Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը անձամբ է հետեւել կիրակի օրը Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին եւ դրանցում «մի շարք լավ, դրական նախանշաններ» է տեսել:
«Այնտեղ բուռն պայքար էր ծավալվել: Կային երկու ուժեղ թեկնածուներ», - երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում պատմեց Հեֆերնը` նշելով, որ ընտրությունների օրը անձամբ է այցելել Հրազդան: - «Ինձ համար իսկապես հետաքրքիր էր իրական քաղաքական մրցակցություն տեսնել այստեղ, ինչը, իմ կարծիքով, շատ կարեւոր է նաեւ առաջիկա [խորհրդարանական] ընտրությունների համար»:
Հիշեցնենք` Հրազդանի գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը այդ ընտրություններում մոտ 1573-ով ավելի ձայն էր հավաքել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանից եւ վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:
Հեֆերնը պատմեց, որ Հրազդանում հանդիպումներ է ունեցել երկու կողմերի, ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչների, գործընթացը վերահսկող դիտորդների հետ:
«Ես ուրախ էի տեսնել, որ ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին էր: Երկու կողմերն էլ հավաստիացրեցին, որ ընտրական գործընթացն անցնում է թափանցիկ եւ պատշաճ կերպով», - նշեց ԱՄՆ-ի դեսպանը:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Հրազդանում ընտրախախտումներ են տեղի ունեցել, Ջոն Հեֆերնը պատասխանեց. - «Ես տեսել եմ մամուլում, ինչպես նաեւ լսել եմ որոշ ընտրախախտումների մասին, եւ հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր ընտրախախտումների մասին տեղեկություններ ունեն, դրանք կփոխանցեն իշխանություններին, եւ ես ակնկալում եմ, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն դրանց առնչությամբ»:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը հավելեց, որ միջազգային հանրությունը հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության կայացմամբ:
«Մենք աշխատում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ մամուլի հետ, որպեսզի առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար անցնեն», - նշեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: