Ուրբաթ օրը կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը երկուշաբթի կեսօրին մոտ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Գեւորգյանը մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ։
Մինչդեռ կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո նա հայտարարեց, որ իր նկատմամբ ուղղակի հետապնդում է իրականացվում լրագրողական գործունեության համար։
Լրագրողի գործընկերներն ու հարազատները կալանավայրի դիմաց նրան դիմավորեցին ծափողջույններով։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «ինչո՞ւ քեզ բռնեցին ու երկու օր պահեցին այստեղ», Հայկ Գեւորգյանը արձագանքեց. - «Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ ինձ կբռնեն հունվարի 14-ին, հետո սպասում էի, որ կբռնեն 15-ին, որ չբռնեցին` մտածեցի, որ կբռնեն 16-ին, ու այդպես ուղղակի ձգձգվեց։ Ես ամեն օր պատրաստ էի, տեսնում եք` ինձ տան մոտից են բռնել, ես շատ տաք էի հագնված»։
«Ես ընդհանրապես կասկած չունեի, որ իրենք բռնելու են, որովհետեւ այդ համակարգի ինտելեկտուալ մակարդակը, փառք Աստծո, լավ գիտեմ։ Ու ձերբակալությունը նախապատրաստել են 20 օր, ու նույնիսկ այդ պայմաններում դա իրականացրել են ահռելի խախտումներով, ինչը իմ երազանքն էր ուղղակի` կատարվեց», - շարունակեց լրագրողը։
«Այսինքն` պատժելու ձե՞ւ էր սա իրենց կողմից, զգուշացո՞ւմ էր իրենց կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հայկ Գեւորգյանը պատասխանեց. - «Զգուշացում էր ավելի շատ։ Իրենք մեծ ներկայացումներ են սարքում` Վովա Գասպարյանը, այսպես, «սուպերպալիցեյսկի», եւ այլն, եւ հանկարծ ոմանք որոշում են, որ կարելի է իր մասին բացասական բաներ գրել, ու իրենք ուզում են ցույց տալ, թե ինչ է լինում իր մասին բացասական գրողների հետ։ Ինչպես տեսնում եք, ես կանգնած եմ ձեր առաջ` ողջ-առողջ»։
Հունվարի 13-ին տեղի ունեցածը ներկայացնելու խնդրանքին ի պատասխան` Հայկ Գեւորգյանը հայտարարեց. - «Չէ, դա ամենայուղոտ կտորն է` դա պահել եմ հետագայի համար, որովհետեւ իրենք այդ դեպքի քննության ընթացքում, արդեն բուն դատավարության ընթացքում էլի թողնելու են սխալներ, ես եթե մանրամասներ պատմեմ, իրենք կարող է այդ սխալները` մի մասը, չթողնեն»։
Նա համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված էր. - «Իհարկե, սա ուղղակի հետապնդում է, դա` միանշանակ, ընդհանրապես կասկած հնարավոր չէ ունենալ»։
Իսկ թե ինչպես է կարողացել այնպես անել, որ հետախուզման մեջ գտնվելու տասն օրերի ընթացքում իրեն չհայտնաբերեն` լրագրողը այդ առնչությամբ ասաց. - «Ճիշտն ասած, ես երկու անգամ` հինգշաբթի օրերը թաքնվել եմ կառավարությունում, երկու անգամ ասուլիսներում եմ թաքնված եղել, ամեն օր թերթի էջերում եմ թաքնված եղել` բացի շաբաթ-կիրակիներից»։
Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքից ազատելու որոշում է կայացրել քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։
Ինչպես առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, Երեւան քաղաքի դատախազության դատախազ Սեփոյանի նման որոշման համար «հիմք է հանդիսացել այն, որ Հայկը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել եւ ունի մշտական բնակության վայր, ուստի եւ դատախազի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»։
Հարցին` կարելի՞ է ասել, որ մինչ օրս Գեւորգյանին ազատությունից զրկելը անօրինական է եղել, հիմքեր չի ունեցել, գլխավոր դատախազի խոսնակը պատասխանեց. - «Ոչ, խնդիրը հետեւյալն է` նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, եւ նա հայտնաբերվել է եւ ձերբակալվել, կալանավորվել։ Օրենքով սահմանված ժամկետով` նրան երեք օր կարող էին պահել, եւ այսօր պետք է արդեն նաեւ դատարան ներկայացնեին, անհրաժեշտության դեպքում, որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։ Հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, առաջադրված մեղադրանքը եւ այն բոլոր հիմքերը, որոնց պայմաններում անհրաժեշտ է կիրառել որպես խափանման միջոց կալանքը մեղադրյալի նկատմամբ, գտել է, որ այս դեպքում նման հիմքեր չկան, եւ անհրաժեշտ է Հայկ Գեւորգյանին ազատ արձակել»։
Տռուզյանի փոխանցմամբ, երկուշաբթի օրը կայացված որոշման պատճենը նույն օրը ուղարկվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին` Գեւորգյանին ազատելու համար։
Հայկ Գեւորգյանը, մինչդեռ, պատրաստվում է դիմել Գլխավոր դատախազություն` պահանջով, որ գործ հարուցվի դատարանին իր մասին կեղծ տեղեկություններ տրամադրած անձանց դեմ:
Հայկի փաստաբան Վահե Գրիգորյանի փոխանցմամբ, հենց այդ կեղծ տեղեկությունների հիման վրա է նախաքննական մարմինը «դատարանից կալանքի որոշում պոկել». - «Մասնավորապես, որ նա թաքնվել է քննությունից, որ, ստանալով նախաքննության մարմնի ծանուցագրերը, չի ներկայացել նախաքննության մարմնին: Դեռ պիտի պարզվի, թե ինչ ծանուցագրերի մասին է խոսքը եւ արդյո՞ք դրանք օրենքի համապատասխան էին կազմված»:
Փաստաբանի խոսքով, անհասկանալի են նաեւ Գեւորգյանին ուրբաթ օրը կալանավորելու, իսկ երկուշաբթի ազատ արձակելու հիմքերը. եթե ուրբաթ օրը կալանավորելու հիմքեր կային, ապա ի՞նչ փոխվեց երկուշաբթի օրը: Վահե Գրիգորյանի փոխանցմամբ, նաեւ դատախազն է իր որոշմամբ փաստել, որ Հայկի նկատմամբ կալանք կիրառել պետք չէր:
Բացի նրանից, որ լրագրողին երեք օր «ապօրինի անազատության» մեջ են պահել, խախտվել է նաեւ Հայկ Գեւորգյանի անմեղության կանխավարկածը` հաշվի առնելով ոստիկանության տարածած հայտնի տեսանյութը: Ուստի մեկ հայց էլ կներկայացվի այդ ծառայության դեմ: