Բրիտանական BBC հեռուստաընկերության Reporters hաղորդաշարի վերջին թողարկումը, որ մի քանի անգամ եթեր հեռարձակվեց անցած հանգստյան օրերին, նվիրված էր Լեռնային Ղարաբաղին:
BBC-ի թղթակից Օլեգ Բոլդիրեւը այցելել էր Ստեփանակերտ, Շուշի, նորակառույց օդանավակայանի տարածք, ինչպես նաեւ ղարաբաղա - ադրբեջանական շփման գծին հարող շրջաններ:
Ավելի վաղ այս հաղորդման ռուսալեզու` ավելի ծավալուն տարբերակը տեղադրվել էր BBC-ի կայքում:
BBC World hեռուստատեսությամբ հեռարձակված մոտ 6-րոպեանոց ռեպորտաժի գլխավոր հերոսը Ղարաբաղյան պատերազմի վետերան Ալեքսանդր Սարգսյանն է:
Բրիտանական հեռուստաընկերությունը հենց ղարաբաղցի այս վետերանի տեսանկյունից է ներկայացրել, մասնավորապես, Խոջալուի ողբերգությունը. - «Ալեքսանդրը կռվել է հենց այս բլուրների վրա: Նա ասում է, որ քաղաքացիական անձիք սպանվել են ադրբեջանական կողմից արձակված կրակի արդյունքում, յուրայինների կրակից»:
BBC-ի թղթակիցը նկատում է. - «Ադրբեջանցիները այս պնդումների հետ համաձայն չեն: Ղարաբաղի պատմությունը շարունակում է գրվել զուգահեռաբար` երկու տարբերակով»:
Բրիտանական հեռուստաընկերության նկարահանող խումբը Ստեփանակերտում այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողով` զրուցելով խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ:
«Ադրբեջանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ չի կարող որեւէ հավակնություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Կենտրոնական Եվրոպայի, մի շարք այլ տարածաշրջանների նմանատիպ հակամարտություններ օրինակը վկայում է, որ միակ ելքը անկախության պահանջով հանդես եկողներին այդ անկախությունը շնորհելն է: Եվ դա ի վերջո լինելու է», - նշում է Ղուլյանը BBC-ին տված հարցազրույցում:
«Պատմությունը փորփրելը որեւէ լավ բանի չի հանգեցնի: Մի օր, ի վերջո, մենք ադրբեջանցիների հետ լավ հարեւաններ կդառնանք», - նշում է BBC-ի ռեպորտաժի գլխավոր հերոսը` պատերազմի վետերան Ալեքսանդր Սարգսյանը: «Ալեքսանդրը, սակայն, համոզված է, որ այս հողը միշտ հայկական է մնալու», - նկատում է բրիտանական հեռուստատեսության լրագրողը:
«Սա աշխարհի ամենաամուր պաշտպանված սահմանագծերից մեկն է` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անցնող «շփման գիծը»: Չնայած այս անվանմանը, սակայն, այստեղ որեւէ շփում չկա: Երկու տասնամյակի վաղեմություն ունեցող ողբերգությունները շարունակում են արգելափակել դեպի խաղաղություն տանող ճանապարհը», - այսպես է ամփոփում Լեռնային Ղարաբաղում պատրաստած իր ռեպորտաժը BBC-ի թղթակիցը: