Մատչելիության հղումներ

Սարատովում երեք ոստիկաններ կասկածվում են Հայաստանի քաղաքացու դաժան սպանության մեջ


Սարատովում ոստիկանության երեք սպաներ են ձերբակալվել Հայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով: Սարատովի մարզի դատախազության քննչական վարչության վարկածով, նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով Հայաստանի քաղաքացուն` փորձելով նրանից կորզել կողոպուտի մասին խոստովանական ցուցմունքներ, այնուհետեւ բենզին են լցրել վրան եւ այրել:

Մարզային դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ներքին գործերի շրջանային վարչության օպերլիազորները, քննելով կողոպուտի մի գործ, կասկածների հիման վրա ձերբակալել են Գասպարյանին, նրան հանել են տնից եւ ուղեկցել քաղաքից դուրս գտնվող մի ամայի վայր: Ըստ քննիչների` ձերբակալվածին դաժան ծեծի ենթարկելուց հետո ոստիկանները ենթադրել են, թե նա արդեն մահացել է, վրան բենզին են լցրել եւ այրել: Գասպարյանը ուշքի է եկել եւ փորձել փախչել, սակայն ոստիկանները վերջին հարվածն են հասցրել նրա գլխին, այնուհետեւ թաղել են դիակը:

«Նովայա գազետա»-ի փոխանցմամբ` հինգշաբթի օրը ձերբակալված ոստիկանները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, եւ քննչական վարչության աշխատակիցները պատրաստվում են նրանց կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG