«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության 5-րդ համագումարի ամբիոնից շաբաթ օրը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը «հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին եւ ոգուն»` ըստ էության վերջ դնելով խոսակցություններին, թե իր ղեկավարած կուսակցությունը կարող է դուրս գալ իշխող կոալիցիայից:
«Քաղաքական կոալիցիան ցույց տվեց իր արդյունավետությունը: Իհարկե, համատեղ աշխատանքի ընթացքում եղան դեպքեր, երբ մենք կոալիցիոն գործընկերների հետ առանձին հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեցանք: Դա բնական է եւ տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին ու ոգուն: Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր ծրագիրը», - հայտարարեց Ծառուկյանը:
Ծառուկյանը իր ելույթում չնշեց, սակայն, թե ում են սատարելու 2013-ի նախագահական ընտրություններում:
«Կարեւորելով արդար ընտրությունները` մենք վստահ ենք, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը ունի բավարար քաղաքական կամք առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար», - ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան»-ի համագումարին ներկա էր Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ ներկա չէր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ներկա չէր նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Համագումարի հյուրերի թվում էին Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Ժառանգություն»-ից ներկա էր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հարկ է նշել, որ համագումարում ելույթներ չունեցան ո'չ կոալիցիայի, ո'չ էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:
«Բարգավաճ Հայաստան»-ի` վերջին երկու տարիների գործունեությանը նվիրված տեսաֆիլմի ցուցադրումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը, ներկաների համար անսպասելի կերպով, լքեց դահլիճը:
Միաձայն կուսակցության նախագահ ընտրված Գագիկ Ծառուկյանը համագումարի ավարտից հետո լրագրողներին չհանդիպեց:
«Բարգավաճ Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սատարելո՞ւ է արդյոք կուսակցությունը Սերժ Սարգսյանին 2013-ի նախագահական ընտրություններում, պատասխանեց, թե դեռ շատ ժամանակ կա` հավելելով այդուհանդերձ. - «Իհարկե կսատարենք: Չսատարելու առիթներ չունենք»: