Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու:
«Հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլեւս չեն լինելու: Եվ այդ քաղաքական որոշումը Հանրապետության նախագահը հստակ հայտնել է, եւ այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք», - Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասաց Տիգրան Սարգսյանը:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրումներին վերաբերող հարցին վարչապետը արձագանքեց. - «Ես կարծում եմ` դեռ վաղաժամ է այդ հարցի պատասխանը տալ, քանի որ մենք դեռեւս չգիտենք` որ տարածքում ով է առաջադրվելու, որովհետեւ դա կարող է լինել ոչ միայն Հանրապետական կուսակցության ցանկությունը, այլ մեր հանրապետության քաղաքացիների ցանկությունը, եւ օրենքի շրջանակներում նրանք կարող են առաջադրվել»::
Տիգրանը Սարգսյանն ասաց, որ ինքը կարեւոր չի համարում, թե ով որ տեղում կլինի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Մամուլում, հիշեցնենք, բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե Հանրապետական կուսակցական վերնախավում` մասնավորապես վարչապետի եւ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ «կռիվ կա» համամասնական ցուցակում երկրորդը լինելու համար:
Տիգրան Սարգսյանը հստակ պատասխան չտվեց նաեւ այն հարցին, թե ընտրություններից հետո ինչ պաշտոնում է իրեն պատկերացնում: «Բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանը ճիշտ ժամին», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մասնակցում է ՀՀԿ-ի ցուցակի կազմավորման գործընթացին, սակայն հավաստիացրեց, թե չունի որոշակի թվով անձանց այդ ցուցակ մտցնելու «քվոտաներ», ինչպես լրատվամիջոցներն են գրում:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ երեսով է պատրաստվում ՀՀԿ-ն գնալ խորհրդարանական ընտրություններին` այսօրվա աղքատության, գնաճի տեմպերի, տնտեսական ցածր ցուցանիշների պայմաններում, վարչապետը պատասխանեց. - «Բաց երեսով»:
Իսկ իրենց հաղթանակի նկատմամբ վստահությունը, Տիգրան Սարգսյանի խոսքով` «գալիս է ժողովրդից». - «Որովհետեւ դուք նույնպես հետեւում եք տարբեր տիպի հարցումներին, թե ինչպիսի վերաբերմունք կա այս կամ այն կուսակցության նկատմամբ: Իսկ մենք բաց երեսով ենք գնում դեպի ընտրություններ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը այս տարիների ընթացքում եղել է ազնիվ: Որովհետեւ մենք ինքներս մշտապես խոսացել ենք մեր պրոբլեմների մասին, բացահայտել ենք մեր պրոբլեմները, ոչինչ չենք թաքցրել ժողովրդից: Ե'վ մեր բացթողումները, ե'ւ մեր հաջողությունները եղել են ձեր խստագույն հսկողության ներքո»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արտագաղթ համարո՞ւմ է այն, որ ըստ երեկ հրապարակված մարդահամարի նախնական արդյունքների, վերջին տասը տարիներին ավելի քան 170 հազար մարդ հեռացել է Հայաստանից, եւ արդյո՞ք կառավարությունը ծրագրեր մշակում է այս միտումները նվազեցնելու ուղղությամբ, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Ճգնաժամը այդ առումով ստեղծեց բացասական ֆոն եւ խթանեց արտագաղթը, իսկ ճգնաժամի հաղթահարումը սկսեց նվազեցնել արտագաղթի տեմպը: Առաջին պատճառը, որը նշում են մեր քաղաքացիները, որ լքում են հայրենիքը, դա աշխատատեղերի խնդիրն է, եւ դա նշանակում է, որ արտագաղթի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը դա պետական այնպիսի ծրագրերի մշակումն է եւ իրականացումը, որոնք պետք է նպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, ընդ որում` ժամանակակից աշխատատեղերի: Համաձայն եմ ձեզ հետ, որ անհրաժեշտ է համալիր ազգային ծրագիր, որպեսզի մենք կարողանանք այս խնդիրը հիմնովին լուծել»:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ «Կանխիկ գործառնությունների մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քվեարկության տապալմանը` ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների չքվեարկելու պատճառով:
Ըստ այդ օրինագծի, այս տարվա հուլիսի 1-ից քաղաքացիների միջեւ ապրանքների օտարման, ապրանքների օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման 3 միլիոն դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձեւով: Կառավարությունն օրինագիծը դիտարկում էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը նախագծի ենթատեքստում տեսնում էր մեկ նպատակ` բանկային համակարգին բերել լրացուցիչ եկամուտներ:
Վարչապետն ասաց, որ իրենք հարգանքով են մոտենում իրենց գործընկերների տեսակետին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրաստվում է կառավարությունը մեկ անգամ եւս խորհրդարան ներկայացնել այդ օրինագիծը, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Որեւիցե առաջարկություն գրավոր կամ բանավոր չի հնչել Ազգային ժողովում, որ այդ օրինագծի այս կամ այն հոդվածը պետք է վերանայել: Դա նշանակում է, որ հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ, եւ դա նշանակում է, որ մենք կքննարկենք այդ խնդիրը քաղաքական դաշտում»:
Տիգրան Սարգսյանն ուզում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվի Վլադիմիր Պուտինը: Վարչապետի կարծիքով` դա բխում է նաեւ Հայաստանի շահերից. - «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում լինի կայունություն եւ լինի կայուն զարգացում: Այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Պուտինն է եւ նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը»:
Մինչեւ ճեպազրույցը վարչապետը խորհրդարանում մասնակցում էր հարցուպատասխանին: Պատգամավոր Վահան Հովհաննիսյանի (ՀՅԴ) հարցին, թե Սիրիայում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում արդյո՞ք կառավարությունը մտածում է սիրիահայերի վերաբնակցման ուղղությամբ, վարչապետը պատասխանեց. - «Մենք ուսումնասիրում ենք այդ խնդիրը` ստանալով ազդակներ համայնքից: Խնդիրը շատ բազմազան է: Պայմանավորված է ոչ միայն աշխատատեղերով, բիզնեսով, այլ նաեւ խնայողությունների պահպանման, բանկային սպասարկման խնդիրներով: Բնականաբար, այս բոլոր հարցերը ուսումնասիրելով` մենք ուղղորդելու ենք, որպեսզի նախապատվությունը տրվի հայրենիքին»:

Մարդահամարի նախնական արդյունքների եւ արտագաղթի մասին

Կանխիկ գործառնություններին վերաբերող օրինագծի մասին

Ռուսաստանի նախագահի ընտրության մասին
Տիգրան Սարգսյանն ուզում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվի Վլադիմիր Պուտինը: Վարչապետի կարծիքով` դա բխում է նաեւ Հայաստանի շահերից. - «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում լինի կայունություն եւ լինի կայուն զարգացում: Այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Պուտինն է եւ նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը»:
Սիրիահայ համայնքի մասին