Միացյալ Նահանգները անտարբերությամբ է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչը խարխլում է Վաշինգտոնի դիրքերը եւ կարող է նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը, - ամերիկյան հեղինակավոր National Review ամսագրում գրել է Փենսլիվանիայում գտնվող հետազոտական կենտրոններից մեկի փորձագետ Ստեֆան Բլանկը:
Ամերիկացի փորձագետը ներկայացրել է, թե ինչով է այս հակամարտության կարգավորումը կարեւոր ԱՄՆ-ի ռազմավարական շահերի համար. - «Չմիջամտելով խնդրին` Վաշինգտոնը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի կախվածությունը Մոսկվայից, օտարումը Թուրքիայից ու Եվրոպայից, այլեւ խարխլում այն հաջողությունը, որն արձանագրում է Ադրբեջանը` էներգետիկ ոլորտում Եվրոպայի դիրքերն ամրապնդելիս։ Շարունակական անուշադրությունը Ադրբեջանի ու Անդրկովկասի նկատմամբ կարող է միայն քայքայել Միացյալ Նահանգների դիրքերը, վարկաբեկել երկրի հեղինակությունը տարածաշրջանում, մյուս կողմից` ամրապնդել Ռուսաստանի հավատամքը, որ ինքն է գլխավոր դերակատարը նախկին Խորհրդային Միության տարածքում»։
Վերլուծաբանի համոզմամբ` արդյունավետ բանակցությունների բացակայությունը կարող է պարարտ հող ստեղծել հակամարտությունը պատերազմական ճանապարհով կարգավորելու համար։ Ընդգծելով, որ ռազմական գործողությունների վերսկսումը հումանիտար աղետ կդառնա, ամերիկացի վերլուծաբանը ներկայացնում է իրադարձությունների զարգացման սեփական սցենարը. - «Չնայած Ադրբեջանի խոշորածավալ ռազմական բյուջեին` փորձագետների մեծ մասը դեռեւս կարծում է, որ Բաքվի ռազմական կարողությունները համարժեք չեն Հայաստանի հնարավորություններին, եւ որ Ադրբեջանը նախնական հարձակողական հարվածից հետո ամենայն հավանականությամբ պարտություն կկրի, եթե, իհարկե, չսահմանափակվի նեղ ճակատով հարձակմամբ (թեեւ Հայաստանը կարող է եւ թույլ չտալ, որ ռազմական գործողությունները որոշակի նեղ ճակատամարտով իրականացվեն)»:
«Ավելին, շատ հնարավոր է, որ Մոսկվան միջամտի, ինչպես որ արեց 90-ականներին` ադրբեջանական կողմի հաղթանակը կասեցնելու համար, ինչը, իր հերթին, բավական դժվարին կացության մեջ կդնի Թուրքիային, որը, ի տարբերություն 90-ականների, այժմ բավական լավ հարաբերությունների մեջ է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի հետ», - շարունակում է վերլուծաբանը:
Վերլուծելով տարածաշրջանային զարգացումները` փորձագետն արձանագրում է, որ 2010-ը բավական լավ տարի էր Ադրբեջանի համար` միջազգային հանրության հետ հարաբերությունների ամրապնդման, էներգետիկ ոլորտում մի շարք նոր պայմանագրերի կնքման առումով։ «Արդյունքում, Ադրբեջանը այժմ ռազմավարական տեսանկյունից դարձել է առավել կարեւոր գործընկեր Արեւմուտքի, այդ թվում` Միացյալ Նահանգների համար, մինչդեռ Հայաստանը, ճիշտ հակառակը, շարունակում է կախվածությունը Ռուսաստանից եւ, վերջին հաղորդումների համաձայն, զենք վաճառում Իրանին` մի բան, որ հազիվ թե շահի Արեւմուտքի համակրանքը այդ երկրի նկատմամբ», - National Review-ում փաստում է փորձագետ Ստեֆան Բլանկը։