Երկրաշարժից 23 տարի անց Գյումրիի մոտ 6 հազար ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, որոնք վաղուց քայքայվել ու շարքից դուրս են եկել:
Պետությունը պարտավորվել է լուծել նրանցից 3 հազար 200-ի բնակարանի հարցը:
Գյումրիի «Մուշ-2» թաղամասում, սակայն, կառուցվում է ընդամենը 1756 բնակարան: Հաջորդ տարի բնակարանաշինության համար պետական բյուջեում գումար չի նախատեսվում:
Պետությունն ավելի էժան տարբերակ է նախընտրել` բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) է հատկացնելու: «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, ով արդեն մի քանի տարի զբաղվում է անօթեւանների խնդրով, այստեղ լուրջ վտանգ է տեսնում:
«ԲԳՎ-ով պետությունը պարզապես իր վրայից այդ հոգսը հանում է, որ իբր փոխհատուցել է: Պոտենցիալ անօթեւաններ են լինելու այն ընտանիքները, ում տրամադրելու են ԲԳՎ-ներ, որովհետեւ այդ գումարը հանելու են` պարտադրված, որովհետեւ եթե չհանեն, կկորցնեն նաեւ այդ ԲԳՎ-ները, կեղծ ձեւակերպելու են, թե իբր բնակարան են գնել, ինչպես նախկինում է եղել», - պարզաբանեց Թումասյանը:
Դեռ 3 տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականը հայտարարել էր աղետի գոտում անօթեւանության խնդրի լուծման վերջնաժամկետ:
«Շիրակ կենտրոն» կազմակերպության նախագահի դիտարկումներով, սակայն, 2013-ին աղետի գոտում անօթեւանության խնդիրը լիարժեք լուծել հնարավոր չէ:
«Ի հայտ եկան մոտ 300 ընտանիք, ովքեր կառավարության որոշման համաձայն իրավունք չունեն բնակարանային փոխհատուցման ծրագրին մասնակցել միայն այն պատճառով, որ անօթեւանների ցուցակում չեն հասցրել հաշվառվել տարբեր պատճառներով», - հիմնավորում է Վահան Թումասյանը: - «Կառավարության որոշմամբ սահմանված է, որ ովքեր չեն հաշվառվել` պետությունը նրանց նկատմամբ որեւէ պարտավորություն չունի: Մոտ 3-4 հազար տնակ կա Գյումրիում, որոնք, այս քաղաքականության շարունակության դեպքում, մնալու են դեռեւս տասնամյակներ»:
Քսաներեք տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12 բալանոց սանդղակով):
Պաշտոնական տվյալներով` զոհվել էր ավելի քան 25 հազ. մարդ, 19 հազարը դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթեւան էր մնացել:
Երկրաշարժի արդյունքում հիմնավորապես ավերվել էր Սպիտակ քաղաքը: Ավերվել էին 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ, ոչնչացվել էր Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային եւ արտադրական ֆոնդի 80 տոկոսը: Ավերածություններ էին տեղի ունեցել նաեւ հանրապետության երրորդ քաղաքում` Կիրովականում (ներկայիս Վանաձոր):