«Թբիլիսիի հայերը ընդդիմության եւ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին փորձում են չեզոքություն պահպանել», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Ավելի վաղ վրացական ընդդիմությունը հայտարարել էր, թե իշխանությունների դեմ բողոքի ակցիաները այսօրվանից մուտք են գործում որոշիչ փուլ:
«Իրականում ես բավական թերահավատորեն եմ վերաբերվում այդ հայտարարություններին, քանի որ ընդդիմության մի որոշ հատվածը պարզապես փորձում է պատրանք ստեղծել, թե փողոց դուրս եկած մարդկանց քանակը բավարար է` արմատական գործողությունները պատճառաբանելու համար: Մարդիկ իրականում շատ քիչ են, եւ բողոքի ակցիաների մասնակիցների նման թվաքանակով ո'չ բարոյական եւ ո'չ էլ սահմանադրական տեսանկյունից արմատական ընդդիմության խոստացած քայլերի իրականացումը ճիշտ չէ», - համոզված է Ստեփանյանը:
Անդրադառնալով Վրաստանի մայրաքաղաքում ընթացող բողոքի ակցիաներին հայերի մասնակցությանը` Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարն ասաց. - «Որոշ հայեր մասնակցում են այս ցույցերին, սակայն համայնքային կառույցները փորձում են չեզոքություն պահպանել եւ կազմակերպված կերպով չաջակցել ցուցարարներին: Թեեւ պետք է նշել, որ հայերին այս զարգացումների մեջ ներքաշելու փորձեր ընդդիմությունը կատարում է»: Առնոլդ Ստեփանյանը հավելեց, որ իշխանությունները որոշակիորեն մտահոգված են 2007 թվականի նոյեմբերյան իրադարձությունների կրկնության հնարավորությունից:
«Եթե հանկարծ փորձեր լինեն ցույց տալ, թե հայ համայնքը կազմակերպված ձեւով մասնակցում է բողոքի այս ակցիաներին, ապա կլինեն հակադարձող քայլեր`գոնե հայտարարությունների տեսքով: Մենք տեղեկություններ ունենք, որ նման հայտարարություններ պատրաստվում են, ինչը տրամաբանական է: Հակառակ դեպքում կարող է կրկնվել 2007 թվականի պատմությունը», - նշեց Ստեփանյանը` մանրամասնելով. - «Այն ժամանակ ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներին հաջողվեց հասնել նրան, որ Թբիլիսիի հայերից ոմանք տեղի հայության անունից աջակցող հայտարարություններով հանդես եկան: Այն ժամանակ հայազգի պաշտոնյաների համար դա կատարյալ անակնկալ էր, եւ նրանք հայտնվեցին բավական հիմար վիճակում, ուստի այժմ ստիպված են հաշվարկել նաեւ իրադարձությունների զարգացման նման սցենարի հավանականությունը»: