Հայաստանի զինվորական հոսպիտալներում թոքաբորբի դեմ ներկայումս բուժում են ստանում յոթ զինվորներ:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ թոքաբորբի տարածման հիմնական պատճառը աննախադեպ ցրտերն էին: Ըստ Կարապետյանի` հիվանդ զինվորները հիմնականում այն զորամասերից են, որտեղ իրականացվում է մարտական հերթապահություն, եւ զինվորները, փաստորեն, մրսել են դրսում մի քանի ժամ մնալու հետեւանքով:
«Հավատացնում եմ Ձեզ, որ լինում են դեպքեր, երբ անխուսափելի է, որ ինչ-որ մեկը չմրսի: Կարող է թեթեւ մրսածություն ունի, բուժկետում է դեղ խմում, բուժվում, կարող է 3000 մ բարձրության վրա է` սառնամանիք, ձյուն, մարդը սառում է», - ասաց Կարապետյանը:
Կարապետյանը վստահեցնում է, որ մարտական հերթապահությունից դուրս զինվորները գտնվում են ջեռուցվող շինություններում, ու մրսելու հավանականությունն այդ դեպքում քիչ է:
Օրեր առաջ թոքաբորբի պատճառով Երեւանի հոսպիտալներից մեկում մահացավ շարքային զինծառայող Նարեկ Մարտիրոսյանը: Զինվորի մահվան առնչությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, առայժմ նյութեր են նախապատրաստվում: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, եւ դրա արդյունքներից հետո պարզ կդառնան զինվորի մահվան հանգամանքները: Կարապետյանը հավաստիացնում է, որ եթե լինեն մեղավորներ, ապա նրանք կպատժվեն: Զինվորի մոտ առողջական խնդիրներ են արձանագրվել մահվանից 11 օր առաջ: Փաստորեն, առայժմ պարզ չէ, թե մինչ այդ զինվորն ունեցել է առողջական խնդիրներ, թե` ոչ: Կարապետյանը նշում է, որ առողջական խնդիրներն արձանագրելուց անմիջապես հետո նրան ցուցաբերել են բժշկական օգնություն, բայց զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:
«Նման դեպքերը բանակում քիչ են: Աններելի է, եթե որեւէ զինվոր կարող է մահանալ որեւէ բժշկի կամ հրամանատարի ծառայողական պարտականությունների մեջ թերացման պատճառով», - ասաց նա:
Պաշտպանության նախարարի սահմանած զինծառայողների բժշկական զննման կարգի համաձայն` զորամասի բժիշկն է եզրակացություն տալիս զինվորի առողջության վիճակի, բուժման, հետագա ընթացքի անհրաժեշտության մասին: Բժշկի ցուցումներն ու եզրակացությունը, սակայն, քննարկվում է զորամասի հրամանատարի հետ: Եվ վերջին խոսքը պատկանում է հրամանատարին, ով որոշում է կայացնում զինվորի առողջական խնդիրների լուծման հետագա ընթացքի, զինվորի հոսպիտալ տեղափոխման եւ այլնի մասին:
Կարապետյանը հիմնականում բացառում է, որ զորամասի հրամանատարները երբեմն կարող են պարզապես անտեսել բժշկի եզրակացությունն ու հիվանդ զինվորին զրկել հետագա բուժումից:
«Չեմ կարծում, որ կարող են լինել հրամանատարներ, ովքեր չեն մտածում իրենց զինվորների առողջության մասին: Բանակը վիթխարի կառույց է, որտեղ հազարավոր զինծառայողներ իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ են կատարում, սակայն այնտեղ հնարավոր են առանձին դեպքեր, առանձին զինծառայողներ, ովքեր կարող են թերանալ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման մեջ», - ասաց Կարապետյանը:
Կարապետյանը նշում է, որ կարգապահական խնդիրների պատճառով երեք տարվա ընթացքում պաշտպանության նախարարը համակարգից հեռացրել է 4 տասնյակ պաշտոնյաների: Նրա խոսքով` նախարարությունում գործող ահազանգման մեխանիզմներն օգնում են բացահայտել այս խնդիրները: Զինվորները եւ նրանց հարազատները կարող են բողոքներ ներկայացնել նախարարին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն, ով ուսումնասիրում է բանակում տիրող իրավիճակը, բազմաթիվ ահազանգեր է ստանում: Դրանցից մեկն էլ վերաբերում է հրամանատարներից մեկին, ով հիվանդ զինվորի հետագա բուժումն արգելել է:
«Պաշտպանության նախարարությունում էլ են զբաղվում այդ հարցով, քննություն է գնում: Բժշկական օգնություն ստանալուց հետո բժիշկն ասել է, որ զինվորը մեկ ամիս առնվազն պետք է զինվորական կոշիկներ չհագնի, որ լիովին բուժվի: Պահանջել են, որ ինքը հագնի այդ կոշիկները եւ շարային ծառայություն անցի, ինչը հանգեցրել է առողջական վիճակի այնպիսի վատթարացման, որը հիմա դրա հիման վրա զինծառայողին կարող են զորացրել», - ասաց իրավապաշտպանը:
Սաքունցը նշում է, որ հարկավոր է սահմանափակել հրամանատարի լիազորություններն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է զինվորի առողջությանը: Նա այս հարցով իր առաջարկությունն է արել պաշտպանության նախարարությանը եւ սպասում է պատասխանի: Իրավապաշտպանը հավելում է, որ հրամանատարները հաճախ չեն հավատում զինվորների բողոքներին, ինչն էլ բերում է առողջական խնդիրների բարդացման: Անդրադառնալով թոքաբորբի տարածման խնդրին` Սաքունց ասաց. - «Նո՞ր եղավ դա: Ուրեմն ամեն տարի ձմռանը դիրքերում թոքաբորբը պետք է տարածված լինի: Չկա նման բան, սա նշանակում է, որ կոնկրետ դեպքում ցույց է տրվել բժշկական անտարբերության, եւ հրամանատարի անտարբերության հետեւանքով զինվորը մահացել է: Մնացած դեպքերում էլ նույնն է, ուղղակի նրանց բախտը բերել է, որ մահացության ելք չի եղել»:
Սաքունցը պնդում է, թե բանակում հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումները թերի են կատարվում: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հակառակն է ասում: Կարապետյանի փոխանցմամբ` բացի կանխարգելիչ միջոցառումների անցկացումից, զինվորները տարեկան երկու անգամ համալիր բուժզննման են ենթարկվում: