Դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ելույթ ունենալով Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ամփոփել է տարվա ձեռքբերումները արտաքին քաղաքականության ասպարեզում։
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով միջազգային հանրության համար առավել ակնհայտ դարձան Հայաստանի կառուցողական եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումները», – նշել է արտգործնախարարը՝ պարզաբանելով. – «Գիտեք, այսօր բանակցությունների սեղանին գտնվում է 3 սկզբունք եւ 6 տարր: Այդ 6 տարրերը պարունակվում էին եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունների մեջ թե լ’Աքվիլայում եւ թե Մուսկոկայում: Միջազգային հանրությունը, միջնորդները ասում են այդ սկզբունքները, այդ տարրերը, այդ առաջարկները շատ մշակվել են եւ առաջարկվել են որպես մեկ ամբողջություն: Եվ տարանջատել որեւէ այդ տարրերից կամ սկզբունքներից որեւէ մեկը մյուսներից կամ առավելություն տալ, գերակայություն տալ մյուսների հանդեպ սխալ է եւ անընդունելի: Ի՞նչ է ասում Հայաստանը: Հայաստանը ասում է, որ ընդունում է այդ առաջարկները: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծում եմ, որ իրենք էլ չեն հասկանում ինչ են ասում: Ասում են «այո, բայց», «այո, սակայն», «այո, երեւի ոչ»: Պարզ պատասխան է հարկավոր` «Այո կամ Ոչ», ընդունում եք այս առաջարկները թե ոչ»:
Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությամբ, անցնող տարրում վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որ 2008 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի 56 նախարարների հայտարարության մեջ Հելսինկիում, ապա 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում եւ 2010 թվականին Ալմաթիում, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով արված հայտարարության մեջ: Այս ամենը ընդգծվեց նաեւ 2010 թվականին Մուսկոկայում` նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունում, Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված հռչակագրում, Աստանայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հնգակողմ հայտարարության մեջ:
«Ես կարող եմ եւս մեկ անգամ ասել, որ այս բոլոր հայտարարությունները եւ նրանցում պարունակվող մոտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Նրա խոսքով, այն փաստը, որ Աստանայում հնգակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական պատվիրակությունը մեծ ջանքեր գործադրեց, որ այդ հայտարարությունը, որի տակ կար նաեւ Ադրբեջանի ստորագրությունը, չողջունվի մյուս երկրների կողմից եւ չհիշատակվի եզրափակիչ փաստաթղթերում, առավել ակնհայտ դարձրեց «Հայաստանի կառուցողական եւ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը»:
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ Հայաստանի արտգործնախարարը վերստին խոսել է «ֆուտբոլային դիվանագիտության» լեզվով ու փաստել. – «2010 թվականին միանշանակ ակնհայտ դարձավ, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Գիտեք, ֆուտբոլ կարող ես լավ չխաղալ, բայց երբ գնդակը գտնվում է քո դաշտում եւ տրիբունաները գոռում են այդ մասին, աղաղակում են, որ քո դաշտում է եւ դու չես տեսնում, դա արդեն այլ ոլորտից է։ Եվ ոչ միայն չտեսնել, այլ փորձել ինչ-որ այլ բան ձեւացնել՝ դա ինքնախաբեություն է: Այդ ինքնախաբեությամբ կարող ես միայն քեզ խաբել: Ոչ ոքի չես կարող համոզել»:
Էդվարդ Նալբանդյանի կարծիքով, ակնհայտ է, որ Հայաստանը արեց հնարավորինը, անցավ իր ճանապարհը, հիմա Թուրքիան պիտի անի համապատասխան քայլեր: Նախապայմանների լեզվին վերադառնալը՝ «անընդունելի է»:
«Կարծում եմ, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները, ապա մենք ունենք ստորագրված արձանագրություններ, եւ ի վերջո ամբողջ միջազգային հանրությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը, տարբեր այլ միջազգային կառույցներ, բազմաթիվ երկրներ բոլորն ասում են, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել հարգել պայմանավորվածությունները: Այնպես որ իսկապես 2010 թվականը ցույց տվեց, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր միջազգային հանրության հանդեպ», – եզրակացրել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Անցնող տարում մեկնարկեցին Եվրամիության հետ Հայաստանի ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։
«Մեկնարկից` հուլիսից մինչ այսօր երեք փուլ բանակցություններ են վարվել եւ նաեւ աշխատանքային խմբերի յոթ հանդիպումներ են եղել, որոնց արդյունքում բավականին առաջընթաց կա: Մենք սկսել ենք բանակցությունները 14 ուղղություններով, եւ այսօր 5-6 ամսվա ընթացքում, փաստորեն, արդեն եզրափակել ենք բանակցությունները 9 ուղղությամբ», – նշել է Էդվարդ Նալբանդյանը՝ եզրակացնելով. – «Դա խոսում է նրա մասին, որ բանակցությունները իսկապես արդյունավետ են ընթանում եւ նաեւ ցույց է տալիս մեր՝ բավական մոտ դիրքորոշումները ԵՄ-ի հետ բազմաթիվ հարցերի վերաբերյալ»:
Արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ ասոցիացման համաձայնագրի կնքումը նոր մակարդակի կբարձրացնի եւ նոր իրավական հիմքերի վրա կդնի մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Նա նշել է, որ այդ շրջանակներում քննարկվում է խորը համապարփակ առեւտրային գոտու ստեղծման հարցը:
«Արդեն մյուս տարվա սկզբից բանակցություններ կվարվեն վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ, ինչը իհարկե բարենպաստ հնարավորություններ կստեղծի ոչ միայն մարդկային շփումներիմ, ընդհանրապես հումանիտար, նաեւ բիզնես կապերի առումով: Կարծում եմ, որ մենք հնարավորինս արագ կանցկացնենք այդ բանակցությունները, իսկ հաջորդ փուլը ընդհանրապես վիզաների վերացմանն է վերաբերում: Իհարկե դա այդքան մոտ ապագայի հարց չէ: Բայց սա է ապագայում մեր նպատակը», – նաեւ ասել է Հայաստանի արտգործնախարարը։
«2010 թվականին էր, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այցելեց Հայաստան, դա Ռուսաստանի նախագահի առաջին պետական այցելությունն էր Հայաստան», – նշել է Էդվարդ Նալբանդյանը, – «Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կարեւոր են ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների իմաստով, այլ կարեւոր էր նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման եւ Հայաստանի տնտեսական զարգացման առումով»:
Այլ ոլորտներում արտգործնախարարն առանձնացրել է «բավական երկարատեւ ընդմիջումից հետո» Հայաստանի նախագահի այցը Վաշինգտոն եւ հանդիպումը ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երեւան։
Բացի այդ, Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ՀԱՊԿ-ի վեց անդամ երկրների նախագահների հանդիպումները Երեւանում եւ Սեւանում, հիշեցրել, որ չնայած որոշակի, այդ թվում ֆինանսական դժվարությունների, Հայաստանը հիմնեց 7 նոր դեսպանություն:
Հայաստանի արտգործնախարարն ամփոփել է ամանորյա շնորհավորանքներով ու հիշեցնելով, որ 2011թվականը հոբելյանական տարի է՝ մենք նշելու ենք Հանրապետության քսանամյակը» ու պետականության ամրապնդում մաղթել հայ ժողովրդին»։
«Հայաստանի կառուցողական մոտեցումը»

«Թուրքիան ինքնախաբեությամբ է զբաղվում»

Հայաստան–ԵՄ «արդյունավետ» բանակցություններ

Հայ–ռուսական պայմանավորվածություններ