Տիբեթի հոգեւոր առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ Լաման երկուշաբթի օրը Պրահայում ասուլիսի ժամանակ պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե ինչպես է վերաբերվում քրիստոնեությանը եւ, մասնավորապես, քրիստոնեությունը առաջինն ընդունած հայերին։
«Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է», - հայտարարեց Դալայ Լաման եւ հիշատակեց մայր Թերեզայի գործունեությունը։ «Իսկապես, հրաշալի է», - ասաց նա։
«Հայաստա՞ն։ Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար ... պետք է աշխատեմ, փնտրեմ։ Չգիտեմ», - ասաց Դալայ Լաման, որն ասուլիսից հետո հարցրեց Հայաստանի մայրաքաղաքի անունը։
Դալայ Լաման` «աշխարհի վերջի» մասին
Լրագրողներից մեկն էլ հարցրեց. - «Մայաների օրացույցի համաձայն` հաջորդ տարի աշխարհի վերջն է լինելու։ Ի՞նչ եք մտածում»։
Դալայ Լաման ասաց, թե կասկածանքով է վերաբերվում այդ գուշակությանը։ «Իսկ եթե իսկապես աշխարհը վերջանա, էլ խնդիր չի լինի», - կատակեց Տիբեթի հոգեւոր առաջնորդը։ - «Բայց ես կարծում եմ, որ առնվազն գալիք հազար տարին աշխարհը գոյություն կունենա»։
Տիբեթի հոգեւոր առաջնորդը փոխանցեց, որ որոշ գիտնականներ իրեն ասել են, թե հաջորդ տարի, հնարավոր է, «մի քանի օր կլինի մագնիսական փոթորիկ, եւ հաջորդ տարի ընդամենը մի քանի օր ձեր բջջային հեռախոսները չեն աշխատի»։ «Սա է միակ վտանգը։ Հետո կարող եք ավելի հանգիստ լինել», - ժպտալով ավելացրեց Դալայ Լաման։
Ի՞նչն է երջանկացնում Տիբեթի հոգեւոր առաջնորդին
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն է երջանկացնում Տիբեթի հոգեւոր առաջնորդին։ «Երբ հանդիպում եմ մարդկանց. գուցե առաջին անգամ ... բայց զգում եմ, որ ընկերներ ենք։ Ես երբեք չեմ ասում՝ ես բուդդիստ եմ, դուք բուդդիստ չեք», - պատասխանեց Դալայ Լաման, որը, ի դեպ, իտալացիներին որակեց զրուցասեր, գերմանացիների եւ անգլիացիների մասին խոսելիս՝ հպարտ կեցվածք ընդունեց։
Դալայ Լամայի բնութագրմամբ՝ տիբեթցիները «միշտ կատակներ են անում»։
Տիբեթի հոգեւոր առաջնորդը ժպիտով խոսեց չժպտացող պաշտոնյաների կամ առաջնորդների մասին, «որոնք իրենց վեր են դասում մյուսներից»։ «Ավելի լավ է՝ հանդիպել մարդկանց ժպիտով», - հայտարարեց Դալայ Լաման։
Դալայ Լաման երկուշաբթի օրը ավարտեց իր եռօրյա այցը Պրահա։