«Հայկական կողմը այնքան էլ խանդավառ չի պատասխանել եղած առաջարկին, որը փոխանցվել է Ռուսաստանի արտգործնախարարի կողմից վերջերս Երեւան եւ Բաքու կատարած այցելության ժամանակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Հարցին` ծանո՞թ է արդյոք այդ պատասխանին, դաշնակցական գործիչը արձագանքեց. - «Չէ, պատասխանին ծանոթ չեմ, բայց ծանոթ ենք, որ Հայաստանը չի պատասխանել»:
Հաշվի առնելով դա, ասաց Կիրո Մանոյանը, «կարող է այնպես թվալ, եւ կարող է եւ այդ թվալն էլ ճիշտ լինի, որ վերջին տարբերակն էլ համապատասխանում է մեկուկես տարի առաջ ներկայացված տարբերակին», որը, ինչպես օրերս հավաստիացրել էր Ադրբեջանի ղեկավարությունը, պաշտոնական Բաքվի համար ընդունելի էր:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հերթական այցից իր ակնկալիքներին վերաբերող հարցին դաշնակցական գործիչը պատասխանեց. - «Ե'վ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները, ե'ւ ընդհանրապես Միացյալ Նահանգները, Եվրոպան, ե'ւ Ռուսաստանը, պիտի ասել, որ այս վերջին շրջանին ակտիվացրել են միջնորդական առաքելությունը կամ պաշտպանությունը միջնորդական առաքելության եւ փորձում են ինչ-որ արդյունք անպայման ձեռք բերել, հատկապես ինչ վերաբերում է այսպես կոչված հիմնական սկզբունքներին, որից հետո էլ պետք է մշակվի խաղաղության ավելի ամբողջական փաստաթուղթը: Իրենց նպատակը, այդ հանդիպումների նպատակը, փաստորեն, այդ համաձայնությունը ապահովելն է»:
Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարճատեւ այցերով եղավ Երեւանում եւ Բաքվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այս շաբաթ կառավարության նիստի ժամանակ մանրամասնել էր 2009 թվականի վերջին համանախագահների ներկայացրած «նորացված» Մադրիդյան սկզբունքները եւ հայտարարել, որ պաշտոնական Բաքուն հավանություն էր տվել դրանց, Երեւանը` մերժել: