Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հինգշաբթի լրագրողների հետ կայացած հերթական հանդիպմանը հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը հարցաքննության ժամանակ ասել է, որ ինքը որեւէ առնչություն չունի վերջերս YouTube-ում հայտնված մարտի 1-ի իրադարձությունները պատկերող տեսանյութերի տեղադրման հետ եւ իր տրամադրության տակ որեւէ տեսանյութ չկա:
«Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բաժանորդից բացի նույն հասցեից օգտվում են բազմաթիվ այլ անձինք, եւ հասցեատիրոջը հայտնի չէ եւ չի կարող ասել, ըստ իր ցուցմունքի, թե այդ տեսանյութերը կոնկրետ ովքեր են տեղադրում», - ասաց Հարությունյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Ավագյանի ծածկագիրը տարբեր մարդիկ են տնօրինում, Հարությունյանը պատասխանեց. - «Փաստորեն, այո, եւ շատ մարդիկ»:
Քննչական խմբի ղեկավարի խոսքով` էականը ոչ թե տեսանյութ տեղադրողների ինքնությունը պարզելն է, այլ նոր ապացույցներ ձեռք բերելը եւ դրանց աղբյուրները ստուգելը, իսկ տեսանյութ տեղադրելը, ինչպես Հարությունյանը ասաց, հանցանք չէ:
Հարությունյանի տեղեկացմամբ` համալիր փորձաքննություն է նշանակված պարզելու տեսանյութերից մեկում Լեո-Պարոնյան փողոցների հատվածում ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից հորիզոնական ուղղությամբ կրակոցներ արձակող ոստիկանական համազգեստով անձի ինքնությունը եւ զենքի տեսակը:
«Տեսաձայնագրային, դատաձգաբանական համալիր փորձաքննություն է նշանակված եւ դրանից հետո անպայման կքննարկվի փորձաքննությունը արտերկրում նրանց մասնագետների միջոցով կատարելու հարցը», - ասաց Հարությունյանը:
YouTube-ում հայտնված մյուս տեսանյութերի վերաբերյալ Հարությունյանն ասաց, թե դրանց համակարգչատեխնիկական փորձաքննությունների եզրակացություններն արձանագրել են, որ այդ կադրերը պիտանի չեն համակարգչային տեխնիկայի կիրառմամբ նույնականացման համար:
Հատուկ քննչական ծառայությունը արդեն հարցաքննել է 600 վկաներից շուրջ 140-ին: Հարությունյանի խոսքով` նրանց պատասխանները եղել են ընդհանուր, նկարագրական բնույթի եւ որեւէ էական հանգամանք չեն բացահայտել կապված մարտի 1-ի 10 սպանությունների հետ: Հարցաքննվածների շարքում չեն եղել բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ գործը հայտնվել է փակուղում, Վահագն Հարությունյանը պատասխանեց, թե փակուղի ձեւակերպումը քրեական գործի նախաքննությանը չի կարող վերաբերել: Նրա խոսքով` գործերի նախաքննությունն առհասարակ կարող է շարունակվել երկար տարիներ, քանի որ ցանկացած պահի կարող են ի հայտ գալ էական հանգամանքներ:
«Ասել, թե այս կամ այն գործը մեկ ամսից, մեկ կամ երկու տարուց մտավ փակուղի, եւ գործը բացահայտելը, հանցագործին գտնելը եւ ի հայտ բերելը բացարձակապես անհնար է եւ ոչ հավանական, ես նման գործ դժվարությամբ կհիշեմ», - ասաց Հարությունյանը:
Մինչդեռ, երեկ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քննադատեց ոչ միայն դատարաններում, այլեւ նախաքննական մարմիններում ամիսներ, նույնիսկ տարիներ ձգձգվող գործերի քննությունը` ընդգծելով, որ դա ստվեր է գցում վճիռների արդարացիության վրա:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք գործի քննությանը նոր թափ հաղորդելու մասին նախագահի ցուցումից երեք ամիս անց քննչական խումբը որեւէ առաջընթաց արձանագրել է, քննչական խմբի ղեկավարը պատասխանեց, թե գործին առնչվող գործողությունները, հանձնարարականները եւ այլն հրապարակային են եղել, եւ ինքը չէ, որ պիտի գնահատական տա:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկել էր նաեւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Հարություն Հարությունյանը, ով ասաց, թե դժգոհություններ չունի, քանի որ քննչական խումբը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները: