2011 թվականը հոբելյանական է` լրացավ Կանանց միջազգային օրվա 100-ամյակը։ Ընդ որում` առաջին անգամ այն նշվել է ոչ թե մարտի 8-ին, այլ 19-ին:
1911 թվականին այդ օրը Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցել է երթերի, պահանջելով կանանց տալ աշխատելու եւ քվեարկելու իրավունք։
1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում սոցիալ-դեմոկրատների նախաձեռնությամբ կանայք անցկացրել են բողոքի ակցիա` «դատարկ կաթսաների երթը»։ 1909 թվականին Ամերիկայում սոցիալիստական կուսակցությունն ընդունել է կանանց իրավունքների պաշտպանության հռչակագիրը:
1910-ին ամերիկուհիների պատվիրակությունը մասնակցել է Կոպենհագենում գումարված Երկրորդ ինտերնացիոնալին, որի շրջանակներում տեղի է ունեցել կանանց առաջին միջազգային կոնֆերանսը։ Ամերիկուհիները Կոպենհագոենում հանդիպել են գերմանուհի սոցիալիստ (հետագայում` կոմունիստ) անվանի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինին, ով կոնֆերանսին առաջարկել է սահմանել կանանց իրավունքների պաշտպանության հատուկ օր։
Առաջին տարիներին հստակ ժամկետ չի եղել, այդ օրը նշել են մարտի 2-ին, 9-ին, 12-ին, մայիսի 12-ին։ 1917 թվականի փետրվարի 23-ին, որը նոր տոմարով մարտի 8-ն է, Պետրոգրադի տեքստիլի գործարանի կանայք` ի նշան սոցիալիստների մոտ կանանց օր համարվող մարտի 8-ի, գործադուլ են հայտարարել։ Տարիներ անց` 1921 թվականին Կանանց երկրորդ կոմունիստական կոնֆերանսը որոշել է կանանց օրը տոնել մարտի 8-ին։
1966 թվականից Խորհրդային Միությունում մարտի 8-ը հռչակվել է ոչ աշխատանքային օր։ 1975 թվականին նաեւ ՄԱԿ-ը` Կանանց տարվա առիթով որոշել է այդ օրը նշել մարտի 8-ին։
Այսօրվա դրությամբ երեք տասնյակ երկրներում, այդ թվում` Հարավային Կովկասի 3 հանրապետություններում մարտի 8-ը պաշտոնապես է նշվում: Ընդ որում` Չինաստանում եւ Մադագասկարում դա ոչ աշխատանքային օր է միայն կանանց համար։
Այսօր 48 երկրներում տեղի կունենա ակցիա, որի անունն է «Միացիր ինձ կամրջին»` կանայք հավաքվելու են կամուրջներին, ձեռք ձեռքի բռնած եւ պաստառները պարզած` վանկարկելու են իրենց իրավունքների պաշտպանության պահանջով կարգախոսներ։
«Կինը հանուն կնոջ» անվամբ բրիտանական հասարակական կազմակերպության ղեկավար Քեթ Նասթեդն ընդունում է, որ Արեւմուտքում մարտի 8-ի նշանակությունը նվազել է։
«Ամերիկայում, Դանիայում, Բրիտանիայում կանայք արդեն մեծ նվաճումներ ունեն։ Սակայն մեծ թվով երկրներում կանանց հուզում են հարցեր, որոնք անհամեմատ ավելի բարդ են, քան 100 տարի առաջ մեր օրակարգի խնդիր դարձած ընտրելու իրավունքը»,- ասել է Նասթեդը եւ ավելացրել. - «Այսօր Քաբուլում իր իրավունքի համար պայքարող կինը ենթարկվում է այն ռիսկի, որին կանայք 100 տարի առաջ ենթարկվել են Լոնդոնում եւ Ամերիկայում»։