Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պատասխանեց Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին


Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոսկվայում, 17-ը նոյեմբերի, 2010թ.
Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոսկվայում, 17-ը նոյեմբերի, 2010թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին: Այս տեղեկությունը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից:

Պատասխանի մանրամասները չեն հաղորդվում:

Մեդվեդեւի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հուլիսի 8-ին կարճատեւ այցեր կատարելով Երեւան եւ Բաքու:

Ռուսաստանի նախագահի առաջարկներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանը այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական Մոսկվային էր փոխանցել հուլիսի 18-ին::

Նույն օրը Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանի պատասխանը Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին կներկայացվի «առաջիկա օրերին»:

Այս հեռախոսազրույցը կայացել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG