Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը փաստում է, որ վերջին տարիներին սեյսմակայուն շինարարության բնագավառում ընդունվել են մեծ թվով փաստաթղթեր, կայացվել են տարբեր որոշումներ, սակայն նա այս բնագավառում գործնական քայլերը անբավարար է համարում:
«Այս բնագավառում ամեն ինչ լավ է, բայց գործնական քայլերը, իմ կարծիքով, շատ անբավարար են: Պետք լուծել այն շենքերի սեյսամազինվածության ավելացման, ուժեղացման խնդիրները, որոնք չեն դիմակայելու ուժեղ երկրաշարժերին, որպեսզի դրանք լավից վատից դիմակայեն սպասվող ուժեղ երկրաշարժին», - չորեքշաբթի կայացած ասուլիսում ասաց Նամալյանը:
Երեւանում սեյսմավտանգ են բնակելի շենքերի մոտ 60 տոկոսը, արձանագրում է մասնագետը:
«Կարկասային շենքերը, դրանք 9 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր են, արտաքինից տարբերվում են մյուսներից, թվում է` պանելային են, բայց կարկասային են եւ ուղղակի փլուզվում են անգամ 8 բալ երկրաշարժից: Իսկ ինչպես գիտենք, մեր բոլոր խոշոր քաղաքները, այդ թվում եւ Երեւան քաղաքը գտնվում են սեյսմիկ 3-րդ գոտում, այն է, սպասվելիք ուժեղ երկրաշարժը կարող է լինել 9 բալ եւ ավելին: Բարձր խոցելի շենքերից են նաեւ քարե պատերով շենքերից 5 հարկանի շենքերը», - ասաց Նամալյանը:
Մասնագետի խոսքով` եթե շենքի շահագործման տարիքը անցնում է նախատեսվածից, ապա դրա ամրացնելը արդարացված չէ տեխնիկա-տնտեսական տեսանկյունից:
«Ավելի լավ է այդ շենքերը ապամոնտաժելը, նորերը կառուցել, բայց մեր երկրի տնտեսական վիճակի պատճառով դա անհնարին է լուծել մեր միջոցներով, սակայն ուղղակի այդպես ասել ու քաշվել հեռու, ես գտնում եմ, շատ սխալ է», - ասաց Նամալյանը:
Ինչ վերաբերում է նորակառույցներին, ապա պաշտոնյայի գնահատմամբ` դրանք նախագծվում են ներկայումս գործող նորմերին համապատասխան:
«Նախագծերը անցնում են փորձաքննություն, շինարարական աշխատանքներն իրականացվում են բավարար հսկողությամբ եւ այլն: Այլ խնդիր է, որ մեր հանրապետությունում կա շենքերի սահմանային հարկայնություն գաղափարը, օրինակ, սեյսմիկ 3-րդ գոտում, ինչպիսին Երեւան քաղաքն է, կարելի է կառուցել երկաթբետոնյա հիմնակմախքով մինչեւ 16 հարկանի շենքեր», - ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության աշխատակիցը:
16 հարկից բարձր կառուցապատման համար պետք է կիրառվեն գործող նորմերով նախատեսված հատուկ մեթոդներ կամ իրականացվեն նորմերով չնախատեսված լրացուցիչ կոնստրուկտիվ միջացառումներ, որոնք պետք է ունենան հատուկ հաշվարկ: Նամալյանը դժվարացավ ասել, թե կիրառվում են այդ մեթոդները, թե` ոչ:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի պարզաբանում է. - «Քաղաքաշինության նախարարությունում գործում է համապատասխան տեսչություն, որը վերահսկում է շինարարության ընթացքը` սկսած նախագծային փաստաթղթերից եւ ավարտված բուն աշխատանքներով: Թե ինչ բարեխղճությամբ, դա այլ հարց է»:
Նա մտահոգություն է հայտնում, որ կան ոլորտներ, որտեղ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը իրավասություններ չունի:
«Այնպես է ստացվել, որ մեկ նախարարություն` շատ կարեւոր, նախագծային փաստաթղթերի փորձաքննություն է իրականացնում եւ համապատասխան արտոնագրեր տալիս տարբեր շինարարական կազմակերպությունների եւ միեւնույն ժամանակ իր ներսում գոյություն ունեցող տեսչության միջոցով վերահսկում է», - ասաց Պետրոսյանը:
Պետրոսյանի կարծիքով, պետք է լինի միջգերատեսչական մի մարմին կամ արտակարգ իրավիճակների ու քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կհետեւի շինարարական գործընթացներին, որպեսզի մենաշնորհը չլինի քաղաքաշինության նախարարության ձեռքում:
Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, Հայաստանում սեյսմակայունության լուրջ վտանգի տակ են ոչ միայն շենքերը, այլեւ ջրամբարները: