Ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ փոխզիջումային տարբերակով կարգավորման` հայկական կողմի պատրաստակամությունը:
«Համոզված եմ, որ հակամարտության կարգավորման միակ տարբերակը խաղաղ կարգավորումն է, եւ միակ ուղին` Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը կամ 1991 թվականի հանրաքվեի արդյունքների ճանաչումը, որն անցկացվել է ԽՍՀՄ-ի օրենքների եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ «այս իրավիճակում շատ կարեւոր են ռազմական գործողությունները չվերսկսելու` կողմերի պարտավորությունները»: «Որովհետեւ վերջին մեկեւկես - երկու տարիներին պատերազմի մասին, ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները սովորական գործ են դարձել: Դա շատ վատ է: Բայց ես համոզված եմ, որ հնարավոր է պատերազմից խուսափել», - հայտարարել է Սերժ Սարգսյանը` այստեղ կարեւորելով Ռուսաստանի դերը:
«Ռուսաստանը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը, կարող է զսպել մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը եւ ռազմական գործողությունների վերսկսումը: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում Ռուսաստանի մեծ կշիռն ու հնարավորությունները` մեր ակնկալիքները նրանից շատ մեծ են», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը տարակուսանք է հայտնել Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների նկատմամբ գերտերությունների, ԵԱՀԿ-ի անդամների դիրքորոշման վերաբերյալ` ընդգծելով. - «Ադրբեջանը ԵԱՀԿ-ի տարածաշրջանում միակ երկիրն է, որը հոխորտում է իր ռազմական ծախսերով: Ինձ համար սա առհասարակ հասկանալի չէ: Ինձ համար անհասկանալի է ԵԱՀԿ-ի անդամների դիրքորոշումը, համաշխարհային գերտերությունների դիրքորոշումը, որոնք միշտ ասում են, որ Ղարաբաղին խաղաղություն է անհրաժեշտ, որ բոլոր հարցերը պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն: Մի կողմից, սրանք, իհարկե, լավ խոսքեր են, բայց եթե դրանց չի հաջորդում գործը, դրանք դառնում են հռչակագրեր: Չէ՞ որ մենք բոլորս ստորագրել ենք Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, որտեղ ամրագրված են քվոտաները: <...> Կա'մ մենք պետք է ասենք, որ նման բան պայմանագրում չկա, կա'մ պետք է կոչ անենք պայմանագրին միացած գործընկերներին, կազմակերպության անդամներին` կատարել իրենց պարտավորությունները»:
Ռադիոկայանի լրագրողի հարցին` «եթե պատերազմ սկսվի, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան», Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»:
«Իհարկե, դա ամենաանցանկալի ճանապարհն է: Բայց, անկեղծ ասած, նման դեպքում այլընտրանք չենք ունենա: Որովհետեւ հարցը խաղաղ կարգավորելու համար միայն մեր ցանկությունը բավարար չէ: Եթե այլ ելք չլինի, մենք կհայտնվենք 90-ականների սկզբի իրավիճակում: Մենք պետք է բոլոր միջոցներով պաշտպանենք մեր բնակչությանը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Ես հաճախ եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ մենք դեմ ենք պատերազմին: Բայց դա չի նշանակում, որ մենք վախենում ենք կռվել: Մենք պարտավոր ենք պաշտպանվել, որովհետեւ եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի տիրապետության տակ, այնտեղ ոչ մի հայ չի մնա»:
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը անդրադառնալով` Հայաստանի նախագահը կրկին շեշտել է, որ այդ գործընթացին վերադառնալ «հնարավոր է միայն այն դեպքում, եթե թուրքերն առանց որեւէ նախապայմանների վավերացնեն [2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական] արձանագրությունները»:
«Չէ որ նրանք ունեն միջազգային պարտավորություններ, ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն եւ կյանքի կոչվեն: Մենք [միակողմանիորեն] պատրաստ չենք սկսել նոր բանակցություններ կամ ինչ-որ փոփոխություններ մտցնել արձանագրություններում: Ես երախտապարտ եմ ե'ւ Ռուսաստանին, ե'ւ ԱՄՆ-ին, ե'ւ Ֆրանսիային, որոնք միանշանակորեն հայտարարել են, որ այդ հարաբերությունները, իհարկե, պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Այդ պատճառով էլ նոր բանակցություններ սկսելու իմաստ չեմ տեսնում: Միակ շարունակությունը կարող է լինել Թուրքիայի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացումը», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է` մեզ համար միակ ելքը լինի ուղղակի այդ արձանագրություններից մեր ստորագրության հետկանչը, եւ այդժամ, նույնիսկ Թուրքիայի կողմից վավերացումից հետո, այդ արձանագրությունները որեւէ ուժ չեն ունենա», - հայտարարել է Հայաստանի նախագահը` մանրամասնելով. - «Նույնիսկ այժմ, երբ գնդակը գտնվում է նրանց դաշտում, միեւնույն է, նրանք փորձում են միջամտել Ղարաբաղյան գործընթացին, ինչ-որ այլ գործընթացների, խոսում են տարածաշրջանում ինչ-որ առաջատարության մասին, նեոօսմանիզմի մասին»:
«Տարածաշրջանում առաջատար կարող է լինել այն պետությունը, որը խնդիրներ չունի այլոց հետ: Իսկ այն քաղաքականությունը, որ թուրքերը հռչակել են` [հարեւանների հետ] զրո խնդիրների քաղաքականությունը, հանգեցվում է միայն թուրքերին, Թուրքիային ձեռնտու լուծումների որոնմանը», - շեշտել է Սերժ Սարգսյանը:
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան մեծ պետություն է, որ թուրքական տնտեսությունը վերջին տարիներին խիստ աճել է, որ Թուրքիան Մեծ քսանյակի անդամ է` այդ ամենը մենք հասկանում ենք: Սակայն դա չի նշանակում, որ նրանք պետք է մեզ համար հանդես գան դաստիարակների դերում: Նրանք մեր հրահանգիչները չեն», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
2010 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին հրամանագիր ստորագրեց հայ - թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Նույն օրը հեռուստաուղերձով դիմելով հայ ժողովրդին` Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել էր. - «Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետեւ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ որովհետեւ ցանկանում է խաղաղություն: Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, եւ մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ եւ երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»: