Իշխող Հանրապետական կուսակցությունը այս պահի դրությամբ 2012-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին, իսկ կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հանրապետականի ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Այս պահի դրությամբ բոլորը առանձին են գնում, այսօր որեւէ քաղաքական պայման չկա, որ միասին գնան, բացի դրանից մեզ դեռեւս որեւէ մեկը չի էլ առաջարկել, որ մեզ հետ գա կամ չկա», - ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ո՞վ կգխավորի Հանրապետականի համամասնական ցուցակը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Դասական ձեւով յուրաքանչյուր կուսակցության նախագահն է գլխավորում: Այդպես է միշտ եղել, կուսակցության լիդերը գլխավորել է ցուցակը»:
Այդ ցուցակում երկրորդ թեկնածուին անդրադառնալով` ՀՀԿ-ի փոխնախարարն ասաց. - «Երկրորդը, բնականաբար, լինում է, եթե Ազգային ժողովի նախագահ ունես, ԱԺ նախագահը»: Այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն հրաժարական է տվել, Գալուստ Սահակյանը արձագանքեց, թե չի կարծում, որ այդ հրաժարականը «նրա գործունեությունը միանգամից ջնջում է»:
«Վերջին հաշվով նրա [Հանրապետականի նախընտրական շտաբի պետի] աշխատանքը այնպիսին է, որ մեծ արդյունքներ է բերում թիմի համար: Եվ ով արդյունքներ է բերում, նա էլ բավականին լուրջ պաշտոններ է ունենում հետագայում: Այդպես է միշտ եղել», - ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե Հանրապետականին բերած ձայների թվո՞վ է որոշվելու Հովիկ Աբրահամյանը պաշտոնը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Ինչո՞ւ միայն Հովիկ Աբրահամյանը, նույնը` Գալուստ Սահակյանը` ինչ հանձնարարություն կունենա ընտրությունների ժամանակ, ինչքանով կկատարի, ինչքան դերակատարում կունենա, այդքան դերակատարում կունենա նաեւ հետագա գործընթացներում` ընտրություններից հետո: Վերջին հաշվով տրամաբանական չէ՞, որ այդ ընդհանուր ցուցակի հիմնական առաջադրվողներից մեկն էլ, ըստ երեւույթին կարծում եմ, Գալուստ Սահակյանը կլինի: Այդքան ծառայություններ ունեմ, եթե ոչ ավելին»:
Գալուստ Սահակյանը չի կարծում, թե Հանրապետականը շուտ է սկսել նախապատրաստվել ընտրություններին: Նրա խոսքով, ճիշտ ժամանակն է, քանի որ շատ աշխատանք կա անելու: Մասնավորապես, մի քանի օրից կսկսվեն Հանրապետականի թվով 2000 սկզբնական կազմակերպությունների ժողովները: Դրանից հետո կսկսվեն կուսակցության 60 շրջանային կազմակերպությունների ժողովները: 135 հազար անդամ ունեցող Հանրապետական կուսակցության փոխնախագահի համոզմամբ` սա բավականին լուրջ, ծավալուն աշխատանք է նախատեսում` հատկապես նոր Ընտրական օրենսգրքի պայմաններում. տվյալ դեպքում կուսակցության ակտիվը պետք է ուսուցանվի նոր ընտրական օրենսգրքով: Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, հենց այս աշխատանքների ծավալները ուսումնասիրելով` Հովիկ Աբրահամյանը որոշեց հրաժարվել խորհրդարանի նախագահի պաշտոնից եւ ամբողջովին տրվել այդ աշխատանքներին:
«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ 2007-ին եւ 2008-ին Հովիկ Աբրահամյանը ղեկավարել է կուսակցության նախընտրական շտաբը` պահպանելով իր պաշտոնը, եւ հետեւաբար ինչո՞ւ այս անգամ Հանրապետականը որոշեց, որ խորհրդարանի նախագահը պետք է ընտրություններից 5 ամիս առաջ լծվի շտաբի պետի աշխատանքին, Գալուստ Սահակյանն պատասխանեց, թե 2007-ի եւ այսօրվա քաղաքական իրավիճակները տարբերվում են միմյանցից:
«Ժողովրդի վիճակը, կարծում եմ, 2007 թվի համեմատ բավականին կենսամակարդակի առումով իջել է: Մենք, ի տարբերություն մյուս քաղաքական թիմերի, պետք է կարողանանք նախ եւ առաջ հաշվետվություն տալ ժողովրդին: Խնդիր է դրված ոչ միայն պահպանել այն, ինչ ունենք, այլեւ հնարավորինս այնպես անենք, որ ավելացնենք մեր քաղաքական դերակատարումը, իսկ սա նման պայմաններում շատ բարդ գործ է», - ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը:
Հարցին, թե այս մրցակցության պայմաններում, երբ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հայտարարում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում փորձելու են ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել իրենց ներկայացվածությունը, ինչպե՞ս են պահպանելու իրենց կոալիցիոն հուշագիրը, որով պայմանավորվել են չխախտել այսօր գոյություն ունեցող համամասնությունը, Սահակյանը պատասխանեց. - «Մենք ձգտելու ենք համամասնությունը պահպանել: Ձայնային տոկոսներով համամասնությունները կպահպանվեն, կլինի գործադիր իշխանություն..., առայժմ դա ենք ստորագրել»: «Ինչպե՞ս կարելի է կանխատեսել, որ ժողովուրդը Հանրապետականին, դիցուք, 50 տոկոս քվե է տալու, իսկ ԲՀԿ-ին` 40 տոկոս» հարցին, ՀՀԿ-ի փոխնախագահն պատասխանեց` կանխատեսելու համար պիտի աշխատել:
Գալուստ Սահակյանը այն կարծիքին չէ, որ ԲՀԿ-ն կարող է ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ ստանալ:
«Հենց դրա համար էլ մենք մեր կառույցները մինչեւ վերջ զգոն ենք պահել, անընդհատ այդ դիրքերի վրա ենք եղել, այսօր էլ ավելի ակտիվացնում ենք, շտաբային կյանքի ենք վերածում ամբողջ կուսակցության գործունեությունը, եւ մենք վստահ ենք, որ առաջին տեղում ենք լինելու, որովհետեւ դեռեւս որեւէ արգումենտ չկա, որ չենք լինելու», - ասաց նա: