Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործով քննչական խումբն այժմ հետազոտում է ինտերնետում վերջերս հայտնված կադրերը:
Այդ կադրերում երեւում է, թե ինչպես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում հորիզոնական ուղղությամբ:
Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք քննչական խումբը պարզե՞լ է, թե ովքեր են կրակում ցուցարարների վրա, ինչ զենքերից, եւ արդյոք այդ կրակոցներից մարդիկ սպանվե՞լ են, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ասաց, թե տեսաերիզը այժմ հետազոտվում է, եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ստացված արդյունքները կներկայացնեն հանրությանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` չի՞ ուսումնասիրել արդյոք քննչական խումբը այդ կադրերը անցած երեք տարիների ընթացքում, Վահագն Հարությունյանը պատասխանեց¸ թե այդ դրվագը նախաքննական մարմինը իր տրամադրության տակ չի ունեցել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք այդ կրակոցների արդյունքում կարող է սպանված լինեին մարդիկ¸ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն ասաց, թե ավելի լավ է զերծ մնալ ենթադրություններ անելուց, նախաքննական մարմինն այդ հարցի պատասխանը կտա կատարված քննության արդյունքներով:
Ասուլիսում Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմիններին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո քննչական խումբը հարցաքննել է 50-ից ավելի մարդու, սակայն այդ հարցաքննությունները նույնպես բացահայտմանն ուղղված որեւէ դրական արդյունք դեռեւս չեն տվել, նոր փաստեր այդ վկաների ցուցմունքներով ի հայտ չեն եկել: Նրա խոսքով` Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված առաջընթաց չկա:
«Չկա առաջընթաց, բայց ակնկալում ենք` հույս ունենալով, որ գոնե որեւէ մեկը ինչ-որ առարկայական հանգամանք կարող է վկայակոչել: Այդ կապակցությամբ նախատեսված է կատարել 600-ից ավելի հարցաքննություններ` հանցագործության դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ ստանալու ակնկալիքով», - ասաց Հարությունյանը:
Նա նաեւ ասաց, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու հարցը այսօրվա դրությամբ դեռեւս որոշված չէ:
Հարցին, թե մինչ օրս ի՞նչ է հայտնի 10 մարդկանց սպանությունների մասով, Հարությունյանը պատասխանեց, թե հաստատվել է, որ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանը եւ ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել են զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների արդյունքում; Նրա խոսքով` Թադեւոսյանը մահացել է զանգվածային անկարգության մասնակիցների կողմից նետված պայթուցիկ սարքի արձակած բեկորների հետեւանքով, իսկ Աբգարյանը զանգվածային անկարգության մասնակցի կողմից արձակած կրակոցից է վիրավորվել եւ հետագայում մահացել հիվանդանոցում:
Հարությունյանը նաեւ նշեց, որ զոհերից մեկը, ով մահացել էր բութ առարկայից ստացված գանգուղեղային վնասվածքից, նույնպես կարող է սպանված լինել զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունների արդյունքում:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը նաեւ ասաց, որ նախաքննական մարմնին հայտնի չէ որեւէ փաստ օլիգարխների թիկնապահների` մարտի 1-ի դեպքերին ներգրավված լինելու մասին մասին:
Հարցին, թե արդյո՞ք 3 տարիների ընթացքում քննչական խմբին հաջողվել է պարզել, թե ո՞վ է հրաման տվել մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, Վահագն Հարությունյանն ասաց, թե նախաքննությանը նման տվյալ հայտնի չէ, քանի որ նման հրամաններ չեն եղել:
«Հրապարակը ազատելու, Մյասնիկյանի արձանի տարածքը զանգվածային միջոցառման մասնակիցներից ազատելու հրաման չի եղել», - ասաց Հարությունյանը: