Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների` այսօր Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անխուսափելի է համարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Զուգահեռներ տանելով Հարավային Սուդանի խնդրի հետ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տեւած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը եւս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռեւս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին»։
Զարգացնելով ղարաբաղյան թեման, նախագահը դարձյալ շեշտել է, որ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, եւ այդօրինակ հավաստումը, Սարգսյանի խոսքով, ամենեւին էլ քարոզչական հնարք չէ:
«Մեր հստակ դիրքորոշմամբ եւ վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ եւ անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները` որպես առավել իրատեսական եւ խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաեւ, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները», - ասել է Սերժ Սարգսյանը:
Տեղեկություններ փոխանցելով բանակցային գործընթացի մասին՝ նախագահը նշել է, թե ամռանը հասել էին մի կարեւոր հանգրվանի, երբ իր խոսքերով՝ թե՛ միջնորդ երկրները, թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է:
«Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով եւ հնարավորինս արագ կարգավորելու՝ կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց եւ նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար», - հավելել է Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հեռանկարներին, ապա, Հայաստանի ղեկավարի ձեւակերպմամբ․ - «Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես եւ նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը հաստատակամ է իր որդեգրած դիրքորոշումներում։
«Մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում եւ բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում», - նշել է Սարգսյանն ու ամփոփել․ - «Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել` պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել` սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, եւ մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»։
Նախագահն իր ելույթում անդրադարձ է կատարել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին։
«Շատերին կարող է թվալ, թե մենք պետք է ափսոսանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսեւորելու համար, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ մենք հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: Կարծում եմ` այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները` բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսեւորումները», - նշել է Սերժ Սարգսյանը: - «Այդուհանդերձ, մենք հավատարիմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր ուղուն եւ դիրքորոշմանը»։
Ամփոփելով հայ-թուրքական հարաբերություններին առնչվող իր խոսքը՝ Սերժ Սարգսյանը նշել է․ - «Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեեւ անկեղծորեն ասած` անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել»։