ` եթե քաղաքացիների թիվը պակասել է 130 հազարով, այդ ընտրատեղամասերը ինչո՞ւ են ավելանում, ո՞վ է պատրաստվում կեղծիքներ անելու: Ես հիմա արդեն ասում եմ, որ պատրաստվում են նոր տեխնոլոգիաներով կեղծել ընտրությունները», - կարծում է Բախշյանը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձեռնպահ մնաց մեկնաբանել նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: