Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հանդիպման առնչությամբ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական համագործակցության հետ կապված հարցեր, քննարկել են հրատապ միջազգային խնդիրներ:

Հայտնի է նաեւ, որ նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերից էր առեւտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես` ատոմային էներգետիկայի բնագավառում:

Քաղաքական օրակարգի հարցերից էր համագործակցությունը ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵվրԱզԷՍ-ում, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը:

Մարտի 5-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը Ղարաբաղի հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG